«Համակենտրոնացման ճամբարները Հայոց ցեղասպանության տարիներին. ճանապարհ դեպի մահ». եռօրյա միջազգային գիտաժողով ՀՑԹԻ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+24.09 oC

«Համակենտրոնացման ճամբարները Հայոց ցեղասպանության տարիներին. ճանապարհ դեպի մահ». եռօրյա միջազգային գիտաժողով ՀՑԹԻ-ում

20:09 14.09.2023

2023 թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11:30-ին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի կունենա «Համակենտրոնացման ճամբարները Հայոց ցեղասպանության տարիներին. ճանապարհ դեպի մահ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովի բացման արարողությունը:

Գիտաժողովին իրենց մասնակցությունը կբերեն ավելի քան քսան գիտնականներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից, Սիրիայից:

Նույն օրը՝ ժամը 12:15-ին, տեղի կունենա «Ճանապարհ դեպի մահ․ Հայոց ցեղասպանության թեման կերպարվեստում» խորագրով ժամանակավոր ցուցադրության հանդիսավոր բացումը:

Ցուցադրությունում ներկայացված են ՀՑԹԻ հավաքածուում պահվող ինչպես աշխարհահռչակ, այնպես էլ համեմատաբար քիչ հայտնի նկարիչների գործեր: Ընտրվել են ցեղասպանության միայն մեկ դրվագը՝ հայերի բռնի տեղահանության ընթացքն ու հետևանքները ներկայացնող հայ և օտարազգի գեղանկարիչների գործերը: Ցուցադրված են հունգարացի գեղանկարիչ Գեռո Դադայի, ռուս Կոնստանտին Իստոմինի, ֆրանսիացի Ժան-Լուի Ֆորանի, ֆրանսահայ մեծանուն նկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան), ստամբուլահայ Ասիլվայի (Սիլվա Առաքելյան), լիբանանահայ Րաֆֆի Թոքատլյանի, բելգիահայ Սամվել Ասլանյանի, ֆրանսահայ Ժան-Պիեռ (Հարություն-Պետրոս) Սեֆերյանի, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի և այլ արվեստագետների գործեր:

Միջազգային գիտաժողովն ու ժամանակավոր ցուցադրությունն իրականացվում են Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության և ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 30.06.2025

SHANTNEWS

Հուսով եմ` Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Ծառուկյանը․ Վարդանյան

19:54 30.06.2025

Հուսով եմ` Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Ծառուկյանը․ Վարդանյան

Հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը հույս ունի, որ UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Այս մասին հաղորդում է Mma.metaratings.ru-ն: «Ես սպասում էի այդքան արագ նոկաուտ։ Իլյան, հավանաբար, UFC-ի գլխավոր նոկաուտիստն է։ Հուսով եմ, որ նրա հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Չնայած ընդհանուր առմամբ անհասկանալի է, թե ինչպես է Փիմբլեթը […] ...

Արդյունավետ քաղպաշտպանությունը՝ օրակարգային․ երկփուլ ուսումնավարժանք Լոռու մարզում

19:46 30.06.2025

Արդյունավետ քաղպաշտպանությունը՝ օրակարգային․ երկփուլ ուսումնավարժանք Լոռու մարզում

Հունիսի 27-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այցելել է Լոռու մարզային փրկարարական վարչություն։ Այցի շրջանակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին ներկա էին մարզային վարչությունների ղեկավար կազմն ու ստորաբաժանումների պատասխանատուները։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Փրկարար ծառայության առաջնահերթությունները, վեր է հանել առկա խնդիրները՝ դրանց արդյունավետ լուծման ուղղությամբ տալով կոնկրետ հանձնարարություններ։ Ծառայության որակի լավարկման նպատակով […] ...

Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

19:42 30.06.2025

Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում Հանրային հարցերի բարոյագիտական կենտրոնի միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Երկրի ղեկավարը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են բանախոսությամբ ներկայացված թեզերին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերին ու տեսլականին: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում ազգային ինքնության դերին, նշանակությանը և […] ...

Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս Խանդանյան

19:38 30.06.2025

Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս Խանդանյան

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ 32-րդ տարեկան նստաշրջանի քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում: «Պարո՛ն նախագահ, կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ գերազանց աշխատանքի, զեկույցի պատրաստման եւ բանաձեւի նախագծման համար: Այն բավականին օբյեկտիվորեն է արտացոլում ԵԱՀԿ տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական եւ անվտանգային […] ...

Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա Անդրեասյան

19:30 30.06.2025

Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղում մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) ամենամյա չորրորդ ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նմանօրինակ հարթակների ձևավորումը՝ կրթական համակարգում առկա խնդիրների բարձրաձայնման, տարբեր տեսակետների փոխանակման և համագործակցության խթանման առումով։ Նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական […] ...

BACK_TO_TOP