21:51 16.09.2023
Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․ դոկտ․ Նարիման Ալ-Մուլլան հանդես է եկել հայտարարությամբ 2023 թ․ սեպտեմբերի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Երևանում հայ-էմիրաթական գործարար համաժողովի անցկացման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄԷ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է․
«Արաբական Միացյալ Էմիրությունները և բարեկամ Հայաստանի Հանրապետությունն ամուր հարաբերություններ ունեն երկու երկրների ղեկավարությունների հեռանկարային տեսլականի և այն ի շահ երկու բարեկամ ժողովուրդների զարգացնելու ձգտումների շնորհիվ։ Էմիրաթա-հայկական հարաբերությունները դրական ուղով են ընթանում և ունեն խոստումնալից հեռանկարներ, հատկապես ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ վերջերս ԱՄԷ կատարած պաշտոնական այցից հետո, որը զուգորդվել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հետ»։
Դեսպանը նշել է, որ 2023 թ․-ի սեպտեմբերի 18-19-ը նախատեսված գործարար համաժողովը կնպաստի առևտրային համագործակցության նոր դարաշրջանի բացմանը և երկու երկրների միջև փոխադարձ ներդրումների ավելացմանը, քանի որ այն կարևոր հարթակ է հաղորդակցության ուղիների աջակցության, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտների քննարկման, ինչպես նաև նոր տնտեսական գործընկերային կապերի կառուցման համար, հատկապես, որ ԱՄԷ-ն օտարերկրյա ներդրումների համաշխարհային առաջատար ուղղություններից է։
Նա նաև ընդգծել է, որ առևտրային պատվիրակության այցը բարեկամ Հայաստանի Հանրապետություն արտացոլում է ԱՄԷ-ի կենսական դերը համաշխարհային մակարդակում։ Հատկանշական է, որ մոտ 94 էմիրաթցի ակնառու գործարարներ կմասնակցեն ֆորումին։
«Ֆորումի ընթացքում կստորագրվեն չորս միջազգային տնտեսական համաձայնագրեր, որոնք կնպաստեն երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ամրապնդմանը՝ դրանով իսկ հնարավորություն ընձեռելով երկու կողմերի միջև ավելի շատ ներդրումային հնարավորությունների ստեղծմանը, առևտրային հոսքերի ընդլայնմանը և առևտրատնտեսական բիզնեսի նոր մոդելների ստեղծմանը՝ հատկապես հաշվի առնելով, որ երկու երկրների աշխարհագրական փոքր հեռավորությունը, նույն ժամային գոտում գտնվելը, ինչպես նաև ընդամենը երեք ժամ տևողությամբ ուղիղ չվերթները կարևոր գործոններ են հանդիսանում, որոնք կնպաստեն երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացմանը»,- հավելել է դեսպան Ալ-Մուլլան՝ շեշտելով, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը 2022 թվականին հասել է մոտ 1 միլիարդ դոլարի, իսկ 2023 թվականի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում՝ մոտ 782 միլիոն դոլարի։
«Ն․Գ․ Արարատ Միրզոյանի՝ Էմիրություններ կատարած այցի ընթացքում ՀՀ քաղաքացիներին ԱՄԷ մուտքի արտոնագրից ազատելու համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու բարեկամ երկրների միջև առաջնային ոլորտներում համագործակցության խորացմանը»,- եզրափակելով խոսքը՝ նշել է դեսպանը։
23:59 25.05.2025
Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացներիԵրևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-նԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0): ...
23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...