Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

14:26 18.09.2023

Սեպտեմբերի 16-ին, ժամը 00.20-ին, Երևանի Պարոնյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա անչափահասների, որոնցից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 01.00-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 15-ին, ժամը 23.00-ին, Երևանի Արցախի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. 21-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 07.15-ին, Երևանի Անդրանիկի փողոցում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-21074»-ի 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 7-ին, ժամը 18.40-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ1 ավտոմայրուղու Օշական գյուղի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21140» և «Դեու» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21140»-ի 57-ամյա վարորդը, երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 16.00-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 60-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Արարատի մարզի Լանջազատ գյուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Ջետա» և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21011»-ի 33-ամյա վարորդը, 38-ամյա ուղևորը և «Ֆոլքսվագեն Ջետայի» 51-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Այգեվան-Եղեգնավան գյուղերի ճանապարհին՝ Եղեգնավան գյուղի սկզբնամասում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Արարատի Խաչփար գյուղում իրար են բախվել երկու «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 06.50-ի սահմաններում, Արմավիր-Երևան ավտոճանապարհի Մայիսյան գյուղի հատվածում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառերին. վարորդը և 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.55-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Մյասնիկյան-Զորյան խաչմերուկի մոտ «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Մ-6 միջպետական ճանապարհի 50-րդ կմ-ին «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի էլեկտրասյանը. 62-ամյա վարորդը և 58-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 09.10-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 110-րդ կմ-ին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, կողաշրջվել և բախվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային. «Լեքսուսի» 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 16.20-ին, Երևանի Մ. Հերացու փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով 69-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 17-ին, ժամը 08.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Երևանի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բնակարանից մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա կին և հայտնել է, որ վնասվածքները ստացել է սեպտեմբերի 10-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 17-ին, ՃՏՀ քննության բաժնից տեղեկանք է ստացվել, որ 58-ամյա կինը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց և հայտնել է, որ վնասվածքները ստացել է սեպտեմբերի 16-ին, ժամը 14.00-ին, Երևանի Մարգարյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 21.20-ին, Երևանի Էրեբունու փողոցում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 17-ին, ժամը 00.20-ին, Երևանի Վ. Դավթյան փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով 20-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 14.20-ին, Երևանի Շերամի փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի կնոջ (տվյալները պարզվում են), որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 17-ին, ժամը 10.20-ին, Երևանի Աշոտ Հովհաննիսյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 17-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհին՝ Ջամշլու գյուղի հատվածում, «Կիա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել է քարին. 49-ամյա վարորդը և 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 17-ին, ժամը 02.40-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ապա հարվածել է ծառին. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 17-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի Սուրենավան գյուղի հատվածում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Օպելի» 66-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 17-ին, ժամը 16.30-ի սահմաններում Երևան-Արմավիր ճանապարհի 12-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 19-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 17-ին, ժամը 16.30-ին, Կապան-Նորաշենիկ ճանապարհին «Հոնդան» դուրս է եկել երթևեկելի գոտուց աջ և գլորվել ձորը. 50-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 17-ին, ժամը 18.15-ի սահմաններում Կապան-Նորաշենիկ ճանապարհին «Մերսեդեսը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 33-ամա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

23:59 25.05.2025

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

Երևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

23:34 25.05.2025

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0):   ...

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

23:10 25.05.2025

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

Ակնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

22:40 25.05.2025

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

Ճապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

22:07 25.05.2025

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

22:01 25.05.2025

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...

BACK_TO_TOP