08:14 19.09.2023
ԱՄՆ-ում անհայտ տղամարդն անօրինական կերպով մտել է ամուսնական զույգի տուն, վերանորոգել այն ու փորձել վաճառել, հայտնում է WBRZ-TV-ն։
Ամուսիններ Քրիստենը և Ռիչարդ Քրեյվընը 2022 թվականին իրենց ծնողներից ժառանգել են տուն Լուիզիանայի Բաթոն Ռուժ քաղաքում: Զույգը նախատեսում էր վերանորոգել և հետագայում վաճառել տունը։ Նրանք մի քանի ամիս դատարկ տուն չեն մտել, սակայն 2022 թվականի ապրիլին, մեքենայով անցնելիս, շենքի կողքին հայտնաբերել են մեծ աղբարկղ։ Շուտով ամուսինն ու կինն իմացել են, որ իրենց տանը մի օտարական է ապրում՝ մարդ, ով առանց թույլտվության բնակություն է հաստատել չզբաղեցրած տարածքում։ Պարզվել է, որ նա Ջոզեֆ Գուերինն է:
Մի քանի ամսվա ընթացքում անծանոթը հասցրել է ներկայացնել շինծու փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ ինքը տան տերն է, ինչպես նաև փոխել է դրա կողպեքները։ Մյուս վարպետների հետ նա անորակ վերանորոգել է տունը և իր կահույքը բերել այնտեղ։ Գուերինը փորձել է այն վաճառել 225 հազար դոլարով։
«Նա ներս է մտել, տեսել է, որ տունը դատարկ է և որոշել է վաճառել: Եվ գրեթե հաջողվել է»,- ասում է Ռիչարդը։
Զույգը դիմել է ոստիկանություն, և Գուերինը շուտով ձերբակալվել է օրինախախտման համար, իսկ ավելի ուշ՝ գրավի դիմաց ազատ արձակվել։ Ըստ Ռիչարդի և Քրիստենի՝ ազատ արձակվելուց հետո տղամարդը վերադարձել է իր հին գործին։ Զույգն այժմ կրկին փորձում է անծանոթին տնից դուրս հանել։
«Ես թույլ չեմ տա հանցագործին ներխուժել տուն և վերահսկել իրավիճակը», – ասել է Ռիչարդը:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...