Ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է և հակասում է տարածաշրջանում խաղաղության համար պայմանների ստեղծման ջանքերին. Ջոն Քըրբի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+21.09 oC

Ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է և հակասում է տարածաշրջանում խաղաղության համար պայմանների ստեղծման ջանքերին. Ջոն Քըրբի

10:15 21.09.2023

ԱՄՆ վերահաստատում է իր դիրքորոշումը, իսկ վերլուծաբանները շարունակում են քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն ու հետագա հնարավոր զարգացումները:

Վաշինգտոնը խորապես մտահոգված է Բաքվի ձեռնարկած ռազմական գործողություններով, և կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել դրանք, լրագրողների հետ հանդիպմանը ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քըրբին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը: Քըրբին հույս է հայտնել, որ ռազմական գործողությունները կդադարեցվեն, և ընդգծել է՝ մենք բազմիցս շեշտել ենք, որ ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է և հակասում տարածաշրջանում խաղաղության համար պայմանների ստեղծման ջանքերին։ Քըրբին տեղեկացրեց նաև, որ ԱՄՆ-ը սերտ կապի մեջ է իր դաշնակիցների և գործընկերների հետ այս հարցի առնչությամբ ու ուշադրությամբ հետևում է զարգացումներին:

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչի կարծիքով՝ Եվլախում, թե այլուր առաջնային քննարկվող օրակարգային հարց պետք է դառնա Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության խնդիրը: Կարծում եմ, որ այն դեռևս կպահանջի միջազգային ներգրավվածություն, նկատել է նախկին դեսպանը:

«Ռուսական խաղաղապահ ուժերը չեն կարող դա ապահովել։ Հանդիսանալով հրադադարի համաձայնագրի միջնորդներ՝ նրանք, սակայն, ի վիճակի չեն պարտադրել հրադադարը, ու կարծում եմ՝ երբեք էլ կարող չեն եղել»,- պնդում է Կազլյարիչը:

Նրա կարծիքով ռազմական այս վերջին գործողությունները Բաքվի կողմից ավելորդ էին և որևէ կայունություն չբերեցին գործընթացին:

«Ես պարզապես չեմ տեսնում, որ մենք գտնվում ենք կայուն վիճակում, որը կխոչընդոտի մոտ ապագայում նոր պատերազմի վերսկսումը: Ես դա պարզապես չեմ տեսնում»,- նշում է նա:

Իր հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Քերի Քավանոյի կարծիքով՝ վերաինտեգրման շուրջ բանակցություններն ամենայն հավանականությամբ կլինեն նույնքան դժվար, որքան նախկինում խաղաղության բանակցությունները: Ըստ նրա՝ առկա են բազմաթիվ դժվարություններ՝ կապված էթնիկ հայերի ապագայի, պատերազմների մասնակիցների ճակատագրի, շրջափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի հայության մոտ ձևավորված տրամադրությունների հետ:

«Այդ հարցերից շատերը չափազանց մտահոգիչ են և դժվարին՝ լուծումներ գտնելու համար: Մենք կտեսնենք, թե ինչպես կմեկնարկեն քննարկումները: Նախագահ Ալիևը և ադրբեջանական կողմը պայման են առաջ քաշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ընդունել Ադրբեջանի հպատակությունը կամ հեռանալ այստեղից: Այս ամենը նման է «մեղմ» էթնիկ զտումներին, ուր պայմաններ են ստեղծվում, որպեսզի մարդիկ հեռանան»,- ասում է Քավանոն:

Նրա կարծիքով, անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը, Կարմիր Խաչը և այլ կառույցներ շատ արագ արձագանքեն ստեղծված իրադրությանը և կարողանան բավարարել ԼՂ բնակչության առաջնային պահանջները:

«Անկախ նրանից, թե վերաինտեգրման բանակցությունների արդյունքը ինչպիսին կլինի, անհրաժեշտություն կլինի լուծել մարդասիրական կարևոր հարցեր՝ որոշելու համար, թե ինչպես պետք է ապահովել մարդկանց կամ տարածաշրջանին»,- նկատել է Քավանոն:

Ռուսաստանցի վերլուծաբան Արկադի Դուբնովի կարծիքով էլ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածն անխուսափելի էր: Բաքվի ու Երևանի միջև բանակցություններն ընթանում էին Բաքվի ու Ստեփանակերտի միջև համաձայնության անհրաժեշտության ու Լեռնային Ղարաբաղի հայության մարդասիրական խնդիրների կարգավորման պայամաններում: Դրանց ավելացավ նաև միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ հանձնառությունը: Ըստ վերլուծաբանի՝ մինչև տարվա վերջ կողմերի միջև համաձայնությունը թվում էր իրատեսական:

«Իմ կարծիքով` խաղաղ պայմանագրի կնքման փորձը ձախողվեց Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ընտրական գործընթացի պատճառով, երբ չճանաչված հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ստիպված եղավ հրաժարական տալ, իսկ իրեն հաջորդած Սամվել Շահրամանյանը… հայտարարեց, որ անհրաժեշտ է քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- ասում է Դուբնովը:

Ըստ վերլուծաբանի՝ դա նշանակում էր հետքայլ կատարել, քանի որ կարգավիճակի հարցն այլևս արդիական չէր: Արդյունքում, պնդում է Դուբնովը, Բաքուն սկսեց նախապատրաստվել ռազմական գործողություններին, իսկ ռուս խաղաղապահները ի վիճակի չէին ռազմական առումով դիմադրել Ադրբեջանին: Նրանց դերն այսպիսով սահմանափակվեց Լեռնային Ղարաբաղում ռուսական դրոշի պահպանման փորձով, ընդգծել է վերլուծաբանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP