Հին նմուշի անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում կատարելու անհրաժեշտություն այլևս չի լինի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+17.09 oC

Հին նմուշի անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում կատարելու անհրաժեշտություն այլևս չի լինի

15:50 22.09.2023

Գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է ուժը կորցրած կճանաչել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հին նմուշի անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում կատարելու իրավական հիմքը: Նման որոշման ընդունումը պայմանավորված է՝ դրա անհրաժեշտության բացակայությամբ, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության /ICAO 9303/ կողմից հաստատված՝ անձը հաստատող փաստաթղթերին ներկայացվող ստանդարտներով նման նշում կատարելու պահանջ սահմանված չլինելու հանգամանքով պայմանավորված։ Արդյունքում կբարելավվի նաև քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, քանի որ քաղաքացիները ստիպված չեն լինի ՀՀ-ից մեկնելու յուրաքանչյուր դեպքում այցելել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշում կատարելու համար, ինչն էլ իր հերթին կթեթևացնի անձնագրային ծառայություններում գոյացող հերթերը։ Ըստ հիմնավորման՝ առաջարկվող փոփոխությունը միջնաժամկետ լուծում է, քանի որ սույն որոշմամբ սահմանված անձնագրերը տրամադրվելու են մինչև բիոմետրիկ համակարգի ամբողջական ներդրումը։

Ինչպես նշել է Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը, միայն 2021 թվականին ունեցել ենք շուրջ 500 հազար գործարք: «Ընդհանուր անձնագրային գործարքներից սա բավական մեծ տոկոս է կազմում: 2022 թվականին ունեցել ենք շուրջ 640 հազար գործարք և 2023 թվականի առաջին կիսամյակը չհաշված պիկ ամառային հատվածը՝ արդեն 303 հազար գործարք ենք ունեցել: Մի շատ կարևոր հանգամանք կա պարզապես:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա ներպետական ընթացակարգին չի վերաբերում, այլ արտաքին այլ երկրներին հետ հարաբերություններին է վերաբերում, մենք սահմանել ենք Արտաքին գործերի նախարարության համար եռամսյա ժամկետ իրազեկման համար, որպեսզի օտարերկրյա պետություններն այս մեր պահանջի հանելու մասին իրազեկ լինեն, և մեր քաղաքացիներն օտարերկրյա պետությունների սահմանային անցման կետերում որևէ խնդիրների այս տեսանկյունից չբախվեն: Իրազեկման այս կարևոր կոմպոնենտով պայմանավորված նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ է առաջարկվում 2024 թ. հունվարի 1-ը»,-ասել է փոխնախարարը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել.

«Սա այն ինստիտուտի մասին է, որն ի սկզբանե մարդիկ կոչում էին «անձնագրի 5 հազար դրամ», որովհետև այն ժամանակ հնարավոր էր միայն անձնագրի այդ կնիքն ունենալ 5 տարով՝ տարին հազար դրամ: Հետո կարգավորումները փոխվեցին, և այն կարելի էր ունենալ մի տարով՝ 1100 դրամ վճարելու պարագայում: Ի՞նչ էր տեղի ունենում. երբ, օրինակ՝ արձակուրդների սեզոնին՝ օգոստոսին և դեկտեմբերի վերջ, մարդիկ, ովքեր պլանավորում էին երկրից դուրս գնալ, մեկ էլ հանկարծ արձանագրում էին, որ իրենց անձնագիրն օտար երկրում վավերական չէ: Միշտ այդ հարցն առաջացել է՝ ինչպես է, որ ես անձնագիր ունեմ, անձնագիրն ուժի մեջ է, բայց ինքը վավերական չէ: Այսինքն՝ տարօրինակ բան: Ես շատ ուրախ եմ, որ մենք նկատել ենք այս խնդիրը և ուղղում ենք:

Հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2024 թվականի հունվարի 1-ից այլևս որևէ կնիք ունենալու անհրաժեշտություն չեն ունենալու: Ժամկետը պայմանավորված է նաև նրանով, որ մենք տասնյակ տարիներ բոլոր օտարերկրյա պետություններին իրազեկել ենք, որ եթե մեր քաղաքացու անձնագրում այդ կնիքը չկա՝ անձնագիրը վավեր չէ: Հիմա մենք առաջիկա ամիսների ընթացքում բոլորին պետք է տեղյակ պահենք, որպեսզի հանկարծ այնպես չլինի, որ մենք քաղաքացիներին թույլատրենք հանրապետությունից դուրս գալ, իրենք որևէ օտար երկրում կանգնեն պրոբլեմի առաջ, և արդեն սկսեն հետահայաց աշխատել:

Մեր կյանքում բազմաթիվ այսպիսի բաներ կան, որ պետք է գտնել և ուղղակի վերացնել՝ մարդկանց կյանքը հեշտացնելու համար, ընդ որում՝ բոլոր ոլորտներում: Եվ շատ կարևոր է, որ նաև մեր կառավարության անդամները, մյուս գերատեսչությունների ղեկավարներն անընդհատ այս հայացքով նայեն խնդիրներին և փորձեն կոնկրետ լուծումներ տալ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական համակարգ՝ բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալներն ամբողջացնելու համար

23:59 09.05.2025

Կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական համակարգ՝ բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալներն ամբողջացնելու համար

Մայիսի 8-ին Կառավարությունը հավանություն է տվել նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին։ Գործող կարգավորումներով բնակչության ռեգիստրը հանդիսանում է մասնակի տեղեկատվություն պարունակող համակարգ։ Բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը պահպանվում է տարատեսակ տեղեկատվական համակարգերում՝ պայմանավորված այս կամ այն մարմինների խնդիրների իրականացման անհրաժեշտությամբ։ Նախագծի ընդունմամբ՝ մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվի […] ...

Պեսկով. 30-օրյա զինադադարի քննարկումն անհնար է առանց բոլոր նրբությունները հաշվի առնելու

23:53 09.05.2025

Պեսկով. 30-օրյա զինադադարի քննարկումն անհնար է առանց բոլոր նրբությունները հաշվի առնելու

Ուկրաինայի հետ 30-օրյա հրադադարի մասին բովանդակային քննարկումը անհնար է առանց նրբությունները հաշվի առնելու, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով TASS-ի հարցին։ Կրեմլի խոսնակը նշել է, որ երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բարձրացրել է հրադադարի թեման, այն աջակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «այն նախազգուշացմամբ, որ հրադադարի գաղափարի շուրջ կան բազմաթիվ նրբերանգներ, […] ...

«Chevrolet»-ը Արտաքին գործերի նախարարության դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վիրավորներից մեկը արտգործնախարարության աշխատակից է

23:48 09.05.2025

«Chevrolet»-ը Արտաքին գործերի նախարարության դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վիրավորներից մեկը արտգործնախարարության աշխատակից է

Մայիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ օգնել է վիրավորներին տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, […] ...

Պեսկով. Ռուսաստանը շնորհակալ է Թրամփին ուկրաինական հակամարտության հարցում խաղաղության ջանքերի համար

23:42 09.05.2025

Պեսկով. Ռուսաստանը շնորհակալ է Թրամփին ուկրաինական հակամարտության հարցում խաղաղության ջանքերի համար

Ռուսաստանը շնորհակալ է ամերիկյան ղեկավարությանը ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար և կողջունի ցանկացած երկրի մասնակցությունը դրան։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այն հրապարակումները, որոնց համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է խնդրել Թուրքիային և Չինաստանին նպաստել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին։ «Մենք պետք է սպասենք, մինչև նա հարցնի, […] ...

Վանաձորում բախվել են 2 «Mercedes»-ները և «Ford Transit»-ը․ կա 11 վիրավոր

23:34 09.05.2025

Վանաձորում բախվել են 2 «Mercedes»-ները և «Ford Transit»-ը․ կա 11 վիրավոր

Մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 52-ամյա Վարուժան Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 20-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 38-ամյա Կարեն Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 11 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Լրատվամիջոցի տեղեկություններով հիվանդանոցում […] ...

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

23:24 09.05.2025

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

Այսօր Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրն է: Այդ օրից անցել է 80 տարի: Այդ տոնակատարությունները Եվրոպայում սկսվել էին դեռ երեկ: Այն մեծ մասշտաբով նշվեց եվրոպական շատ մայրաքաղաքներում։ Իսկ Գերմանիայում այդ օրը մայիսի 8-ը մահացածների հիշատակի և սխալների մասին խորհելու օր էր: Բրիտանական մայրաքաղաքում՝ դերասան Թիմոթի Սփալը կարդաց Ուինսթոն Չերչիլի հայտնի հաղթական այն ռադիոելույթը, […] ...

BACK_TO_TOP