ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի առնչությամբ ԵԽԽՎ-ում հրատապ նիստ հրավիրելու թեման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+28.09 oC

ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի առնչությամբ ԵԽԽՎ-ում հրատապ նիստ հրավիրելու թեման

23:49 23.09.2023

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի առնչությամբ ԵԽԽՎ-ում հրատապ նիստ հրավիրելու թեման։

Լրատվական դաշտում տեղեկություն է տարածվում, որ ԵԽԽՎ-ում նախապատրաստվում է հրատապ նիստ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ ադրբեջանական վայրագությունների հարցով և որ այդ նիստի շրջանակներում շրջանառելու համար տեսանյութեր են հարկավոր: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

– Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հերթական աշնանային նստաշրջանն իրապես անց է կացվելու ս.թ.հոկտեմբերին, և օրեր առաջ ես դրա վերաբերյալ նաև համապատսխան գրառում եմ արել իմ Facebook սոցիալական հաշվում:

ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստին որոշում էր կայացվել դիմել ԵԽԽՎ Բյուրոյին, որպեսզի վերջինս քննարկի երկու հարց. Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ հրատապ քննարկում կազմակեպելու, ինչպես նաև ԵԽԽՎ պրոֆիլային, մասնավորապես՝ մոնիթորինգային և միգրացիայի հարցերով հանձնաժողովների համատեղ լսումներ անցկացնելու վերաբերյալ: Տվյալ հարցերով վերջնական որոշում պետք է կայացնի ԵԽԽՎ Բյուրոն: Դա տեղի է ունենում որպես կանոն Վեհաժողովի լիագումար նստաշրջանի նախօրեին: Համոզմունք արտահայտեմ, որ երկու նախաձեռնություններն էլ հաջողությամբ կպսակվեն: Այդ նիստերի անցկացման նախաձեռնությունները եկել են ոչ թե որևէ պետությունից, այլ ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովից:

Ինչ վերաբերում է տեսանյութերի և այլ բնույթի տեղեկատվության տրամադրմանը, ապա պետք է նշեմ, որ այդ նյութերը պետք է ուղղվեն լսումների շրջանակներում հրավիրված փորձագետներին կամ մասնակիցներին, որոնք հնարավորություն կունենան լսումների ժամանակ դրանք ներկայացնել ԵԽԽՎ համապաստախան հանձնաժողովի անդամներին: Պետք է նշեմ նաև, որ հաշվի առնելով նյութերի բովանդակային զգայունությունը՝ դրանք պետք է ոչ թե հրապարակել, այլ պարզապես անձնական նամակով կամ այլ կոնֆիդենցիալ եղանակավ ուղարկել համապատասխան սուբյեկտների, որոնք իրավունք ունեն և իրավասու են այդ գործընթացը միջազգային ատյաններում ներկայացնելու: Եվս մեկ անգամ կրկնեմ, որ հիշյալ տեղեկատվական նյութերն առավել նպատակահարմար և արդյունավետ կլինի ուղարկել այն պահին, երբ արդեն իսկ հստակ կլինի հանձնաժողովների կողմից կազմակերպվող լսումներին մասնացող համապատասխան փորձագետների կամ մասնակիցների կազմը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 01.07.2025

SHANTNEWS

Կայացել է Հայաստանի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը

14:55 01.07.2025

Կայացել է Հայաստանի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը

Հունիսի 30-ին կայացել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը: Հանդիպման օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային արդի թեմաների շուրջ: Կողմերը քննարկել են Եվրոպական Միության ճգնաժամային […] ...

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

14:48 01.07.2025

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 52 հայտ: ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

14:42 01.07.2025

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնական օրակարգային ուղղությունները՝ ընդգծելով հարաբերությունների ակտիվացումը: Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: ...

Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ում հանդես է եկել ելույթով, ունեցել մի շարք հանդիպումներ

14:35 01.07.2025

Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ում հանդես է եկել ելույթով, ունեցել մի շարք հանդիպումներ

Հանրապետության նախագահն աշխատանքային այցով հունիսի 29-ից հուլիսի 2-ը կգտնվի Իսպանիայի Թագավորությունում: Վահագն Խաչատուրյանը Սևիլիայում մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին, հանդես է եկել ելույթով և հանդիպումներ ունեցել օտարերկրյա գործընկերների հետ։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության աշխատանքները նախատեսվում է սկսել 2025 թվականին

14:27 01.07.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության աշխատանքները նախատեսվում է սկսել 2025 թվականին

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, փաթեթն անցել է բոլոր փորձաքննությունները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Կայարանի շինարարության գոտում ազդեցության ենթակա հողերի և գույքերի առումով գերակա հանրային շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղարկվել է Կառավարություն՝ սահմանված կարգով ներպետական շրջանառությունն ու հետագա ընթացքն ապահովելու համար։ Միաժամանակ նախապատրաստական աշխատանքներ են […] ...

BACK_TO_TOP