Ո՞ւմ է հետաքրքրում, որ 4000-ամյա քաղաքակրթությունը ընդմիշտ կորչում է. Լեմկինի անվան ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+27.09 oC

Ո՞ւմ է հետաքրքրում, որ 4000-ամյա քաղաքակրթությունը ընդմիշտ կորչում է. Լեմկինի անվան ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտ

10:16 25.09.2023

Լեմկինի անվան ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտն X-ի հարթակում գրում է.

«Լեմկինի ինստիտուտը երբեք թույլ չի տա, որ այսօրվա համաշխարհային առաջնորդները մոռանան իրենց մեղսակցությունը Արցախում 4000-ամյա ժողովրդին ու քաղաքակրթությանը ոչնչացնելու գործում։ Չկա «ցեղասպանության կանխարգելում» ԵՄ-ում, ՆԱՏՕ-ում, ԱՄՆ-ում կամ ՄԱԿ-ում, չնայած բոլոր դասընթացներին, սիմպոզիումներին, գրքերին և ելույթներին:

Մենք հույս ունեինք, որ այս մեկ օրինակում կլինի այդ մեկ խիզախ ձայնը լուրջ իշխանության դիրքում, ով ճիշտ կգործի: Բայց, իհարկե, մենք այսօր աշխարհում իրական առաջնորդներ չունենք։ Նրանք մտավախություն չունեն, որ մի օր կհայտնվեն այս սարսափի թիրախում, ուստի նրանց այնքան էլ չի հետաքրքրում: Նրանք գնում են քնելու ինքնագոհ հարմարավետության մեջ: Աշխարհի հասարակ մարդկանց գործն է, որ պետք է միավորվեն և վերջ տան իշխանության և ռեսուրսների անվերջ ձգտումներին, որը ոչնչացնում է ամեն ինչ իր հետևից: Ոչ մի սովորական մարդ ցեղասպանությունից չի շահում. աշխարհում ոչ մի սովորական մարդու ձեռնտու չէ այս լուսանկարում պատկերված ծերունու ցավը։

Նույնիսկ եթե նրանց հանցագործ առաջնորդներն ասում են, որ անում են, նրանք չեն անում: Ի՞նչ են նրանք փոխանակել ցեղասպանությանը մասնակցելու այս մեծ հնարավորության հետ` ազատությո՞ւն, արժանապատվությո՞ւն, իրավունքնե՞ր, թափանցիկությո՞ւն, լավ կառավարությո՞ւն, բարոյականությո՞ւն։ Բոլոր վերոնշյալնե՞րը։ Ո՛չ, շահ չունեն։ Բայց համաշխարհային մայրաքաղաքներում, կառավարություններում շատ մարդիկ կան, ովքեր արդեն օգուտներ են քաղում: Եվ ի՞նչ օգուտներ. ռեսուրսներ, մուտք, ուժ: Ո՞ւմ է հետաքրքրում, որ 4000-ամյա քաղաքակրթությունը ընդմիշտ կորչում է: Անիծված հայեր…

Մենք բոլորս պետք է միավորվենք այս հավասարումը փոխելու համար, և մենք պետք է դա անենք արագ: #դատական հետապնդում հանցակցության»։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ում հանդես է եկել ելույթով, ունեցել մի շարք հանդիպումներ

14:35 01.07.2025

Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ում հանդես է եկել ելույթով, ունեցել մի շարք հանդիպումներ

Հանրապետության նախագահն աշխատանքային այցով հունիսի 29-ից հուլիսի 2-ը կգտնվի Իսպանիայի Թագավորությունում: Վահագն Խաչատուրյանը Սևիլիայում մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին, հանդես է եկել ելույթով և հանդիպումներ ունեցել օտարերկրյա գործընկերների հետ։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության աշխատանքները նախատեսվում է սկսել 2025 թվականին

14:27 01.07.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության աշխատանքները նախատեսվում է սկսել 2025 թվականին

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, փաթեթն անցել է բոլոր փորձաքննությունները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Կայարանի շինարարության գոտում ազդեցության ենթակա հողերի և գույքերի առումով գերակա հանրային շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղարկվել է Կառավարություն՝ սահմանված կարգով ներպետական շրջանառությունն ու հետագա ընթացքն ապահովելու համար։ Միաժամանակ նախապատրաստական աշխատանքներ են […] ...

«Մանչեսթեր Սիթիի» սենսացիոն պարտությունը «Ալ Հիլալին»․ ԱԱԱ

14:22 01.07.2025

«Մանչեսթեր Սիթիի» սենսացիոն պարտությունը «Ալ Հիլալին»․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» գոլառատ խաղում պարտվել է «Ալ Հիլալին» և դուրս մնացել պայքարից: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2, լրացուցիչ ժամանակի առաջին կեսում թիմերը փոխանակվել են մեկական գոլով, իսկ 112-րդ րոպեին Մարկոս Լեոնարդոյի գոլի շնորհիվ «Ալ Հիլալը» կարողացել է հաղթանակ ապահովել ու դուրս գալ քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա բրազիլական «Ֆլումինենսեի» […] ...

Խաղողի բերքատվության կանխատեսում

14:15 01.07.2025

Խաղողի բերքատվության կանխատեսում

Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025 թվականի խաղողի հանրապետական միջին բերքատվությունը սպասվում է 1 հեկտարից 6-6,5տ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպանին

14:09 01.07.2025

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպան Անն Թովթ Սորենսենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Դանիա երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Մհեր Գրիգորյանը կարևորել է երկու երկրների միջև տնտեսական կապերի ակտիվացման տեսանկյունից հնարավոր համագործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում: Զրուցակիցներն առանձնահատուկ քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարներն առողջապահության ոլորտում: ...

Հայ պատանի մարզիկները երեքական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ են նվաճել  WBC մուայթայի աշխարհի առաջնությունում

14:02 01.07.2025

Հայ պատանի մարզիկները երեքական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ են նվաճել WBC մուայթայի աշխարհի առաջնությունում

Իտալիայում ավարտված WBC մուայթայի աշխարհի առաջնությունում Հայաստանի Mix Fight ֆեդերացիայի 9 մարզիկներ երեքական ոսկե, արծաթե ու բորնզե մեդալ են նվաճել։ Ոսկե մեդալակիր են դարձել Դավիթ Քարամյանը (Մ8, 24 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (Մ12, 44 կգ) և Վահե Հովհաննիսյանը (Մ14, 40 կգ)։ Երկրորդտեղն են գրավել ու արծաթե մեդալ նվաճել Հենրի Մարտիրոսյանը (Մ12, 70 կգ), Գրիգոր Ազիզյանը (Մ13, […] ...

BACK_TO_TOP