ՊԲ N զորամասի հրամանատարի տեղակալը խաբեության եղանակով ժամանակավորապես դադարեցրել է զինվորական ծառայության պարտականությունների կատարումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+30.09 oC

ՊԲ N զորամասի հրամանատարի տեղակալը խաբեության եղանակով ժամանակավորապես դադարեցրել է զինվորական ծառայության պարտականությունների կատարումը

15:27 03.10.2023

Պաշտպանության բանակի N զորամասի (դիվիզիայի) հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Մ.Բ.-ն 2020 թվականի հոկտեմբերի 3-ին, աջ ծնկահոդի շրջանում վնասվածք ստանալու պատճառաբանությամբ, դիմել է Հադրութի շրջանի Տող գյուղում ծավալված Մեխակավանի զինվորական հոսպիտալ: Մ.Բ.-ի աջ ծնկահոդի հատվածում հայտնաբերվել է միայն այտուց, տեղադրվել է ֆիքսատոր՝ հոդի շարժունակությունը սահմանափակելու նպատակով:

Վերադաս հրամանատարության կողմից Մ.Բ.-ին հանձնարարվել է շարունակել զինվորական ծառայության պարտականությունների կատարումը, մասնավորապես՝ Հադրութ քաղաքում գտնվող անձնակազմի հետ իրականացնել բարոյահոգեբանական աշխատանքներ: Գիտակցելով, որ առկա չէ իր առողջական վիճակով պայմանավորված զինվորական ծառայության պարտականությունների կատարումը դադարեցնելու հնարավորություն՝ Մ.Բ.-ն, մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած լինելու պատրանք ստեղծելու նպատակով, աջ ծնկահոդի այտուցված հատվածը բազմակի անգամ մշակել է յոդ տեսակի հեղուկով, վիրակապել նույն հեղուկով խիտ թաթախված բինտով՝ աջ ծնկային հոդի շրջանում առաջացնելով 2-րդ աստիճանի այրվածք:

2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած հատվածում, դիվիզիայի հրամանատարական կետի տեղափոխման ժամանակ, հակառակորդի կողմից հրետակոծության է ենթարկվել Մ.Բ.-ին ու համածառայողին տեղափոխող ավտոմեքենան: Հրետակոծության հետևանքով բեկորային վիրավորում է ստացել միայն վարորդը: Նույն ավտոմեքենայում գտնված, մարմնական որևէ վնասվածք չստացած Մ.Բ.-ն, օգտագործելով այն հանգամանքը, որ ոչ ոք տեղեկություն չունի իր վիճակի մասին, անձնակազմին տեղեկացրել է, թե իբր հրետակոծության արդյունքում վիրավորում է ստացել:

Մ.Բ.-ի վարքագծի հիման վրա՝ համածառայողները վերջինիս ուղարկել են «Հադրութի շրջանի բուժական միավորում» ՓԲԸ, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Մ.Բ.-ն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

2023 թվականի սեպտեմբերի 27-ին Մ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ռազմական դրության ժամանակ խաբեության եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու համար:

2023 թվականի սեպտեմբերի 29-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Արևմուտքին ահաբեկչությանը աջակցելու համար

10:55 01.08.2025

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Արևմուտքին ահաբեկչությանը աջակցելու համար

Արևմտյան երկրները պետք է միջազգային իրավական պատասխանատվություն կրեն ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներին աջակցելու համար: Այսպես է մեկնաբանել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների վերջերս արած համատեղ հայտարարությունը, որում Իրանին մեղադրում էին իրենց տարածքում դիվերսիաների և դիվերսիոն գործողությունների ենթադրյալ ակտիվացման մեջ: «Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և հակաիրանական հայտարարությունը […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ին

10:30 01.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ

10:15 01.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Bloomberg. Հնդկաստանը ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու ծրագրեր չունի

10:00 01.08.2025

Bloomberg. Հնդկաստանը ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու ծրագրեր չունի

Հնդկաստանը Միացյալ Նահանգներին տեղեկացրել է, որ հետաքրքրված չէ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչ գնելով, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանի իշխանությունները քննարկում են Միացյալ Նահանգներից էներգակիրների ներմուծման ծավալը մեծացնելու հնարավորությունը Վաշինգտոնի հետ առևտրային տարաձայնությունները լուծելու համար։ Սակայն Հնդկաստանը չի պլանավորում ավելի շատ ռազմական տեխնիկա գնել Միացյալ Նահանգներից։ Փետրվարին, Հարավային Ասիայի […] ...

ԱՄՆ Սենատը ներկայացրել է Ուկրաինային 54.6 միլիարդ դոլարի օգնության օրինագիծը

09:53 01.08.2025

ԱՄՆ Սենատը ներկայացրել է Ուկրաինային 54.6 միլիարդ դոլարի օգնության օրինագիծը

ԱՄՆ Կոնգրեսի Սենատ է ներկայացվել Ուկրաինային 54,6 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին օրինագիծ։ Այս մասին ասվում է Վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցում։ Օրինագծի հեղինակներն են հանձնաժողովի առաջատար դեմոկրատ Ջին Շահինը (դեմոկրատ, Նյու Հեմփշիր) և հանրապետական Լիզա Մուրկովսկին (հանրապետական, Ալյասկա): Ըստ տեքստի՝ Ուկրաինային պետք է տրամադրվի գրեթե 55 միլիարդ դոլարի օգնություն 2026 (սկսած 2025 […] ...

Կդադարեցվի մի ջարք հասցեների ջրամատակարարումը

09:49 01.08.2025

Կդադարեցվի մի ջարք հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 1-ին ժամը 09:45-21:00-ն կդադարեցվի ք.Բերդ Մ.Մաշտոցի, Ռ.Մելիքյանի, Նորավան, Մ.Խորենացու 27 Ա-27Բ, 71 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: ...

BACK_TO_TOP