Phone 15 Pro-ի էկրանն արագ է այրվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+35.09 oC

Phone 15 Pro-ի էկրանն արագ է այրվում

08:14 07.10.2023

iPhone 15 Pro-ի օգտատերերը դժգոհել են էկրանի այրումից, նրանցից ոմանց մոտ խնդիրն ի հայտ է գալիս սմարթֆոնն օգտագործելուց ընդամենը երկու շաբաթ հետո։ Այս մասին հայտնում է iPhones.ru-ն։

Պորտալը գրում է, որ դրանց հեղինակներից մեկը մատրիցայի թերության է հանդիպել։ Վերը նշված ժամանակահատվածում նրա iPhone 15 Pro-ի էկրանին հայտնվել է iOS ստեղնաշարի հետնապատկերը: Հաղորդվում է, որ այն տեսանելի է ցանկացած անկյունից:

iPhone 15 Pro-ն օգտագործում է 6,1 դյույմանոց LTPO-Super-Retina-XDR-OLED մատրիցա՝ մինչև 120 Հց թարմացման արագությամբ, 1179 x 2556 պիքսել թույլատրությամբ և մինչև 2000 nits լուսավորության պայծառությամբ: Սովորաբար նման էկրանների պիքսելներն այրվում են ստատիկ պատկերը երկար ժամանակ ցուցադրելիս: Արտադրողները պայքարում են այս խնդրի դեմ՝ ամեն անգամ պատկերները մի քանի պիքսել տեղափոխելով: Քանի որ ժամանակակից առաջատար էկրանների պիքսելները չափազանց փոքր են, այս տեղաշարժը մնում է անտեսանելի անզեն աչքով:

iPhone 15 Pro-ն թողարկվել է 2023 թվականի սեպտեմբերի 22-ին։ Սարքի գինը սկսվում է 1000 դոլարից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանից բռնագանձել 1 անշարժ գույք, ավելի քան 415 միլիոն դրամ

13:55 01.08.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանից բռնագանձել 1 անշարժ գույք, ավելի քան 415 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող 1 բնակելի տուն. […] ...

ՃՏՊ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

13:43 01.08.2025

ՃՏՊ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

Օգոստոսի 1-ին, ժամը 10։22-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները:  […] ...

Թրամփը ստորագրել է տասնյակ երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու գործադիր հրամանագիր

13:30 01.08.2025

Թրամփը ստորագրել է տասնյակ երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու գործադիր հրամանագիր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր՝ 69 գործընկեր երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին, որոնց դրույքաչափը կկազմի 10-ից մինչև 41 տոկոս, ըստ Սպիտակ տան փաստաթղթերի։ «Այս վճռական գործողությունը արտացոլում է նախագահի շարունակական ջանքերը՝ արդար, հավասարակշռված և փոխշահավետ առևտրային հարաբերությունների միջոցով Միացյալ Նահանգները ազգային անվտանգությանը և ԱՄՆ տնտեսությանը ուղղված արտաքին սպառնալիքներից պաշտպանելու համար», – ասվում […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

13:10 01.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից: Ճանապարհի փակ լինելու պատճառը սելավային հոսքերն են: ...

Արծաթե մեդալ «Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայից

13:00 01.08.2025

Արծաթե մեդալ «Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայից

Հայաստանի ներկայացուցիչ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտուհի Սաթի Հայրապետյանը արծաթե մեդալի է արժանացել Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացված «Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայում: Օլիմպիադան տեղի է ունեցել հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը, մասնակցել են 47 երկրների 179 աշակերտներ. յուրաքանչյուր թիմից առավելագույնը 4 աշակերտ։ Հայաստանի թիմը օլիմպիադայում ներկայացել է 4 մասնակցով՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Սաթի Հայրապետյանը, […] ...

Կայացել է երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը և որակավորման չափանիշները մշակող աշխատանքային խմբի առաջին նիստը

12:48 01.08.2025

Կայացել է երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը և որակավորման չափանիշները մշակող աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը, որակավորման չափանիշները և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը մշակող աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍՆ կողմից նախապես հայտարարված հրավերին արձագանքել և խմբում ընդգրկվել են քաղաքացիական հասարակության կառույցների, երիտասարդական կենտրոնների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդության ոլորտի փորձագետներ, ինչպես […] ...

BACK_TO_TOP