22:29 10.10.2023
Արցախում է գտնվում ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը: Դա վերջին 10 օրվա ընթացքում Միավորված ազգերի դրոշի ներքո Արցախ մեկնած արդեն երկրորդ պատվիրակությյունն է: Ի՞նչ նպատակ ունի առաքելությունը և ինչպե՞ս արժե գնահատել ՄԱԿ-ի պատվիրակների առաջին առաքելության եզրակացությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Իրականում քիչ բան է հայտնի: Գիտենք միայն, որ երեկ Բաքվից ՄԱԿ-ի համարանիշներով ավտոմեքենաները գործուղվել են Աղդամ և Աղդամից անցել են Ստեփանակերտ: Հայտնի չէ ո՛չ առաքելության կազմը, ո՛չ առաքելության աշխատանքի ժամկետները: Բայց հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել էր, որ մոտ օրերին Արցախ կուղևորվի ՄԱԿ-ի հերթական առաքելությունը, որը բաղկացած կլինի Բաքվում ՄԱԿ-ի ներկայացուցչության աշխատակիցներից:
Այսինքն՝ այս առաքելությունը ևս լոկալ առաքելություն է, այլ ոչ թե Նյու Յորքի կամ Վիեննայի կամ Ժնևի գրասենյակներից լիազորված պատվիրակություն:
Հիշեցնեմ՝ առաջին այդ առաքելությունն Արցախ էր գործուղվել հոկտեմբերի 2-ին: Այն ղեկավարում էր Բաքվում ՄԱԿ-ի ներկայացուցչության ղեկավարը։ Այդ կազմում էին նաև ներկիայացուցչության աշխատակիցներ, ինչպես նաև ներկայացուցիչներ Թուրքիայից, Պակիստանից, Ալբանիայից, Հունգարիայից և Ռուսաստանից: Այսինքն՝ հենց այն պետություններից, որոնք հանդիսանում են Ադրբեջանի ամենահավատարիմ դաշնակիցները և բարեկամները:
Այսինքն՝ ակնկալել, որ նման կազմ ունեցող պատվիրակությունը կարող էր անկողմնակալ լինել և օբյեկտիվ եզրակացություններ կատարել, իհարկե, միամտություն կլիներ:
Ենթադրում եմ, որ այս նույն խումբը մոտավորապես նման կազմ պետք է ունենա և նման արդյունք կարելի է ակնկալել այս խմբի աշխատանքից ևս, քանի որ 4 օր առաջ Ալիևն անձամբ էր հայտարարել, որ Ադրբեջանի կառավարության համար չափազանց կարևոր է այս 2-րդ պատվիրակության կազմը ԼՂ»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Կարելի՞ է արդյոք առաջին առաքելության տարածած եզրակացությունը համարել ՄԱԿ-ի պաշտոնական կարծիք: ՄԱԿ-ի պատվիրակների մեկ այլ խումբ էլ Հայաստանում վերլուծում էր Արցախը լքած փախստականների կարիքները: Կա՞ն կոնկրետ երզրակացություններ: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...
23:37 01.05.2025
Երևանը ջազ է լսումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...