Պուտինը՝ ՌԴ նախագահ. հետընտրական խճանկար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Պուտինը՝ ՌԴ նախագահ. հետընտրական խճանկար

20:53 19.03.2018

Երևանում ու Գյումրիում երեկ մեծ հերթեր էին, ճիշտ այնպիսիք, որ  լինում էին խորհրդային տարիներին՝   խանութների առջև:  Ովքեր պատահաբար տեսել են   այս հերթերը ու դեռ չգիտեն, թե դրանք ինչի համար էին, ապա հիշեցնենք, որ   շատ այլ երկրների նման   Ռուսաստանի նախագահին Հայաստանում էլ են ընտրել:  Ընտրողների մեծ մասն էլ ազգությամբ հայ Ռուսաստանի քաղաքացիներն էին և ընտրության հարցի կարևորությանը  մոտենում էին հենց  ազգի ու երկրի  խնդիրների մասին սեփական պատկերացումներից ելնելով:

  «Մեր երկրի կայունությունը կախված է Ռուսաստանից»:
 «Տեսեք, թե Ռուսաստանում ինչքան հայեր են աշխատում»,- նշել են ազգությամբ հայ ռուսաստանցի ընտրողները:
 

Ի տարբերություն Հայաստանի` երբեմնի եղբայրական Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքացիների մեծ մասն այդպես էլ ընտրելու հնարավորություն չունեցավ:  Մի դեպքում ընտրատեղամաս տանող ճանապարհին Կրեմլի մանրակերտն էին ազգայնականներն այրել, մյուս դեպքում Ուկրաինայի՝  արյունով ներկված քարտեզն էին գցել ճանապարհին, որ քվեարկողները չկարողանային անցնել դրա վրայով և չգրգռեին ազգայնականներին: Ռուսաստանում այս ամենն, իհարկե, կոշտ քաննդատությունների արժանացավ: Հետընտրական առաջին մամուլի ասուլիսում, սակայն, Վլադիմիր Պուտինը նշեց, որ ոչ մի պատասխան չի տա Ուկրաինայում տեղի ունեցածին: 

«Մեզ համար ուկրաինացիները եղբայրական ժողովուրդ են, ես միշտ դա ասել եմ:  Մենք ոչ մի բանով չենք պատասխանի, ճիշտ հակառակը՝ կանենք ամեն ինչ, որ Ռուսաստանում ապրող ուկրաինացիներն իրենց զգան ինչպես տանը»:  

Ասուլիսին Պուտինը  պատասխանեց նաև հարցին, թե արդյո՞ք բացառում է, որ կարող է առաջադրվել նաև 2030 թվականի նախագահական ընտրություններին,  եթե չի փոխում սահմանադրությունը: 
 
       «Այն ինչ դուք ասում եք` ծիծաղելի է: Եկեք հաշվենք… Ես ի՞նչ է, մինչև 100 տարեկա՞նս  պետք է այստեղ նստեմ: Ոչ, ոչ…»:
 

Մինչ Պուտինն իր հետագա առաջադրումների անհավանականության մասին էր խոսում` Վլադիմիր Ժիրինովսկին նրա նոր ու անցած նախագահական պաշտոնների թվի շուրջ էր վիճաբանում Վլադիմիր Սոլովյովի հետ: 

«Իրականում սա նրա հինգերորդ նախագահությունն է, որովհետև, երբ նա վարչապետ էր, նախագահից էլ բարձր էր:  Եվ պետք չէ ասել, որ դա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Կարելի է մտածել, թե Մեդվեդևն ինքն իրեն ինչոր բան էր անում»:

Ժիրինովսկին, ի դեպ, նախորդ ընտրությունների համեմատ  էական առաջընթաց է գրանցել` 4-րդից 3-րդ հորիզոնականը  տեղափոխվելով:  

«Ինձ ոչ թե արդյունքը, այլ ընտրողի տրամաբանությունը չի գոհացնում: Ե՞րբ պիտի ժողովուրդը սկսի գնահատել թեկնածուին:  8 թեկնածուներից 6-ը դրածո էին: Հետևաբար մնում ենք ես ու Պուտինը:  Բայց ե՛ս պետք է ընտրվեի, որովհետև Պուտինը արդեն շատ է ընտրվել:  Ցանկացած եվրոպացի ընտրողի տրամաբանությամբ այս անգամ ես պետք է հաղթեի:  Ի՞նչ ընտրություն, եթե նորից նույնին են ընտրում: Ո՞րտեղ է տրամաբանությունը»:   

Ապա Ժիրինովսկին սկսեց բացատրել, թե ինչու ինքը ոչ միայն Պուտինին, այլ նաև Գրուդինինին է պարտվել ու ավելի զարմացավ, թե ինչպես կարող էր Սոբչակը հաղթել Յավլինսկուն, ի դեպ, ճիշտ նույն հարաբերակցությամբ, ինչպես կոմունիստ Գրուդինինը իրեն:  

«Ո՞վ է Գրուդինինը: Կոլխոզնիկ: Բանջարեղենի հավաքածու բորշի համար:  Յավլինսկին ստացել է երկու անգամ պակաս, քան պոռնոաստղ Սոբչակը:  Սա ի՞նչ երկիր է:  Նա առաջարկում է միասեռականների  ամուսնությունների օրինականացում:  Իսկ ես չեմ կարող ձայն խնդրեմ լեսբուհիներից և արվամոլներից»:  

  Իսկ Քսենիան, Վլադիմիր Վոլֆովիչի  նոր բնութագրումներից դեռ անտեղյակ, խնդրում էր որ իրեն չհիշեն միայն ժիրինովսկու վրա ջուր լցնելու միջադեպով:  Քսենիան իր հաղթանակից էր խոսում:

«Իմ հաղթանակը նրանում է, որ ես կարողացա  ասել իմ ընտրողներին այն, ինչ նրանք այլ տեղերից չէին կարող իմանալ:   Մենք 26 քաղաքում ենք եղել:   Այդ ցուցանիշով առաջինն ենք:  Յավլինսկին երկրորդն է, Գրուդինինը երրորդը»:

Յավլինսկին մյուս երեք թեկնածուների հետ 1 տոկոսից պակաս ձայն էր հավաքել:   Քսենիան, ում խոսքերով  Ռուսաստանը գենետիկական ավելցուկ է, այս ընտրությունները շատ ավելի թափանցիկ էր գնահատել, քան նախորդը, որի ժամանակ ինքը դիտորդ էր և  խոստովանել էր թե սեփական աչքերով էր կարուսելներ տեսել:   

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածը

13:14 02.08.2025

Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածը

Օգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...

Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթ

13:00 02.08.2025

Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթ

Արգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

12:49 02.08.2025

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

12:40 02.08.2025

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

12:39 02.08.2025

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

Թուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

12:35 02.08.2025

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

BACK_TO_TOP