11:07 19.10.2023
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց «Տարվա եղանակները և բլյուզ» համերգային ծրագիրը։ Հնչեցին Ալեքսանդր Սպենդիարյանի «Օրորոցայինը» սիմֆոնիկ նվագախմբի համար և Էտյուդը հրեական թեմաներով‚ Ալեքսանդր Գլազունովի «Տարվա եղանակները» բալետային երաժշտությունը և Ջորջ Գերշվինի «Ռապսոդիա բլյուզի ոճով» ստեղծագործությունը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Հարություն Արզումանյանը։
Ջորջ Գերշվինի «Ռապսոդիա բլյուզի ոճով» ստեղծագործությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեց իտալացի դաշնակահար Ջուլիանո Մացցոկանտեն։ Դաշնակահարը նշում է‚ որ Գերշվինի «Ռապսոդիա բլյուզի ոճով» ստեղծագործությունը ձայնագրվել‚ հնչեցվել է շատ ու շատ անգամ‚ և դրանցից յուրաքանչյուրը միանգամայն տարբեր է‚ ինքնատիպ։
«Ռապսոդիան բլյուզի ոճով» իսկական հեղափոխություն էր‚ հաղափոխություն բոլորի համար։ Շատ դաշնակահարներ այս գործը կատարում են խորապես դասական ոճով‚ մյուսները՝ միանգամայն այլ կերպ։ Այն‚ ինչ ես զգում եմ այս երաժշտության մեջ‚ ուրախությունն է‚ կյանքի գեղեցկությունը։ Գերշվինն իր արվեստով պարգևում է ներշնչանք։ Ես սիրում եմ այս ստեղծագործությունը. այն կատարելիս իմ զգացմունքների հետ ազատ եմ»‚- ասաց Ջուլիանո Մացցոկանտեն։
ՆՀաղորդագրությունում նշվում է‚ որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ արցախցի երեխաների առաջնային կարիքների ապահովման նպատակով: Առաջիկա ամիսներին այս նախաձեռնության շրջանակում նվագախմբի ունկնդիրներին, գործընկերներին և բոլոր բարեկամներին հնարավորություն կընձեռվի իրենց նվիրատվություններով հոգալու արցախցի երեխաների ամենաառաջնային կարիքները և նպաստելու նրանց մատուցվող սոցիալ-հոգեբանական, առողջապահական, երեխաների պաշտպանության, վաղ մանկական կրթական և այլ ծառայությունների հասանելիությունը: Առաջիկա ամիսներին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգների տոմսերը կվաճառվեն նվազագույն արժեքով՝ բոլորին քաջալերելով հաճախել համերգներին և նվագախմբի հետ տեղում կատարել հանգանակություններ կանխիկ ու անկանխիկ եղանակներով։
15:15 04.07.2025
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...
15:05 04.07.2025
Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվելԱմերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական մայրուղու […] ...
14:55 04.07.2025
Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն էԱյսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացիցչներ և արվեստասերներ […] ...
14:48 04.07.2025
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին առաքելության ավարտի կապակցությամբՀուլիսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Սվենսոնի՝ որպես ՀՀ-ում Շվեդիայի առաջին ռեզիդենտ դեսպանի, նշանակալի ներդրումը Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ հավելելով, որ նրա պաշտոնավարումը համընկել է աշխարհում և հատկապես Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանի հետ: […] ...
14:40 04.07.2025
«Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնիցԵրևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Եսայանի պայմանագրի ժամկետն ավարտվել է: Կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը: 53-ամյա մասնագետը թիմը գլխավորել էր 2024-ի փետրվարին: Նրա օրոք «Արարատը» 47 պաշտոնական խաղում տարել է 16 հաղթանակ, գրանցել 9 ոչ-ոքի, կրել 22 պարտություն: ...