11:53 19.10.2023
ԿԽՄԿ-ի թիմերն այցելում են Ղարաբաղի համայնքներ՝ վերջին շրջանում ռազմական գործողությունների սրմանը հաջորդած հսկայական արտագաղթից հետո մարդկանց օգնություն ցույց տալու նպատակով: Այս մասին ԿԽՄԿ-ն տեսանյութ է պատրաստել:
Նշվում է, որ քիչ թվով մարդիկ մնում են իրենց տներում՝ կա՛մ իրենց կամքով, կա՛մ այն պատճառով, որ չեն կարողացել ինքնուրույն հեռանալ: Ոմանք պահանջում են բժշկական օգնություն կամ սնունդ և ջուր: Մյուսները օգնություն են խնդրում սիրելիների հետ կապ հաստատելու կամ մեկնելու համար տրանսպորտ ապահովելու հարցում: ԿԽՄԿ-ի թիմերը նաև աջակցել են մահացած մարդկանց տեղափոխմանը դիահերձարան:
«Մեզ մոտ շուտով ձմեռ է. ես սեփական փորձից գիտեմ, որ այստեղ ձմեռները շատ դաժան են», – ասում է ԿԽՄԿ-ի հետ աշխատող զենքի փորձագետ Քրիս Փուլը:
Քաղաքի ԿԽՄԿ-ի թիմերը կապի մեջ են սակավաթիվ բնակիչների հետ, ովքեր մնում են իրենց տներում, նաև անընդհատ նոր մարդկանց են հայտնաբերում: Տները, խանութներն ու գրասենյակները մնացել են լքված, իսկ փողոցներում կարելի է տեսնել բազմաթիվ շներ ու կատուներ։
Վերջերս ԿԽՄԿ-ի աշխատակիցները հանդիպել են մի տղամարդու, ով ապրում էր առևտրի կենտրոնում գտնվող փոքրիկ կրպակում: Մարդիկ երախտապարտ են հաց ու ջուր ստանալու կամ ԿԽՄԿ-ի հեռախոսներից օգտվելու համար, որպեսզի փորձեն կապ հաստատել ընտանիքի կամ ընկերների հետ:
ԿԽՄԿ-ի թիմին մոտեցել է ևս մի տղամարդ, ով ապրում է իր 92-ամյա հոր հետ շատ հեռավոր լեռնային համայնքում: Նա տեղյակ չի եղել, որ այդքան մարդ լքել է շրջանը, քանի որ նա մի քանի շաբաթ է՝ ինչ հոսանքազրկված է, չունի հեռուստացույց կամ ռադիո:
«Հեռվից տեսա, որ եկել ես։ Ես պատրաստվում էի ջուր հավաքել և տեսա, որ դուք այնտեղ եք: Երբ մարդիկ փախչում էին, ես չէի կարող հեռանալ հորս հետ, քանի որ նա շատ ծեր է։ Փառք Աստծո, որ եկաք, տեսանք, տեղեկություն ստացանք, թե ինչ է կատարվում այս պահին»,- ԿԽՄԿ-ի թիմի հետ զրույցում ասել է Ահարոն Չազարյանը:
Տեսանյութը՝ այստեղ:
15:40 04.07.2025
Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող նոր ճանապարհ կկառուցվիԴավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող մոտ 620 մ երկարությամբ նոր ճանապարհ կկառուցվի: Նախագծի մրցույթը կայացել է: Նոր ճանապարհը զգալիորեն կթեթևացնի Դավթաշենի կենտրոնական՝ Տիգրան Պետրոսյան փողոցի երթևեկությունը: ...
15:31 04.07.2025
39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանությունՀամայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին բաժին է ներկայացել Պաղաղբյուր գյուղի 39-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել «Մակարով» տիպի ատրճանակ, պահեստատուփ և 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ Հիշեք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: ...
15:23 04.07.2025
ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններիցՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024/2025 մրցաշրջանի ակումբային վարկանիշի թարմացված աղյուսակը, որը հաշվարկվում է վերջին հինգ մրցաշրջանների (2019/20-2023/24) արդյունքների հիման վրա։ Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը՝ վաստակելով 4.375 միավոր։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցել է Ռուսաստանին (29-րդ տեղ, 4.333 միավոր), Ուկրաինային (33-րդ տեղ, 3.600 միավոր), ինչպես նաև Անդրկովկասի հարևաններին՝ Ադրբեջանին (35-րդ տեղ, 2.875 միավոր) և Վրաստանին […] ...
15:15 04.07.2025
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...
15:05 04.07.2025
Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվելԱմերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական մայրուղու […] ...