09:58 20.10.2023
Հանրային ծառայողները բնակարան ձեռք բերելու հնարավորություն կունենան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից՝ նոր մեկնարկող հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում:
Կառավարությունը հոկտեմբերի 19-ի նիստում հաստատել է Քաղաքաշինության կոմիտեի մշակած որոշման նախագիծը, որով սահմանվում է Առնո Բաբաջանյան փողոցի 42/5 հասցեում «ՄԼ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կառուցվող համալիրից բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը:
Ծրագրի շրջանակում հանրային ծառայողների համար «Նոր Երևան» թաղամասում առանձնացվել են ընդհանուր 1000 բնակարան և 700 ավտոկայանատեղի, որոնք բաշխվելու են 2 փուլով: Առաջին փուլով նախատեսվում է բաշխել 700 բնակարան և 490 ավտոկայանատեղի, իսկ երկրորդ փուլով՝ 300 բնակարան և 210 ավտոկայանատեղի:
Քաղաքաշինական ներդրումային ծրագիրն իրականացվում է՝ հաշվի առնելով բնակարանային շինարարությունը խթանելու պետության հանձնառությունը, հանրային ծառայողների շրջանում լայն արձագանքը, ինչպես նաև եկամտային հարկի վերադարձման արտոնության պարագայում առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու հետաքրքրության աճը:
Կոմիտեն տեղեկացնում է, որ առաջիկայում Քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքում և ֆեյսբուքյան էջում կհրապարակվի ծրագրին մասնակցելու և հայտեր ներկայացնելու ժամկետների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն: Մեկնարկած գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվելու է բոլոր գերատեսչություններին՝ ծրագրից օգտվել ցանկացող իրենց աշխատակիցների վերաբերյալ ամփոփ տեղեկանք կազմելու նպատակով:
17:35 04.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանինՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Ողջունելով հյուրին նախագահը նշել է. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և դեսպանատանը կատարած աշխատանքի համար վերջին հինգ տարիների ընթացքում։ Ձեր հետևողական ու նվիրված գործունեությամբ Դուք նշանակալի ներդրում եք ունեցել Հայաստանի և Շվեդիայի միջև հարաբերությունների ամրապնդման գործում»: […] ...
17:30 04.07.2025
Goal-ը թարմացրել է ակումբային ԱԱ-ն հաղթելու ֆավորիտների վարկանիշըՀեղինակավոր Goal պորտալը ԱՄՆ-ում ընթացող ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչից առաջ թարմացրել է գլխավոր ֆավորիտների վարկանիշը։ Առաջատարն այժմ ոսկե թրեբլ նվաճած ՊՍԺ-ն է, որը գլխավոր ֆավորիտի կարգավիճակը ստացել է «Մանչեսթեր Սիթիի» սենսացիոն պարտությունից հետո։ Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալը», որը 1/8-րդ եզրափակչում պայքարից դուրս է թողել «Յուվենտուսին»։ Լավագույն եռյակը եզրափակում է Լոնդոնի «Չելսին»։ Նրանց […] ...
17:26 04.07.2025
Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայրՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ, այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի կեցավայր։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Քվինին, Միացյալ Նահանգների ղեկավարությանը և ժողովրդին ազգային տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և հետագա հաջողություններ։ ...
17:19 04.07.2025
Արփինե Սարգսյանը ՀԸԳՀ հեռանկարին առնչվող աշխատաժողովի ընթացքում ներկայացրել է Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըՀուլիսի 4-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդման ինտենսիվ աշխատաժողով, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Նախարար Սարգսյանը մանրամասնել […] ...
17:14 04.07.2025
Տաջիկստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 2-ին օդանավակայանում ձերբակալվել և բաժին է տարվել օտարերկրյա քաղաքացի 44-ամյա մի տղամարդ: Նա ապրիլի 30-ից Տաջիկստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և Դատախազությանը: ...
17:09 04.07.2025
Զառիթափ-Նոր Ազնաբերդ-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներՀ-42 /Մ-2/-Զառիթափ-Նոր Ազնաբերդ-ՀՀ սահման հանրապետական նշանակության ավտոճանապարհի 9.5կմ հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզով։ Միջին նորոգման շրջանակներում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Կլրացվեն-կհարթեցվեն նաև կողնակները, նորոգված ճանապարհը կգծանշվի, կտեղադրվեն ուղղորդիչ սյուներ։ Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...