Նախորդ տարվա համեմատ ՀՀ-ում աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը նվազել է 16 տոկոսով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

Նախորդ տարվա համեմատ ՀՀ-ում աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը նվազել է 16 տոկոսով

10:43 20.10.2023

Նախորդ տարվա համեմատ Հայաստանի Հանրապետությունում աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը նվազել է շուրջ 16 տոկոսով, ինչը պայմանավորված է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից նրանց գործատուների մոտ ուղղորդելով և աշխատանքի տեղավորելով։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության գործատուների հետ համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Հրայր Հակոբյանը՝ հավելելով, որ Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կազմել է շուրջ 63 հազար քաղաքացի, որից 44 հազարը համարվում է գործազուրկ։

«Զբաղվածության և մասնագիտական կողմնորոշման պետական մի շարք ծրագրերից 2023 թվականի ընթացքում օգտվել է 3417 անձ։ Նրանցից 3100-ն ընդգրկվել է Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության ծրագրում ՝ այդ թվում՝ 407 հաշմանդամություն ունեցող անձ և 1342 ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների անդամներ»,-մանրամասնել է Հակոբյանը՝ հավելելով, որ մասնավորապես Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության ծրագրում ընդգրկվել են շահառուներ 408 համայնքից, արդյունքում մշակվել է 4246 հեկտար հողատարածք։

Նրա խոսքով՝ Միասնական սոցիալական ծառայության կողմից գործարկված համապատասխան հարթակում ներկայացված են գործատուների հետ համագործակցության արդյունքում հավաքագրված բոլոր թափուր աշխատատեղերը, որոնց թիվը ներկայում կազմում է ավելի քան 4900, ինչը նախորդ ժամանակահատվածի համեմատ աճել է, պայմանավորված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանք առաջարկելու հարցում գործատուների դրսևորած ակտիվությամբ։

Ըստ զրուցակցի՝ առկա թափուր աշխատատեղերի մեծ մասը առևտրի բնագավառում են, այնուհետև՝ սպասարկման, արդյունաբերության, շինարարության և հանրային սննդի ոլորտներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպերցյանի տրանսֆերը տապալվել է քաղաքական պատճառներով

16:05 04.07.2025

Սպերցյանի տրանսֆերը տապալվել է քաղաքական պատճառներով

Ամստերդամի «Այաքսը» հրաժարվել է ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Ինչպես հաղորդում է ESPN-ը, հոլանդական ակումբը բարձր է գնահատում Սպերցյանի խաղային որակները, սակայն որոշումը պայմանավորված է քաղաքական բնույթի պատճառներով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Այաքսը» չի պատրաստվում համագործակցել ռուսական ակումբների հետ՝ ՌԴ-ի հետ կապված «բարոյական անհամաձայնությունների» պատճառով։ Հետևաբար, Սպերցյանի տրանսֆերը արգելափակվել է ոչ […] ...

Թուրքիայում անտառային հրդեհներից տուժել է ավելի քան 500 մարդ

15:58 04.07.2025

Թուրքիայում անտառային հրդեհներից տուժել է ավելի քան 500 մարդ

Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհներից տուժել է ավելի քան 500 մարդ, երկուսը մահացել են, ուրբաթ օրը հայտարարել է առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն։ Չորեքշաբթի օրը Անթալիայի Էրմենեկ շրջանում անտառային հրդեհ է բռնկվել։ Միաժամանակ անտառային հրդեհները տարածվել են Իզմիրի նահանգում և մի քանի այլ նահանգներում։ Թուրքիայի երեք նահանգներում լայնածավալ անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 50,000 քաղաքացի, […] ...

Թրամփը հայտարարել է օգոստոսի 1-ից տասնյակ երկրների համար նոր մաքսատուրքերի սահմանման մասին

15:50 04.07.2025

Թրամփը հայտարարել է օգոստոսի 1-ից տասնյակ երկրների համար նոր մաքսատուրքերի սահմանման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վաղվանից սկսած՝ տասնյակ երկրներին նամակներ կուղարկի՝ օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող նոր մաքսատուրքերի մասին տեղեկացնելու համար։ «Մենք սկսելու ենք նամակներ ուղարկել տարբեր երկրներ։ Վաղը, կարծում եմ, կուղարկենք 10 կամ 12 նամակ, իսկ հաջորդ մի քանի օրերին, կարծում եմ՝ մինչև հուլիսի 9-ը, մենք բոլորին կծանուցենք», – լրագրողներին ասել է […] ...

Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող նոր ճանապարհ կկառուցվի

15:40 04.07.2025

Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող նոր ճանապարհ կկառուցվի

Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող մոտ 620 մ երկարությամբ նոր ճանապարհ կկառուցվի: Նախագծի մրցույթը կայացել է: Նոր ճանապարհը զգալիորեն կթեթևացնի Դավթաշենի կենտրոնական՝ Տիգրան Պետրոսյան փողոցի երթևեկությունը: ...

39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանություն

15:31 04.07.2025

39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանություն

Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին բաժին է ներկայացել Պաղաղբյուր գյուղի 39-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել «Մակարով» տիպի ատրճանակ, պահեստատուփ և 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ Հիշեք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: ...

ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններից

15:23 04.07.2025

ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններից

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024/2025 մրցաշրջանի ակումբային վարկանիշի թարմացված աղյուսակը, որը հաշվարկվում է վերջին հինգ մրցաշրջանների (2019/20-2023/24) արդյունքների հիման վրա։ Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը՝ վաստակելով 4.375 միավոր։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցել է Ռուսաստանին (29-րդ տեղ, 4.333 միավոր), Ուկրաինային (33-րդ տեղ, 3.600 միավոր), ինչպես նաև Անդրկովկասի հարևաններին՝ Ադրբեջանին (35-րդ տեղ, 2.875 միավոր) և Վրաստանին […] ...

BACK_TO_TOP