Գումարի դիմաց զինակոչիկներին ծառայությունից ազատած քննիչը ձերբակալվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+18.09 oC

Գումարի դիմաց զինակոչիկներին ծառայությունից ազատած քննիչը ձերբակալվել է

11:44 20.03.2018

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության առերևույթ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են քննչական կոմիտեի քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և դրա դիմաց զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ տարկետումներ տրամադրելու դեպքեր: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Հատուկ քննչական ծառայության, ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության կողմից իրականացված քննչական-դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք իրենց զավակներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու նպատակով անձամբ կամ միջնորդ անձի միջոցով, նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչին տվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք: Քննիչը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նպաստել է մի խումբ զորակոչիկների` պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելուն կամ տարկետումներ տրամադրելուն:

Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ՝ քննչական կոմիտեի ավագ քննիչը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով: Եվս մեկ անձ ձերբակալվել է կաշառք ստանալուն օժանդակելու կասկածանքով:

Հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ իրականացվում են  քննչական գործողություններ ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արգենտինայում գնացքներ են բախվել

19:02 10.05.2024

Արգենտինայում գնացքներ են բախվել

Արգենտինայի մայրաքաղաքում երկու գնացք է բախվել, ինչի հետևանքով տուժել է 16 մարդ, հաղորդում է TN TV-ն։ «Գնացքների բախումը տեղի է ունեցել Սան Մարտին գծում», – հայտնել են երկաթուղային ընկերությունից: TN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մարդատար գնացքը բախվել է երկաթուղային գծի վերանորոգման համար նյութեր տեղափոխող գնացքին։ «Առնվազն 16 տուժած կա»,- նշում են լրատվամիջոցները։ Սան Մարտին գիծը կապում է […] ...

Երևանում խոշոր ու ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է

17:46 10.05.2024

Երևանում խոշոր ու ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մայիսի 7-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական հրդեհի փաստով: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը հրշեջ-փրկարարները մարել էին դեղատան փողոցի 13 շենքի տանիքում առաջացած հրդեհը, որից հետո թիվ 10 բնակարանում հայտնաբերել են […] ...

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

14:52 10.05.2024

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

Մայիսի 10-ին, ժամը 11:00-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Zil» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 55-րդ կմ-ին կողաշրջվել է «Zil» մակնիշի […] ...

ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին

14:32 10.05.2024

ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին

Մայիսի 10-ին, ժամը 12:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ., ծնված 1992 թ.) դուրս […] ...

Կրակոցներ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակոցի հետքերով «Mercedes» ու «Lada» մակնիշի ավտոմեքենաներ

10:51 10.05.2024

Կրակոցներ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակոցի հետքերով «Mercedes» ու «Lada» մակնիշի ավտոմեքենաներ

Երեկ՝ մայիսի 9-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արագածտնի մարզային վարչությունում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Օպերատիվորեն նշված վայր ժամանած ոստիկնաններն ու […] ...

Եկատերինբուրգում ինքնաթիռում կին է մահացել

10:27 10.05.2024

Եկատերինբուրգում ինքնաթիռում կին է մահացել

Ինքնաթիռում, որը Եկատերինբուրգից Թբիլիսի պետք է թռչեր, մի կին է մահացել։ Այս մասին գրում է Life-ը՝ Shot Telegram ալիքին հղումով։ Նշվում է, որ Red Wings-ի WZ-1103 չվերթի թռիչքը հետաձգվել է հինգ ժամով։ Կինը ինքնաթիռ է ժամանել անվասայլակով։ Նա սրտի հետ կապված խնդիրներ ուներ։ Թռիչքի ուշացման պատճառով տուժածին օգնելու համար կանչել են բժիշկներին, ովքեր սրտի մերսում […] ...

BACK_TO_TOP