11:50 20.03.2018
Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 9-րդ փուլի պարտիաները կմեկնարկեն այսօր՝ Երևանի ժամանակով 18։00-ին։ Հայ շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ։ Այս մրցաշարում սա այս զույգի երկրորդ պարտիան է, նախորդ անգամ շախմատիստները համաձայնել են պարտիան ավարտել ոչ-ոքիով։
9-րդ փուլից առաջ Արոնյանն ունի 3 միավոր (կիսում է վերին 7-8-րդ տեղերը), Մամեդյարովը՝ 5 միավոր (2-րդ տեղ)։ Առաջատարը 5․5 միավորով Ֆաբիանո Կարուանան է։ Շախմատիստն այս մրցաշարում ոչ մի պարտություն չունի։ Առայժմ ոչ մի պարտություն չեն գրանցել նաև Մամեդյարովը, Ալեքսանդր Գրիշչուկը (4․5 միավորով երրորդ տեղում է) և Դին Լիրենը (4 միավորով 4-րդ տեղում է)։ Վերջինս բոլոր 8 պարտիաներում ոչ-ոքի է խաղացել մրցակիցների հետ։
Չնայած քիչ միավորներին՝ Լևոն Արոնյանն առայժմ պահպանում է մրցաշարում հաղթելու տեսական հնարավորությունը։ Մնացել է 6 փուլ, որոնց ընթացքում հայ շախմատիստը կարող է առաջ անցնել բոլորից։ Նույն հնարավորությունն ունեն բոլոր մյուս շախմատիստները, որոնք այսօր կմրցեն հետևյալ պարտիաներում.
Մրցաշարի ընթացքում գրանցված արդյունքների հաշվառմամբ՝ Արոնյանն այս ընթացքում դիրքերը զիջել է նաև առաջատար շախմատիստների ռեյտինգում։ Մարտի 19-ի դրությամբ հայ շախմատիստը 8-րդ տեղում է։ Բացարձակ առաջատարը գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է (Նորվեգիա), որի հետ աշնանն աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կմրցի հավակնորդների մրցաշարի հաղթողը։
10:30 01.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...
10:15 01.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 01.08.2025
Bloomberg. Հնդկաստանը ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու ծրագրեր չունիՀնդկաստանը Միացյալ Նահանգներին տեղեկացրել է, որ հետաքրքրված չէ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչ գնելով, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանի իշխանությունները քննարկում են Միացյալ Նահանգներից էներգակիրների ներմուծման ծավալը մեծացնելու հնարավորությունը Վաշինգտոնի հետ առևտրային տարաձայնությունները լուծելու համար։ Սակայն Հնդկաստանը չի պլանավորում ավելի շատ ռազմական տեխնիկա գնել Միացյալ Նահանգներից։ Փետրվարին, Հարավային Ասիայի […] ...
09:53 01.08.2025
ԱՄՆ Սենատը ներկայացրել է Ուկրաինային 54.6 միլիարդ դոլարի օգնության օրինագիծըԱՄՆ Կոնգրեսի Սենատ է ներկայացվել Ուկրաինային 54,6 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին օրինագիծ։ Այս մասին ասվում է Վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցում։ Օրինագծի հեղինակներն են հանձնաժողովի առաջատար դեմոկրատ Ջին Շահինը (դեմոկրատ, Նյու Հեմփշիր) և հանրապետական Լիզա Մուրկովսկին (հանրապետական, Ալյասկա): Ըստ տեքստի՝ Ուկրաինային պետք է տրամադրվի գրեթե 55 միլիարդ դոլարի օգնություն 2026 (սկսած 2025 […] ...
09:49 01.08.2025
Կդադարեցվի մի ջարք հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 1-ին ժամը 09:45-21:00-ն կդադարեցվի ք.Բերդ Մ.Մաշտոցի, Ռ.Մելիքյանի, Նորավան, Մ.Խորենացու 27 Ա-27Բ, 71 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: ...
09:40 01.08.2025
Իսրայելին սպառնում է միջազգային մեկուսացում Գազայի իրավիճակի պատճառով․ Գերմանիայի ԱԳՆԳերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Իսրայելը կբախվի միջազգային մեկուսացման, եթե հրեական պետության կառավարությունը չբարելավի Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակը։ «Շատ առումներով Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացը և, վերջին հաշվով, ամբողջ տարածաշրջանը գտնվում են խաչմերուկում», – ասել է Վադեֆուլը Իսրայել կատարած այցի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է DPA գործակալությունը։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը […] ...