Առնո Բաբաջանյանի որդու գրառումը Վիլյամ Սարոյանի ծննդյան օրվա առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+14.09 oC

Առնո Բաբաջանյանի որդու գրառումը Վիլյամ Սարոյանի ծննդյան օրվա առթիվ

15:30 31.08.2018

Առնո Բաբաջանյանի որդին՝ Արսեն Բաբաջանյանը, իր ֆեյսբուքյան էջում ամերիկահայ գրող-հրապարակախոս Վիլյամ Սարոյանի ծննդյան օրվա առթիվ գրառում է կատարել:

«Այսօր Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է, ակամա հիշեցի այս նկարը, որն արվել է մեր տանը՝ 1960-ին: Հայրս երաժշտություն էր գրել «Իմ սիրտը լեռներում է» պիեսի համար, և Վիլյամ Սարոյանին այն շատ էր դուր եկել: Երբ նա Մոսկվայում էր, առաջին հերթին ցանկացել էր ծանոթանալ Առնո Բաբաջանյանի հետ:

Այդ երեկո մեր տանն էին կոմպոզիտոր Լազար Սարոյանը կնոջ՝ Գալինայի հետ, կինոռեժիսոր Հենրիկ Օգանեսյանը, քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը: Ինձ ևս կարող եք տեսնել այս լուսանկարում. ես հորս կողքինն եմ»,- գրել է նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել է ՎԶԵԲ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

12:14 14.05.2024

Քննարկվել է ՎԶԵԲ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հանդիպում են ունեցել ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի գլխավորած պատվիրակության հետ: Կողմերը քննարկել են մի շարք առանցքային հարցեր, ինչպիսիք են՝ երկկողմ համագործակցության ընդլայնումը, Հայաստանի ներգրավվածությունը Միջին միջանցքում, ՎԶԵԲ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, Սիսիան-Քաջարան ճանապարհաշինության ծրագիրը, ՎԶԵԲ-ի կապիտալի ավելացումը և այլն: ...

ՔԿԱԳ ոլորտում Հայաստանի օրենսդրական բարեփոխումներն ու գրանցած հաջողությունները ներկայացվել են CRVS տարածաշրջանային ղեկավար խմբի հանդիպմանը

11:51 14.05.2024

ՔԿԱԳ ոլորտում Հայաստանի օրենսդրական բարեփոխումներն ու գրանցած հաջողությունները ներկայացվել են CRVS տարածաշրջանային ղեկավար խմբի հանդիպմանը

Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Մարինե Յայլախանյանը Բանգկոկում մասնակցել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային տասնամյակի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և բնակչության բնական շարժի (CRVS) տարածաշրջանային ղեկավար խմբի 10-րդ հանդիպմանը: Մարինե Յայլախանյանը ներկայացրել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում 2015-2024թթ. ընթացքում Արդարադատության նախարարության կատարած աշխատանքը, օրենսդրական բարեփոխումները և գրանցած հաջողությունները: Գործակալության պետն անդրադարձել է Հայաստանի […] ...

Իեն Բորջը Հայաստանում ընդգծել է կազմակերպության աննկուն հանձնառությունը խաղաղության խթանման և առաջմղման գործում. ԵԱՀԿ

11:46 14.05.2024

Իեն Բորջը Հայաստանում ընդգծել է կազմակերպության աննկուն հանձնառությունը խաղաղության խթանման և առաջմղման գործում. ԵԱՀԿ

ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին, եվրոպական և առևտրի նախարար Իեն Բորջը Հայաստան կատարած այցի ընթացքում ընդգծել է կազմակերպության աննկուն հանձնառությունը ԵԱՀԿ տարածաշրջանում կայուն խաղաղության խթանման և առաջմղման գործում: Այս մասին նշվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրությունում: Երևանում նախարար Իեն Բորջը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի […] ...

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

11:02 14.05.2024

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլեր Ալտերմատի կարծիքով՝ հայ-ադրբեջանական սահմանային հարցերն ինչ-որ պահի պետք է լուծվեն, և պետք է հաղթահարվի ստալինյան սարսափելի ժառանգությունը, քանի որ հակառակ դեպքում դրանք միշտ էլ հավանական պատերազմի առիթ կլինեն, որով Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա։ Շվեյցարացի պատգամավորը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։ -Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, […] ...

Ո՞ր դեպքում է հայտարարագրի լրացման ժամանակ ընտրվում «Համաձայն չեմ տեղեկատվության հետ» նշատուփը. ՊԵԿ-ը՝ հայտարարագրման գործընթացի մասին

10:50 14.05.2024

Ո՞ր դեպքում է հայտարարագրի լրացման ժամանակ ընտրվում «Համաձայն չեմ տեղեկատվության հետ» նշատուփը. ՊԵԿ-ը՝ հայտարարագրման գործընթացի մասին

ՀՀ ՊԵԿ-ը տեղեկացնում է, թե ո՞ր դեպքում է հայտարարագրի լրացման ժամանակ ընտրվում «Համաձայն չեմ տեղեկատվության հետ» նշատուփը «Համաձայն չեմ տեղեկատվության հետ» նշատուփն ընտրվում է այն դեպքում, երբ հայտարարատուն համաձայն չէ համակարգի կողմից ինքնաշխատ լրացված տեղեկատվության հետ և կարող է լրացնել այլ տեղեկատվություն։ Ի՞նչ անել այն դեպքում, երբ ինքնաշխատ լրացված տվյալներում բացակայում է հարկային գործակալի վերաբերյալ […] ...

Շարունակվում են Երևանի և մարզերի բժշկական կենտրոնների արդիականացման ծրագրերը

10:38 14.05.2024

Շարունակվում են Երևանի և մարզերի բժշկական կենտրոնների արդիականացման ծրագրերը

Կառավարության աջակցությամբ շարունակվում են Երևանի և մարզերի բժշկական կենտրոնների արդիականացման ծրագրերը: Առաջիկա կապիտալ ծախսերով մի շարք պոլիկլինիկաներ, ամբուլատորիաներ ևս կվերանորոգվեն: Նպատակը բնակիչների համար ֆիզիկապես և ֆինանսապես հասանելի ծառայությունների տրամադրումն է: «Հրապարակում» հաղորդման անդրադարձը: ...

BACK_TO_TOP