22:38 24.10.2023
Ռուսաստանի Պետդուման հանել է քննարկումից օրինագիծը, որով առաջարկվում էր Հայաստանի քաղաքացիներին հայկական վարորդական իրավունքով աշխատանք կատարել Ռուսաստանում: Տրանսպորտի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Եվգենի Մոսկվիչևը հայտարարել է, որ նման արտոնության տրամադրումը Հայաստանին չի բխում Ռուսաստանի շահերից:
Ի՞նչ արտոնության մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Մոտ 4 տարի առաջ Ռուսաստանի Պետդուման ընդունել էր օրենք, որի համաձայն Ռուսաստանի տարածքում հնարավոր էր վարորդական վճարովի ծառայություններ մատուցել միայն այն դեպքում, եթե վարորդը ունի հենց ռուսաստանյան ազգային վարորդական իրավունք:
Եվ դա տարածվում էր և՛ տաքսու վարորդների, և՛ բեռնատար մեքենաների, և՛ հասարակական տրանսպորտի վարորդների վրա: Միակ բացառությունը տարածվում էր ԵԱՏՄ այն պետությունների վրա, որոնցում ռուսաց լեզուն 2-րդ պետական լեզուն է կամ ունի պաշտոնական հատուկ կարգավիճակ:
Եվ նման մոտեցումը հակասում էր ԵԱՏՄ գլխավոր սկզբունքներից մեկին, որը վերաբերում էր ազատ աշխատուժի տեղաշարժին: Հայաստանը դրան դեմ էր և արդյունքում ստիպված էր հայելային մոտեցում ցուցաբերել՝ չճանաչելով Ռուսաստանի վարորդական իրավունքը սեփական երկրի տարածքում:
Այս հարցի վերաբերյալ բանակցությունները տևեցին 4 տարի և արդյունքում Կոնստանտին Զատուլինի առաջարկով մշակվեց նոր օրինագիծ, որի հիմքում ոչ թե լեզվի խնդիրն է, այլ՝ ԵԱՏՄ անդամակցության մոտեցումը: Հենց այդ մոտեցման հիման վրա Ռուսաստանի կառավարությունը մշակեց օրենսդրական փոփոխություն, որը 2022թ.-ի հուլիսին դրվեց Պետդումայի քննարկման և առաջին ընթերցմամբ անցավ՝ առանց որևէ առարկության:
Այսինքն՝ ՌԴ խորհրդարանի բոլոր պատգամավորները համաձայնել էին, որ Հայաստանի վրա ևս պետք է տարածվի այդ արտոնությունը, և որևէ հարց կամ դժգոհություն դրա հետ կապված չկար: Թե ինչ է փոխվել այս մեկ տարվա ընթացքում, ասել դժվար է: Համենային դեպս ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ասել էր, որ քանի որ անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանը որևէ քայլ չի ձեռնարկել ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տալու համար, ուրեմն այս օրենքը հակասում է Ռուսաստանի շահերին:
Տարօրինակ մեկնաբանություն է՝ հաշվի առնելով այն, որ այդ օրենքի առաջին ընթերցման ընմդունմամբ ռուսական կողմը ոչ մի նախապայման առաջ չի քաշել և երկրորդ՝ Ռուսաստանին ոչ ոք նման խոստում չի տվել»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Վարորդական ծառայությունների հետ ի՞նչ կապ ունի լեզուն: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
23:59 09.05.2025
Կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական համակարգ՝ բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալներն ամբողջացնելու համարՄայիսի 8-ին Կառավարությունը հավանություն է տվել նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին։ Գործող կարգավորումներով բնակչության ռեգիստրը հանդիսանում է մասնակի տեղեկատվություն պարունակող համակարգ։ Բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը պահպանվում է տարատեսակ տեղեկատվական համակարգերում՝ պայմանավորված այս կամ այն մարմինների խնդիրների իրականացման անհրաժեշտությամբ։ Նախագծի ընդունմամբ՝ մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվի […] ...
23:53 09.05.2025
Պեսկով. 30-օրյա զինադադարի քննարկումն անհնար է առանց բոլոր նրբությունները հաշվի առնելուՈւկրաինայի հետ 30-օրյա հրադադարի մասին բովանդակային քննարկումը անհնար է առանց նրբությունները հաշվի առնելու, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով TASS-ի հարցին։ Կրեմլի խոսնակը նշել է, որ երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բարձրացրել է հրադադարի թեման, այն աջակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «այն նախազգուշացմամբ, որ հրադադարի գաղափարի շուրջ կան բազմաթիվ նրբերանգներ, […] ...
23:48 09.05.2025
«Chevrolet»-ը Արտաքին գործերի նախարարության դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վիրավորներից մեկը արտգործնախարարության աշխատակից էՄայիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ օգնել է վիրավորներին տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, […] ...
23:42 09.05.2025
Պեսկով. Ռուսաստանը շնորհակալ է Թրամփին ուկրաինական հակամարտության հարցում խաղաղության ջանքերի համարՌուսաստանը շնորհակալ է ամերիկյան ղեկավարությանը ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար և կողջունի ցանկացած երկրի մասնակցությունը դրան։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այն հրապարակումները, որոնց համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է խնդրել Թուրքիային և Չինաստանին նպաստել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին։ «Մենք պետք է սպասենք, մինչև նա հարցնի, […] ...
23:34 09.05.2025
Վանաձորում բախվել են 2 «Mercedes»-ները և «Ford Transit»-ը․ կա 11 վիրավորՄայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 52-ամյա Վարուժան Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 20-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 38-ամյա Կարեն Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 11 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Լրատվամիջոցի տեղեկություններով հիվանդանոցում […] ...
23:24 09.05.2025
Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփումԱյսօր Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրն է: Այդ օրից անցել է 80 տարի: Այդ տոնակատարությունները Եվրոպայում սկսվել էին դեռ երեկ: Այն մեծ մասշտաբով նշվեց եվրոպական շատ մայրաքաղաքներում։ Իսկ Գերմանիայում այդ օրը մայիսի 8-ը մահացածների հիշատակի և սխալների մասին խորհելու օր էր: Բրիտանական մայրաքաղաքում՝ դերասան Թիմոթի Սփալը կարդաց Ուինսթոն Չերչիլի հայտնի հաղթական այն ռադիոելույթը, […] ...