Կարևոր ենք համարում կիսել ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության կառուցման գործում կանանց դերի մասին մեր ուղերձները․ Ալեն Սիմոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+17.09 oC

Կարևոր ենք համարում կիսել ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության կառուցման գործում կանանց դերի մասին մեր ուղերձները․ Ալեն Սիմոնյան

23:59 24.10.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքը «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության եւ անվտանգության խթանման գործում» միջազգային գագաթնաժողովում․

«Սիրելի՛ բարեկամներ,

Հայաստանի Ազգային ժողովի անունից ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել այսօր արտահայտած բոլոր տեսակետների համար:

Հայաստանի խորհրդարանը, Հայաստանի կառավարությունը եւ «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցը ստիպված են եղել հետաձգել Երեւանում կայանալիք գագաթնաժողովը, սակայն մենք կարեւոր ենք համարում կիսել ժողովրդավարության, խաղաղության եւ անվտանգության կառուցման գործում կանանց դերի մասին մեր ուղերձները: Հակամարտությունների եւ ճգնաժամերի աճի պայմաններում դրանք առավել արդիական են, քան երբեւէ՝ տարբեր մայրցամաքներում, տարբեր մշակույթներում եւ քաղաքական համակարգերում:

Հայաստանում կանայք կազմում են խորհրդարանականների երեսուներեք տոկոսը: Այնուամենայնիվ, մեզ դեռեւս պակասում է իրական ներկայացուցչությունը տեղական եւ տարածաշրջանային մակարդակներում, ինչպես նաեւ հավասար ներկայացուցչությունը պաշտպանական ոլորտում:

Մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի ճնշող մեծամասնությունը կանայք եւ երեխաներ են, եւ նրանց ձայնը երբեք չի լսվել միջազգային համաժողովներում, իսկ արդարության կոչերը մերժվել են:

Մենք հեշտությամբ կարող ենք տեսնել այս սարսափելի իրականությունը գրեթե յուրաքանչյուր հակամարտության եւ արտակարգ իրավիճակների դեպքում, երբ խոցելի խմբերի մարգինալացումը եւ օտարումը, ինչպես նաեւ հիմնարար իրավունքների մերժումը վերածվում են ճգնաժամերի, բռնությունների եւ պատերազմների:

Մենք խորապես համոզված ենք, որ Մարդու իրավունքները, խաղաղությունն ու անվտանգությունը փոխկապակցված են եւ ամրապնդում են միմյանց: Գենդերային հավասարությունը եւ կանանց նշանակալի մասնակցությունը կարեւոր հիմք են երկրում արդարություն հաստատելու եւ սահմաններից դուրս երկխոսությունը շարունակելու համար:

Ներկայում Հայաստանն ընդունում է ավելի քան հարյուր հազար փախստական Լեռնային Ղարաբաղից, որոնք վերապրել են անմարդկային շրջափակումը, էթնիկ զտումները եւ այլ սարսափելի հանցագործություններ: Բայց ես համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի կանայք լինելու են կայուն լուծումների համար պայքարի առաջնագծում, պայքարելու են հայրենի հողում խաղաղ ապրելու, անվտանգության եւ արժանապատվության իրավունքի համար, ինչպես նաեւ պայքարելու են ճնշումներից եւ խտրականությունից զերծ ժողովրդավարական հասարակություն կառուցելու իրավունքի համար:

Սիրելի՛ բարեկամներ,

Պատերազմը եւ մեր տարածաշրջանում արտակարգ հումանիտար իրավիճակները մեզ ստիպեցին հետաձգել գագաթնաժողովը, բայց նաեւ ստիպեցին մեզ ավելի վճռականորեն միավորել ուժերը՝ ամրապնդելու կին առաջնորդների կարծիքների բազմազանությունը, կանխելու հակամարտություններն այլուր՝ նախաձեռնելով երկխոսություն եւ խաղաղություն պահանջելով:

Հայաստանը բարձր է գնահատում Կին քաղաքական առաջնորդների ղեկավարության եւ թիմի կողմից գագաթնաժողովի նախապատրաստման ուղղությամբ կատարված հսկայական աշխատանքը: Անկեղծորեն հույս ունեմ, որ շուտով հնարավորություն կունենանք ողջունելու բոլորիդ Երեւանում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական համակարգ՝ բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալներն ամբողջացնելու համար

23:59 09.05.2025

Կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական համակարգ՝ բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալներն ամբողջացնելու համար

Մայիսի 8-ին Կառավարությունը հավանություն է տվել նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին։ Գործող կարգավորումներով բնակչության ռեգիստրը հանդիսանում է մասնակի տեղեկատվություն պարունակող համակարգ։ Բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը պահպանվում է տարատեսակ տեղեկատվական համակարգերում՝ պայմանավորված այս կամ այն մարմինների խնդիրների իրականացման անհրաժեշտությամբ։ Նախագծի ընդունմամբ՝ մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվի […] ...

Պեսկով. 30-օրյա զինադադարի քննարկումն անհնար է առանց բոլոր նրբությունները հաշվի առնելու

23:53 09.05.2025

Պեսկով. 30-օրյա զինադադարի քննարկումն անհնար է առանց բոլոր նրբությունները հաշվի առնելու

Ուկրաինայի հետ 30-օրյա հրադադարի մասին բովանդակային քննարկումը անհնար է առանց նրբությունները հաշվի առնելու, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով TASS-ի հարցին։ Կրեմլի խոսնակը նշել է, որ երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բարձրացրել է հրադադարի թեման, այն աջակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «այն նախազգուշացմամբ, որ հրադադարի գաղափարի շուրջ կան բազմաթիվ նրբերանգներ, […] ...

«Chevrolet»-ը Արտաքին գործերի նախարարության դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վիրավորներից մեկը արտգործնախարարության աշխատակից է

23:48 09.05.2025

«Chevrolet»-ը Արտաքին գործերի նախարարության դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վիրավորներից մեկը արտգործնախարարության աշխատակից է

Մայիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ օգնել է վիրավորներին տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, […] ...

Պեսկով. Ռուսաստանը շնորհակալ է Թրամփին ուկրաինական հակամարտության հարցում խաղաղության ջանքերի համար

23:42 09.05.2025

Պեսկով. Ռուսաստանը շնորհակալ է Թրամփին ուկրաինական հակամարտության հարցում խաղաղության ջանքերի համար

Ռուսաստանը շնորհակալ է ամերիկյան ղեկավարությանը ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար և կողջունի ցանկացած երկրի մասնակցությունը դրան։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այն հրապարակումները, որոնց համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է խնդրել Թուրքիային և Չինաստանին նպաստել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին։ «Մենք պետք է սպասենք, մինչև նա հարցնի, […] ...

Վանաձորում բախվել են 2 «Mercedes»-ները և «Ford Transit»-ը․ կա 11 վիրավոր

23:34 09.05.2025

Վանաձորում բախվել են 2 «Mercedes»-ները և «Ford Transit»-ը․ կա 11 վիրավոր

Մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 52-ամյա Վարուժան Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 20-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 38-ամյա Կարեն Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 11 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Լրատվամիջոցի տեղեկություններով հիվանդանոցում […] ...

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

23:24 09.05.2025

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

Այսօր Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրն է: Այդ օրից անցել է 80 տարի: Այդ տոնակատարությունները Եվրոպայում սկսվել էին դեռ երեկ: Այն մեծ մասշտաբով նշվեց եվրոպական շատ մայրաքաղաքներում։ Իսկ Գերմանիայում այդ օրը մայիսի 8-ը մահացածների հիշատակի և սխալների մասին խորհելու օր էր: Բրիտանական մայրաքաղաքում՝ դերասան Թիմոթի Սփալը կարդաց Ուինսթոն Չերչիլի հայտնի հաղթական այն ռադիոելույթը, […] ...

BACK_TO_TOP