22:51 25.10.2023
Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը չի կայանա: Հիշեցնենք, որ այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Իրականում ինչո՞ւ Ալիևը հրաժարվեց մեկնել Բրյուսել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Կարծում եմ՝ ամենևին էլ պատահականություն չէ այն, որ հայտարարվեց այն մասին, որ Ալիևը չի մեկնի Բրյուսել՝ Թեհրանում 2 օր առաջ կայացած «3+3» ձևաչափով հանդիպումից անմիջապես հետո, այդ հանդիպումը ևս Ալիևը փորձելու է օգտագործել որպես պատրվակ՝ բրյուսելյան բանակցություններից հրաժարվելու համար:
Այսինքն՝ սա հերթական առիթն է հայտարարելու, որ Երևանի հետ Բաքուն շփվելու հնարավորություններ ունի նաև այլ հարթակներում, օգտվում է շփման այդ հնարավորություններից, ուստի Բրյուսելում նոր հանդիպում անցկացնելու անհրաժեշտություն չկա: Այդ իմաստով Ալիևը խորամանկորեն իր շահերի համար օգտագործեց «3+3» ձևաչափի հանդիպումը:
Այսինքն՝ Ալիևը պատրաստ է բանակցել, հանդիպել ցանկացած տեղ՝ Մոսկվայում, Թեհրանում, Թբիլիսիում, բայց ոչ եվրոպական կամ արևմտյան հարթակներում:
Տպավորություն է ստեղծվում, որ այն, ինչի մասին արդեն համաձայնություններ են ձեռք բերվել Բրյուսելում, Արլինգթոնում և եվրոպական այլ վայրերում, ուր հանդիպել են նախագահները, այլևս Ալիևի համար ընդունելի չէ և նա պահանջում է կամ ակնկալում է ավելին:
Կարծում եմ, որ շատ բան փոխվեց Գազայի լարվածությունից հետո և որոշակի հույսերի համար առիթ տվեց Ալիևին: Հավանաբար նա այժմ կարծում է, որ եթե այս ամենի արդյունքում Իրանը ստիպված լինի ուղղակիորեն ներգրավվել ռազմական գործողությունների մեջ, դա Ալիևին համար հարմար առիթ, հնարավորություն կստեղծի Հայաստանի վրա նոր ուժային ճնշում գործադրելով՝ նոր զիջումներ ակնկալել Երևանից: Եթե լիներ խաղաղության պայմանագիր, Ալիևն այդպիսի հնարավորությունից հավանաբար զրկված կլիներ»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Ի՞նչ զարգացումներ հիմա կարող ենք ակնկալել: Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Ռուսաստանի ու Եվրամիության մոտեցումները շա՞տ են տարբերվում:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
10:47 01.05.2025
Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին․ ԱԺ նախագահՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին։ Հենց աշխատող քաղաքացու տքնաջան ու հուսալի ձեռքերով է ձևավորվում իր իսկ ընտանիքի բարեկեցությունը, ինչպես նաև ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը։ Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ձեզ՝ […] ...
10:34 01.05.2025
Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն ծանրամարտի աշխարհի առաջնությունումՊատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։ Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս կգան 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյանն ու 67 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կմեկնարկեն մայիսի 2-ին` Երևանի ժամանակով գիշերը` 03:30-ին: ...
10:25 01.05.2025
Այնթապ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 2-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի «Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:17 01.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․85 դրամ: ...
10:00 01.05.2025
Հնդկաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Պահալգամի վրա հարձակման կասկածյալները պետք է պատժվենՀնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ զրույցում ասել է, որ Պահալգամում (Հնդկական Ջամու և Քաշմիր արհմիության տարածք) ահաբեկչության հեղինակները պետք է պատժվեն։ «Երեկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել ենք Պահալգամի հարձակումը։ Դրա մեղավորներն ու կազմակերպիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն», -գրել է Ջայշանքարը X-ում։ Չորեքշաբթի օրը Պետդեպարտամենտը հայտնել է, որ […] ...
09:50 01.05.2025
ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայում երեխաների 92%-ը չունի հիմնական սնունդԳազայի հատվածում 6 ամսականից մինչև 2 տարեկան նորածինների ավելի քան 90%-ին հասանելի չէ հիմնական սնունդը: Այս մասին, ինչպես հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը, հայտարարել է պաղեստինյան տարածքներում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։ Ըստ այդմ՝ Իսրայելի շարունակվող շրջափակման և անցակետերի փակման հետևանքով Գազայի հատվածում թերսնվածության պատճառով բուժվող երեխաների թիվը 2025 թվականի մարտի համեմատ աճել է […] ...