Գործարկվեց Պարեկային ծառայության Արմավիրի մարզի ստորաբաժանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Գործարկվեց Պարեկային ծառայության Արմավիրի մարզի ստորաբաժանումը

10:29 28.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիր քաղաքում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը:

Վերջինիս ներկա են գտնվել նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և այլ պաշտոնատար անձինք:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հարգելի ներկաներ,
Կառավարության, Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ,
Ոստիկանության հարգելի ծառայողներ,
Համայնքների հարգելի ղեկավարներ,

Այսօր շատ կարևոր և հիշարժան օր է բոլորիս և անձամբ ինձ համար, որովհետև այսօրվա իրադարձությունն այն մասին է, թե ինչպես են գաղափարները, քննարկումները դառնում իրականություն: Այսօր մենք, ըստ էության, ավարտում ենք Հայաստանի Հանրապետությունում պարեկային ոստիկանության հիմնադրման աշխատանքները, ամփոփում դրանք: Այսօր Պարեկային ծառայություն չունեցող վերջին չորս մարզերը՝ Արմավիրի մարզը, Արարատի մարզը, Վայոց ձորի մարզը և Սյունիքի մարզը կունենան Պարեկային ոստիկանություն, այդպիսով նաև՝ ամբողջ հանրապետությունը:

Հինգ տարի է անցել այս թեմայով մեր ունեցած առաջին քննարկումներից, և առաջին հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ արդյոք հինգ տարին շատ է, թե քիչ, թե բավարար է՝ նման բարեփոխում իրականացնելու համար: Իհարկե, այս հարցի ճշգրիտ պատասխանը երբեք ոչ ոք չի կարող տալ, բայց մյուս կողմից, եթե աշխատեինք միայն այս թեմայի, այս բարեփոխումների վրա, կամ մեր օրակարգում լիներ միայն Պարեկային ոստիկանության հիմնադրումը, իհարկե հինգ տարին չափից ավելի երկար ժամանակ է: Բայց եկեք չմոռանանք, որ այս ընթացքում ստիպված ենք եղել առերեսվել նաև բազմաթիվ մարտահրավերների՝ քովիդի համավարակ, պատերազմներ, ամենատարբեր խնդիրներ՝ քաղաքական, միջազգային և այլն:

Շատ կարևոր է, որ այս ողջ ընթացքում չկորցրեցինք ուղենիշը: Շատ կարևոր է արձանագրել, որ այս փոփոխությունը, այս բարեփոխումը՝ այս նոր ինստիտուտի, նոր կառույցի հիմնադրումն առաջին հերթին տեղի է ունենում այն մարդկանց շնորհիվ, ովքեր հավատացել են, որ դա հնարավոր է իրականացնել: Որովհետև 2018թ., երբ խնդիր էր առաջադրվում, որ պետք է ունենանք նոր ծառայություն, որտեղ բացարձակապես ամեն ինչ պետք է լինի նոր, առաջին հարցը հետևյալն էր, թե ինչպե՞ս ենք դա իրականացնելու ֆինանսապես, բովանդակային, կազմակերպչական առումով»:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր հավատացել և ամենօրյա աշխատանք են իրականցրել այս պրոցեսի ուղղությամբ: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ներքին գործերի նախարարին՝ ով այդ պաշտոնում նշանակվել է Ոստիկանության պետ լինելուց հետո, ես ուզում եմ Ներքին գործերի նախարարի տեղակալին, Ոստիկանության պետին շնորհակալություն հայտնել, որովհետև առաջին օրից, ինչքան գործնականանում էր գործընթացը, ես լսել եմ հիմնականում հետևյալը, որ Ոստիկանությունը դիմադրելու է, չի թողնելու: Շատ ուրախ եմ արձանագրել, որ այդ աղմուկի մեջ, առանց ավելորդ տեսարանների և պատկերների, Ներքին գործերի նախարարը, Ներքին գործերի նախարարի տեղակալը, ով այս հարցով զբաղվում էր դեռևս Արդարադատության նախարարի տեղակալ և նույնիսկ վարչության պետ եղած ժամանակ, ահա անխոնջ աշխատանք են տարել, և այսօր այս ամենն իրականություն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նաև միջազգային գործընկերներին՝ Եվրոպական միությանը և Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ովքեր նույնպես հավատացին և աջակցեցին այս գործընթացին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև Արդարադատության ներկա և նախարարներին՝ Ռուստամ Բադասյանի, Կարեն Անդրեասյանի, Գրիգոր Մինասյանի դերը` Պարեկային ոստիկանության բարեփխման գործու: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ով համակարգել է Պարեկային ոստիկանության աշխատանքները, և ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր խորհրդարանական գործընկերներին, ովքեր անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումներ են իրականացրել՝ ընդունելով համապատասխան օրենսդրություն: Կարծում եմ, մեր այս թիմային աշխատանքն ահա այսպիսի՝ շատ կարևոր և հրաշալի արդյունք է տալիս:

Եվ պետք է արձանագրել, որ հենց ինքը՝ Պարեկային ոստիկանությունը, շատ դժվարությունների միջով է անցել: Հիշում եմ 2021թ. օգոստոս-սեպտեմբերին, երբ Երևանում Պարեկային ոստիկանության գործունեության առաջին օրերն էին, ըստ էության, խառնաշփոթ իրավիճակ էր, բոլորն ահազանգում էին, որ պարեկները չեն կարողանում երթևեկությունը կարգավորել, բոլոր տեղերում խցանումներ են և այլն: Բայց դա տևեց ընդամենը մի քանի օր, որից օր հետո ամեն ինչ ընկավ իր տեղը և մարդիկ սկսեցին տեսնել, նկատել ծառայության նոր որակ, քաղաքացու հետ հարաբերությունների նոր մակարդակ: Եվ այսօր արդեն կարող ենք ասել, որ նույնիսկ Պարեկային ոստիկանությունն ամբողջությամբ հիմնադրված չլինելով, սա չափազանց կարևոր և իրեն արդարացրած բարեփոխում է: Իհարկե, դժվարություններ եղել են, շարունակելու են լինել, բայց անխուսափելիորեն մենք պետք է շարունակենք բարեփոխումների մեր ճանապարհը, և Ոստիկանության բարեփոխումների առանցքային նպատակի մասին չմոռանանք:

Այդ առանցքային նպատակը Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու պաշտպանվածության ավելի մեծ զգացում հաղորդելն է և քաղաքացու համար պաշտպանվածության իրականություն ստեղծելն է: Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ միջազգային կառույցների գնահատականով՝ Հայաստանն իրավակարգի, քրեածին իրավիճակի առումով աշխարհում 9-րդ տեղն է զբաղեցնում, այսինքն՝ լավագույնների մեջ 9-րդ տեղը, և կարող եք պատկերացնել, թե սա ինչ կարևոր ցուցանիշ է: Իհարկե, այստեղ միայն Ոստիկանությունն ու Պարեկային ոստիկանությունը դեր չունեն, շատ կարևոր է նաև մեր ժողովրդի ընդհանուր վերաբերմունքը, ապրելակերպը, արժեքային համակարգը, որը նույնպես շատ էական ազդեցություն է ունենում: Բայց կարծում եմ, որ Ոստիկանության բարեփոխումները և, ընդհանրապես, դատաիրավական համակարգի այն բարեփոխումները, որ իրականացնում ենք, շատ ուղիղ և էական ազդեցություն են թողնում այս գործընթացի վրա: Եվ ուրախ եմ, որ մենք ահա՝ աշխատելով, բազմաթիվ փորձություններ հաղթահարելով՝ եկանք, հասանք այս օրը, երբ Հայաստանի Հանրապետությունում ամբողջապես Պարեկային ոստիկանությունն այլևս իրականություն է, և առաջիկայում ընդամենը ևս մի կոմպոնենտ կավելանա՝ դեկտեմբերին նաև Սևանա լճի վրա կգործարկվի ջրային և առափնյա ծառայությունը, որն արդեն հիմնադրված և գոյություն ունեցող Գեղարքունիքի մարզի ծառայության շրջանակներում է, և դրանով մենք կամփոփենք այս փուլը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը աբնդրադառնալով հետագա քայլերին` հավելել է. «Մեր առաջիկա խնդիրը, ռազմավարական նպատակը Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածությունն առնվազն 30 տոկոս դարձնելն է: Ուզում եմ հատուկ ընդգծել և շնորհավորել բոլոր այն կանանց, ովքեր ծառայություն են անցնում Պարեկային ոստիկանությունում: Ցանկանում եմ բոլորիդ ողջունել ու շնորհակալություն հայտնել, որ դուք էլ եք հավատացել: Եթե չհավատայիք, որ այն, ինչ ասում է Կառավարությունը, իրողություն է դառնալու, և Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության իրավակարգը ձեր աջակցության կարիքն ունի, ահա այս օրն այսպիսին չէր լինի:

Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս Պարեկային ոստիկանության հիմնադրման եզրափակիչ փուլի առիթով և մեր բոլոր նորընծա ծառայողներին մաղթում հաջողություն, բարի ծառայություն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակել է վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP