16:02 20.03.2018
Չնայած՝ Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում, սակայն Ադրբեջանի ղեկավարության առավելապաշտական մոտեցումների պատճառով հակամարտության վերջնական կարգավորումը քիչ հավանական է։ Այս մասին նշվում է ՀՀ ԶՈւ 2018-2024 թվականների զարգացման ծրագրում, որն արդեն ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից։
Ադրբեջանը, ըստ հայկական կողմի կանխատեսման, շարունակելու է ռազմականացման, սպառազինությունների մրցավազքի հրահրման և սահմանում լարվածության պահպանման, հարձակողական զինատեսակների ձեռքբերման քաղաքականությունն ու ռազմական գործողությունների վերսկսման տեղեկատվական ու քարոզչական նախապատրաստումը։
ՀՀ ԶՈւ զարգացման ծրագրի նպատակն է բացահայտել այս սպառնալիքները և հայկական բանակը նախապատրաստել դրանց։ Ընդ որում՝ հաշվի է առնվում, որ զենքի էժանացումն ու միաժամանակ ճշգրտության մեծացումը ներկայում փոխել են պատերազմների բնույթը։
«Պատերազմը դարձել է ավելի սրընթաց ու կարճատև, խնդիրների շոշափելի մասը կատարվում է օդատիեզերական տիրույթում գործող ուժերով ու միջոցներով, էականորեն նվազում են ցերեկային և գիշերային պայմաններում մարտ վարելու տարբերությունները»,– նշվում է ծրագրում։
Միաժամանակ ասվում է, որ հեշտացել է պաշտպանության ճեղքումը, ինչի արդյունքում ստորաբաժանումները հաճախ կարող են կտրված լինել իրենց զորամասերից, և անհրաժեշտություն է առաջանում մեծացնել նման ստորաբաժանումների ինքնուրույնությունը։
«ՀՀ Զինված ուժերը պետք է … ի զորու լինեն կանխատեսելու, կանխելու, զսպելու, հակադարձելու կամ չեզոքացնելու առկա և հավանական ռազմական բնույթի սպառնալիքներն ու մարտահրավերները, դրանց իրականացման համար ունենան բավարար մարտունակություն, ներառյալ՝ ուժեր և միջոցներ»։
Բանակի զարգացման առաջնահերթ խնդիրներից է արցախյան հիմնախնդրի համատեքստում հակազդել Ադրբեջանի հետ զինված դիմակայությանը և դրա լայնածավալ դառնալուն։
Թեև ծրագիրը 7-ամյա է, սակայն դրա իրականացման ընթացքում անվտանգության միջավայրի գնահատումը շարունակվելու է, և անհրաժեշտության դեպքում փաստաթուղթը թարմացվելու է։
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...