Հնդկաստանում տղամարդը 27 տարի դատարանի միջոցով փորձում է ամուսնալուծվել կնոջից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+23.09 oC

Հնդկաստանում տղամարդը 27 տարի դատարանի միջոցով փորձում է ամուսնալուծվել կնոջից

17:14 30.10.2023

Հնդկաստանում տղամարդը դատարանում 27 տարի փորձում է բաժանվել կնոջից, գրում է Oddity Central-ը։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 89-ամյա զինվորական թոշակառու Նիրմալ Պանեսարը 1963 թվականին ամուսնացել է Կաուր անունով կնոջ հետ։ Սակայն 1996 թվականին տղամարդը դիմել է շրջանային դատարան՝ ամուսնալուծվելու համար։ Հայցվորի կինը, ընդհակառակը, չի ցանկացել քանդել ընտանիքը և հայտարարել է, որ ամեն գնով փորձելու է պահպանել հարաբերությունները։

Դրանից հետո դատարանը մերժել է Նիրմալի հայցը՝ կանգնելով նրա կնոջ կողքին։ Այդ ժամանակվանից Պանեսարը փորձում է ամուսնալուծվել Հնդկաստանի Գերագույն դատարանի միջոցով, սակայն այնտեղ նրան ամեն անգամ մերժում են։

Վերջին նիստի ժամանակ դատարանը վճռել է, որ թեև զույգի ամուսնությունը «անհաջող է», սակայն դա բավարար չէ ամուսնալուծությունն արդարացնելու համար:

«Մեր կարծիքով՝ չպետք է մոռանալ, որ ամուսնության ինստիտուտը կարևոր տեղ է զբաղեցնում և կարևոր դերակատարում ունի հասարակության մեջ»,- ասվում է դատարանի հայտարարության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

12:23 10.05.2025

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 10-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...

Գոռ Ներսիսյանը դարձել է Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բրոնզե մեդալակիր

12:04 10.05.2025

Գոռ Ներսիսյանը դարձել է Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բրոնզե մեդալակիր

Գոռ Ներսիսյանը տղամարդկանց կումիտեի -84 կգ քաշային կարգում նվաճել է Հայաստանի առաջին եվրոպական մեդալը: Այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան: ...

SHANTNEWS

12:00 10.05.2025

SHANTNEWS

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին պայթյուններ են տեղի ունեցել․ Reuters

11:44 10.05.2025

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին պայթյուններ են տեղի ունեցել․ Reuters

Ջամմու և Քաշմիրի Սրինագար և Բարամուլա քաղաքներում մոտ չորս պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Սրինագարում պայթյունները տեղի են ունեցել օդանավակայանի և հնդկական բանակի տեղական շտաբի մոտակայքում։ Զոհերի մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան․ Փաշինյան

11:32 10.05.2025

Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրառում կատարել. «Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան»: Կադրերում երևում է, որ վարչապետին ուղեկցում է նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը: ...

Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, քաղաքացի էր ընկել

11:26 10.05.2025

Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, քաղաքացի էր ընկել

Ապրիլի 10-ին, ժամը 08:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի նախկին Երիտասարդական պալատին հարակից ժայռոտ հատվածում ընկած քաղաքացի կա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, ընկած է եղել քաղաքացի։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են […] ...

BACK_TO_TOP