08:13 01.11.2023
Ֆուտբոլի 2034 թվականի Աշխարհի առաջնությունը կանցկացվի Սաուդյան Արաբիայում, հաստատել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ավստրալիան հրաժարվել է 2034 թվականի Աշխարհի առաջնությունն ընդունելու հայտից, և միակ հավակնորդը մնացել է Սաուդյան Արաբիան։
«2026 թվականին Երկրի վրա ամենամեծ շոուն կկազմակերպեն Կանադան, Մեքսիկան և Միացյալ Նահանգները՝ Հյուսիսային Ամերիկայում: Ֆուտբոլի Աշխարհի հաջորդ երկու առաջնությունները կանցկացվեն Աֆրիկայում (Մարոկկո) և Եվրոպայում (Պորտուգալիա և Իսպանիա), իսկ երեք տոնական խաղեր կանցկացվեն Հարավային Ամերիկայում (Արգենտինա, Պարագվայ և Ուրուգվայ)՝ 2030 թվականին և Ասիայում (Սաուդյան Արաբիա) 2034 թվականին։ Երեք մրցաշար, հինգ մայրցամաքներ և տասը երկրներ, որոնք կհյուրընկալեն հանդիպումներ. ահա թե ինչն է դարձնում ֆուտբոլն իսկապես գլոբալ:
Ֆուտբոլը միավորում է աշխարհը, ինչպես ոչ մի այլ սպորտաձև, և Աշխարհի գավաթը կատարյալ ցուցադրություն է միասնության ուղերձի համար, ինչպես նաև կարևոր պատկերացում այն մասին, թե ինչպես կարող են տարբեր մշակույթներ միավորվել, սովորել և ավելի լավ հասկանալ միմյանց: Մեզ բոլորիս անհրաժեշտ են միասնության այս պահերը, և գալիք Աշխարհի առաջնությունն, այս առումով, բարության եզակի ուժ է»,- գրել է Ինֆանտինոն սոցցանցում։
08:50 26.05.2025
Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը քննադատել է Իսրայելի գործողությունները ԳազայումԲունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշետը (ՔԴՄ) Իսրայելի կողմից Գազայի հատված օգնության հասցնումը կանխելու գործողությունները որակել է որպես միջազգային իրավունքի խախտում։ «Բնակչությանը սննդի, մարդասիրական օգնության և դեղորայքի մատակարարման ուշացումը ՀԱՄԱՍ-ի դեմ պայքար չէ։ Բնակչությունը պետք է պաշտպանված լինի և ապահովված լինի սննդով նույնիսկ պատերազմի ժամանակ», – ZDF հեռուստաընկերության եթերում ասել է Լաշետը։ Սա, նշել […] ...
08:40 26.05.2025
Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտինՈւկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայի տարածքում անհապաղ հրադադարի օգտին։ Նա համապատասխան հաղորդագրություն է հրապարակել X-ում․ «Անմիջապես դադարեցրեք կրակը»։ Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլը։ Մայիսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկեց վերսկսել բանակցային գործընթացը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի ղեկավարի առաջարկին «անհապաղ համաձայնելու» […] ...
08:30 26.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:25 26.05.2025
Ariana News. Ռուսաստանը գրեթե 1.3 հազար տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել ԱֆղանստանինՌուսաստանը 1280 տոննա ալյուր է նվիրաբերել ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի (WFP) գրասենյակին Աֆղանստանի հյուսիսային Բալխ նահանգում։ Այս մասին հայտնել է աֆղանական Ariana News հեռուստաալիքը։ Մազարի Շարիֆում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչները, որոնք ներկա էին բեռի փոխանցման արարողությանը, ընդգծել են իրենց երկրի հանձնառությունը ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի հետ համագործակցության շրջանակներում աջակցելու աֆղան ժողովրդին։ Նրանք հավելել են, որ […] ...
08:16 26.05.2025
Կենտրոնական Ասիա-Իտալիա ձևաչափով առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին ԱստանայումԿենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի մասնակցությամբ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին Աստանայում, նույն օրը Իտալիայի կառավարության ղեկավարը պաշտոնական այց կկատարի Ղազախստան։ Այս մասին հայտնել է Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը։ Մելոնին սկզբում պլանավորել էր այցելել Ուզբեկստան, ապա Ղազախստան ապրիլի 25-27-ը Կենտրոնական Ասիայի առաջնորդների հետ կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու համար։ Սակայն, […] ...
08:06 26.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...