23:45 01.11.2023
ԱՄՆ-ում մի կին թունավորել է իր զուգընկերոջը՝ նրա ժառանգությունը ստանալու համար։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Հյուսիսային Դակոտայից 51-ամյա Սթիվեն Ռայլին մոտ 30 միլիոն դոլար է ժառանգել։ Սակայն ժառանգությունը ստանալուց քիչ առաջ նրա 47-ամյա զուգընկերուհին՝ Այնա Թիա Քենոյերը իմացել է, որ Ռայլին ցանկանում է խզել իր հետ հարաբերությունները։ Հետո Քենոյերը որոշել է թունավորել իր զուգընկերոջը և գողանալ նրա փողերը։
Նա Ռայլիին անտիֆրիզ է խմեցրել, ինչի հետևանքով նրա վիճակը արագորեն վատացել է: Փաստաբանի հետ հանդիպման ու ժառանգությունը ստանալու օրը տղամարդը բողոքել է վատ ինքնազգացողությունից։ Հաջորդ օրը Քենոյերը շտապօգնություն է կանչել։ Օգնության ժամանած բուժաշխատողները Ռայլիին անգիտակից վիճակում են գտել: Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։
Դիահերձումը ցույց է տվել, որ տղամարդը թունավորվել է անտիֆրիզով։ Քննիչները կարծում են, որ Քենոյերն է դա արել:
Ձերբակալությունից մի քանի օր առաջ կինն ասել է, որ չի վնասել իր զուգընկերոջը։ Հարցաքննության ժամանակ ոստիկանությունը Քենոյերին հարցրել է Ռայլիի ժառանգության մասին։ Կինը պնդել է, որ պահանջում է տղամարդու գումարը, քանի որ նրա հետ քաղաքացիական ամուսնության մեջ է եղել։ Այնուամենայնիվ, Հյուսիսային Դակոտայի օրենսդրության համաձայն, նման հարաբերությունները հիմք չեն ժառանգության փոխանցման համար:
Ներկայումս իր զուգընկերոջը թունավորելու մեջ մեղադրվող Քենոյերը կալանքի տակ է առանց գրավի։ Կատարվում է լրացուցիչ հետաքննություն։
12:04 10.05.2025
Գոռ Ներսիսյանը դարձել է Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բրոնզե մեդալակիրԳոռ Ներսիսյանը տղամարդկանց կումիտեի -84 կգ քաշային կարգում նվաճել է Հայաստանի առաջին եվրոպական մեդալը: Այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան: ...
11:44 10.05.2025
Հնդկաստանի և Պակիստանի սահմանին պայթյուններ են տեղի ունեցել․ ReutersՋամմու և Քաշմիրի Սրինագար և Բարամուլա քաղաքներում մոտ չորս պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Սրինագարում պայթյունները տեղի են ունեցել օդանավակայանի և հնդկական բանակի տեղական շտաբի մոտակայքում։ Զոհերի մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
11:32 10.05.2025
Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրառում կատարել. «Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան»: Կադրերում երևում է, որ վարչապետին ուղեկցում է նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը: ...
11:26 10.05.2025
Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, քաղաքացի էր ընկելԱպրիլի 10-ին, ժամը 08:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի նախկին Երիտասարդական պալատին հարակից ժայռոտ հատվածում ընկած քաղաքացի կա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, ընկած է եղել քաղաքացի։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են […] ...
11:15 10.05.2025
Մակրոնը, Մերցը․ Սթարմերը և Տուսկը ժամանել են ԿիևՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ այն տեղեկությունների ֆոնին, որ եվրոպական երկրները շուտով մտադիր են հանդես գալ հրադադարի նախաձեռնությամբ՝ ամերիկյան նախաձեռնությանը նման։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Public. News» պարբերականը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Կիևում բանակցությունները կանցկացվեն այսպես կոչված […] ...