Զարգացնենք մեր մշակույթը միասին. Դանիել Դանիելյանը ներկա է եղել Արտաշատյան հանրապետական թատերական փառատոնի բացմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+33.09 oC

Զարգացնենք մեր մշակույթը միասին. Դանիել Դանիելյանը ներկա է եղել Արտաշատյան հանրապետական թատերական փառատոնի բացմանը

14:19 02.11.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատ քաղաք, որտեղ ներկա է եղել Արտաշատյան հանրապետական թատերական փառատոնի բացման արարողությանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի առաջին կանգառը Արտաշատ քաղաքի գեղագիտական կենտրոնն էր, որտեղ անցկացվում էր միջոցառում՝ նվիրված Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակին: Միջոցառման շրջանակում կենտրոնի սաները բեմադրել են հայկական տարբեր ֆիլմերից հատվածներ, հանդես եկել երաժշտական և պարային կատարումներով:

ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը ողջունել է կենտրոնի սաներին, մանկավարժներին և ծնողներին՝ շնորհակալություն հայտնելով Հայ կինոյի 100-ամյակի արժևորման և այսկերպ հայ կինոաշխարհը բացահայտելու և ճանաչելու, փոքր հասակից երեխաներին մշակութային կյանքին ինտեգրելու նախաձեռնության համար:

Այցի շրջանակում Դանիել Դանիելյանն այցելել է Արտաշատի համայնքապետարան, հանդիպել համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի և համայնքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը քննարկվել են Արատաշատ քաղաքում մշակութային կյանքի զարգացման, առկա խնդիրների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին քաղաքի կրթամշակութային հաստատություններում աշխատանքի տեղավորելու վերաբերյալ մի շարք հարցեր: Առանձնակի անդրադարձ է եղել արտադպրոցական ուսումնական հաստատությունների օրենսդրական դաշտի կարգավորման անհրաժեշտությանը, կադրային խնդիրների լուծման ճանապարհներին, ժամաբաշխման, համատեղությամբ աշխատելու, նոր գործիքներով և անհրաժեշտ տեխնիկայով համալրելու հնարավորություններին:

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացող Արտաշատյան հանրապետական թատերական փառատոնի մեկնարկին: Միջոցառմանը ներկա է եղել նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը:

Փառատոնը նվիրված է Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պետական կարգավիճակ ստանալու 90 և թամանյանական շենքի կառուցման 80-ամյակներին:

«ԿԳՄՍ նախարարության քաղաքականության առաջնահերթություններից է մարզերում մշակութային կյանքի աշխուժացումը: Վստահ եմ՝ համատեղ ջանքերով անցկացվող այս փառատոնը կնպաստի քաղաքում և մարզում ոչ միայն մշակութային կյանքի ակտիվացմանը, այլև նոր եռանդով զարգացմանը: Մեր մշակույթը պետք է պահպանենք բոլորս միասին՝ սկսած հասարակությունից ու ոլորտի ներկայացուցիչներից մինչև մարզպետարան ու նախարարություն: Եվ այս փառատոնը միասնական աշխատանքի լավ օրինակ է»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ հավելելով, որ թատերական ոլորտում նախատեսվում է նաև հայ-ֆրանսիական համագործակցություն, որի շուրջ աշխատանքներն արդեն սկսվել են:

Նշենք, որ Արտաշատյան հանրապետական թատերական փառատոնն իրականացնում է Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ ՀՀ Արարատի մարզպետարանի և Հայաստանի թատերական գործիչների միության հետ համատեղ՝ նոյեմբերի 1-7-ը: Թատրոնը հյուրընկալելու է հանրապետության 9 թատրոնների, որոնք հանդես կգան իրենց լավագույն ներկայացումներով: Մեկնարկային ներկայացմամբ հանդես է եկել Երևանի Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոնը՝ Հովհ. Թումանյանի «Լոռեցի Սաքոն» ստեղծագործության բեմադրմամբ (բեմադրիչ՝ Նարինե Գրիգորյան):

Փառատոնի ծրագիրը կցվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփ. Պուտինի և Ուիթկոֆի հանդիպումը շատ արդյունավետ էր

21:14 06.08.2025

Թրամփ. Պուտինի և Ուիթկոֆի հանդիպումը շատ արդյունավետ էր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը եղել է շատ արդյունավետ: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում: «Իմ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հենց նոր շատ արդյունավետ հանդիպում ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մեծ առաջընթաց է գրանցվել։ Ես մեր եվրոպացի դաշնակիցներին տեղեկացրել եմ […] ...

ԱՄՆ-ի լավագույն թենիսիստները կմրցեն Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակչում

21:05 06.08.2025

ԱՄՆ-ի լավագույն թենիսիստները կմրցեն Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակչում

Տորոնտոյում կայացել է «Մասթերս 1000» կարգի մրցաշարի քառորդ եզրափակչի երկու հանդիպում: ԱՄՆ-ի առաջին ռակետ Թեյլոր Ֆրիցը 6:3, 7:6 հաշվով հաղթել է աշխարհի 11-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովին: Կիսաեզրափակիչում Թեյլորը մրցելու է ԱՄՆ-ի երկրորդ ռակետ Բեն Շելթոնի հետ: 22-ամյա թենիսիստը վստահ հաղթանակի է հասել Ալեքս Դե Մինորի հետ պայքարում: Գրանցվել է 6:3, 6:4 հաշիվը: Մինչև այդ խաղն […] ...

Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում

20:54 06.08.2025

Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 7-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Կայք բնակավայրի գազասպառողների, նշված բանակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

20:42 06.08.2025

Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիստի մեկնարկին մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում քննարկված՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կարգավորումների և առանձին ներդրումային ծրագրերի կարգավիճակին, ինչպես նաև դրանց վերաբերյալ տրված հանձնարականների կատարման ընթացքին։ Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական որոշումներ պահանջող առանձին […] ...

DefenceWeb. Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

20:33 06.08.2025

DefenceWeb. Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը այս տարվա նոյեմբերին Աֆրիկայի ափերի մոտ կանցկացնեն համատեղ ծովային զորավարժություններ՝ «Mosi 3» («Ծուխ 3») կոդային անվամբ։ Այս մասին հայտնել է տեղական DefenceWeb լրատվական պորտալը։ Զորավարժությունները կանցկացվեն Ատլանտյան օվկիանոսում՝ Հարավաֆրիկյան Հանրապետության ափերի մոտ։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը կընդունի զորավարժությունները, իսկ Չինաստանը կղեկավարի դրանք։ Ինչպիսի նավեր կմասնակցեն զորավարժություններին, առայժմ հայտնի չէ: Հունիսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում […] ...

Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել

20:20 06.08.2025

Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թոմաս Փարթին Լոնդոնի դատարանում ցուցմունք է տվել, հայտնում է Mundo Deportivo-ն: Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել: Ինչպես և ակնկալվում էր, Փարթին կմիանա իսպանական «Վիլյառեալին»: Հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Փարթիին մեղադրանք է առաջադրված՝ բռնաբարության 5, ինչպես նաև սեռական ոտնձգության 1 դեպքով: Նրա փաստաբանը նախկինում […] ...

BACK_TO_TOP