Մշակույթի ոլորտում էական ներդրումներ են նախատեսվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+33.09 oC

Մշակույթի ոլորտում էական ներդրումներ են նախատեսվում

15:56 02.11.2023

ԿԳՄՍ նախարարության բյուջեով նախատեսված է մշակութային հաստատություններում շուրջ 2.3 մլրդ դրամի կապիտալ ծախսեր, ինչը կարևոր է հաստատությունների գործունեության որակի բարձրացման տեսանկյունից:

Նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում այսօր հայտնել է, որ այս ոլորտում նույնպես ամսական դրամական աջակցության ծրագիր ներդնելու նոր նախաձեռնություն կա մշակույթի այն գործիչների համար, որոնք բարձր նվաճումներ են գրանցել իրենց ոլորտներում՝ միջազգային մրցույթներում, հեղինակավոր փառատոններում: Նախագիծն արդեն շրջանառվել է, 2024 թվականի հունվարից բյուջետավորվել:

Կարևոր քայլեր կան Մշակույթի զարգացման հիմնադրամի ստեղծման ուղղությամբ: 2024 թվականի բյուջեի նախագծում իրականացված է նաև դրա բյուջետավորումը, կանոնադրությունն արդեն իսկ մշակված է: Նախարարի խոսքով՝ հստակ պատկերացում կա, որ թանգարանների վարչատնտեսական կառավարումը պետք է իրականացվի կենտրոնացված եղանակով, իսկ Մշակույթի զարգացման հիմնադրամը պետք է զբաղվի մշակութային հաստատությունների մարքեթինգային քաղաքականության, հանրահռչակման և դրանց խթանման գործընթացների կազմակերպմամբ:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2024 թվականին կամբողջացվի թանգարանների միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրումը:

Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելն արդեն իսկ փորձարկվում է: 2023 թվականի ամռանը Կառավարության որոշմամբ մոդելը ներդրվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 2024 թվականին նախատեսված է վերջերս ազգային կարգավիճակ ստացած Տիկնիկային թատրոնի՝ նոր մոդելին անցումը: Մինչև 2026 թվականը մոդելը կներդրվի բոլոր հաստատություններում:

«Նաև մշակել ենք ելույթավճարների և ատեստավորման կարգ թատերահամերգային կազմակերպությունների համար: Առաջիկայում այդ կարգը նույնպես կհաստատենք: Սա բերելու է մշակութային հաստատություններում ևս աշխատավարձերի բարձրացման ինստիտուցիոնալ և որակյալ մեխանիզմների ստեղծմանը», – ասել է ԿԳՄՍ նախարարը:
2024 թվականին վերսկսվելու է դեռևս 2009 թվականից կասեցված՝ թանգարանների հավաքածուների համալրման ֆինանսավորման գործընթացը:

«2024 թվականը շատ կարևոր է մի շարք հոբելյանների առումով. Շառլ Ազնավուրի, Սերգեյ Փարաջանովի 100-ամյակներն են: Դրանք ոչ միայն Հայաստանի, այլև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և եվրոպական մի շարք երկրների օրակարգում են»,-նշել է նախարարը՝ տեղեկացնելով, որ կան բազմաթիվ համատեղ ծրագրեր, ձևավորվել են հոբելյանական հանձնաժողովներ: Կարևոր աշխատանքներից են լինելու այլ կարևոր հոբելյաններ ևս:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

21:25 06.08.2025

Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Ամիրյան փ. 13/1, 18/3 շենքեր, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 3, 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 30, 32 […] ...

Թրամփ. Պուտինի և Ուիթկոֆի հանդիպումը շատ արդյունավետ էր

21:14 06.08.2025

Թրամփ. Պուտինի և Ուիթկոֆի հանդիպումը շատ արդյունավետ էր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը եղել է շատ արդյունավետ: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում: «Իմ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հենց նոր շատ արդյունավետ հանդիպում ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մեծ առաջընթաց է գրանցվել։ Ես մեր եվրոպացի դաշնակիցներին տեղեկացրել եմ […] ...

ԱՄՆ-ի լավագույն թենիսիստները կմրցեն Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակչում

21:05 06.08.2025

ԱՄՆ-ի լավագույն թենիսիստները կմրցեն Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակչում

Տորոնտոյում կայացել է «Մասթերս 1000» կարգի մրցաշարի քառորդ եզրափակչի երկու հանդիպում: ԱՄՆ-ի առաջին ռակետ Թեյլոր Ֆրիցը 6:3, 7:6 հաշվով հաղթել է աշխարհի 11-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովին: Կիսաեզրափակիչում Թեյլորը մրցելու է ԱՄՆ-ի երկրորդ ռակետ Բեն Շելթոնի հետ: 22-ամյա թենիսիստը վստահ հաղթանակի է հասել Ալեքս Դե Մինորի հետ պայքարում: Գրանցվել է 6:3, 6:4 հաշիվը: Մինչև այդ խաղն […] ...

Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

20:42 06.08.2025

Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիստի մեկնարկին մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում քննարկված՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կարգավորումների և առանձին ներդրումային ծրագրերի կարգավիճակին, ինչպես նաև դրանց վերաբերյալ տրված հանձնարականների կատարման ընթացքին։ Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական որոշումներ պահանջող առանձին […] ...

DefenceWeb. Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

20:33 06.08.2025

DefenceWeb. Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը այս տարվա նոյեմբերին Աֆրիկայի ափերի մոտ կանցկացնեն համատեղ ծովային զորավարժություններ՝ «Mosi 3» («Ծուխ 3») կոդային անվամբ։ Այս մասին հայտնել է տեղական DefenceWeb լրատվական պորտալը։ Զորավարժությունները կանցկացվեն Ատլանտյան օվկիանոսում՝ Հարավաֆրիկյան Հանրապետության ափերի մոտ։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը կընդունի զորավարժությունները, իսկ Չինաստանը կղեկավարի դրանք։ Ինչպիսի նավեր կմասնակցեն զորավարժություններին, առայժմ հայտնի չէ: Հունիսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում […] ...

Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել

20:20 06.08.2025

Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թոմաս Փարթին Լոնդոնի դատարանում ցուցմունք է տվել, հայտնում է Mundo Deportivo-ն: Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել: Ինչպես և ակնկալվում էր, Փարթին կմիանա իսպանական «Վիլյառեալին»: Հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Փարթիին մեղադրանք է առաջադրված՝ բռնաբարության 5, ինչպես նաև սեռական ոտնձգության 1 դեպքով: Նրա փաստաբանը նախկինում […] ...

BACK_TO_TOP