08:37 11.11.2023
Կաղամբի ցանկացած տեսակի օգտագործումը նպաստում է օրգանիզմի դետոքսիկացմանը և նորացմանը, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է բժշկական գիտությունների դոկտոր, սննդաբան Մարգարիտա Կորոլևան։
Բժիշկը պարզաբանել է, որ կաղամբը հարուստ է ծծմբով, և այս տարրը օգնում է բջիջներում պահպանել գլուտատիոնի հակաօքսիդանտի որոշակի մակարդակ, որն անհրաժեշտ է օրգանիզմը տոքսիններից արդյունավետ մաքրելու համար։
«Դիետայում պետք է օգտագործել կաղամբի բոլոր տեսակները, քանի որ այս բանջարեղենը ծծմբի աղբյուր է, որն իր հերթին կպահպանի օրգանիզմում գլուտատիոնի մակարդակը։ Այս նյութը մասնակցում է օրգանիզմի դետոքսիկացման և թարմացման գործընթացին», – ասում է Կորոլևան:
Նրա խոսքով՝ կաղամբով կերակրատեսակները բարենպաստ ազդեցություն են ունենում լյարդի և նյութափոխանակության գործընթացների վրա։
«Եթե սննդակարգում կա կաղամբ, ապա ոչ միայն լյարդը լավ կգործի, այլև ժամանակին տեղի կունենա մարմնի ազատումը մետաբոլիտներից (նյութափոխանակության արտադրանքներ-խմբ.), որոնք կատարել են իրենց գործառույթը», – պարզաբանել է Կորոլևան:
Արդյունաբերական քաղաքների բնակիչների համար կաղամբի ամենօրյա սննդակարգում ներառելը կօգնի խուսափել խրոնիկական թունավորումից, կարծում է դիետոլոգը։
«Կաղամբում պարունակվող ծծումբը կօգնի խուսափել խրոնիկական թունավորումից, նույնիսկ եթե կան դրա համար նախատրամադրող գործոններ, օրինակ՝ աշխատելը կամ ապրելը այն վայրերում, որտեղ կան ծանր մետաղների աղերի բազմաթիվ աղբյուրներ», – ավելացրել է Մարգարիտա Կորոլևան Sputnik ռադիոյին տված հարցազրույցում։
15:14 01.07.2025
Վերջին տարիիներին Եվրոպական միության դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալիորեն աճել է․ ՄիրզոյանՀունիսի 30-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի կողմից համատեղ տրվել է ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը: Նախարար Միրզոյանի բացման խոսքը ներկայացված է ստորև․ «Բարձր ներկայացուցիչ տիկին Կալաս, Հարգելի՛ գործընկերներ, Շատ ուրախ եմ Ձեզ հետ համատեղ ազդարարել Հայաստանի և Եվրոպական միության միջև Անվտանգության և պաշտպանական ոլորտներում խորհրդակցությունների […] ...
15:07 01.07.2025
Երևանի պարեկները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը՝ կալանքՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հունիսի 29-ին մայրաքաղաքի Լեռ Կամսարի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի, որը մարտի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ և 255-րդ հոդվածների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: ...
14:55 01.07.2025
Կայացել է Հայաստանի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստըՀունիսի 30-ին կայացել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը: Հանդիպման օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային արդի թեմաների շուրջ: Կողմերը քննարկել են Եվրոպական Միության ճգնաժամային […] ...
14:48 01.07.2025
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 52 հայտ: ...
14:42 01.07.2025
Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնական օրակարգային ուղղությունները՝ ընդգծելով հարաբերությունների ակտիվացումը: Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: ...