«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշար. հաղթողների տասնյակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+19.09 oC

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշար. հաղթողների տասնյակը

16:00 07.11.2023

Փարաքար-Էջմիածին մայրուղում նոյեմբերի 4-ին անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով շուրջ 2000 հոգի է մասնակցել:

13-17 տարեկան դպրոցական տղաների մրցապայքարում հաղթողի կոչումը նվաճել է Վանիկ Մանդոլյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Սամվել Մարուքյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գառնիկ Սարգսյանը: Աղջիկների մրցապայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել Մարի Սարգսյանը՝ Գյումրիից, 2-րդ տեղը զբաղեցրել է Անի Ներսիսյանը՝ Լեռնային Ղարաբաղից, որը բնակվում է Վանաձորում, իսկ երրորդ տեղը գրավել է Անահիտ Մարգարյանը՝ Աշոցքից:

18-40 տարեկան կանանց պայքարում հաղթողի կոչումը նվաճել և 1 մլն դրամ մրցանակին արժանացել է Կատյա Գալստյանը, որը ներկայացրել է Գյումրի քաղաքը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Սառա Ստայցը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Իրինա Պողոսյանը: 18-ից 40 տարեկան տղամարդկանց պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Դմիտրի Կորոլևը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Սպարտակ Ոսկանյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Միքայել Միքայելյանը:

41 տարեկանից բարձր տարիքային խմբի տղամարդկանց պայքարում հաղթող է ճանաչվել Գևորգ Թորոսյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Վարդան Սաղյանը, իսկ երրորդ տեղը՝ Սամվել Հովհաննիսյանը: Նույն տարիքային խմբի կանանց մրցապայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Լիանա Հարությունյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Քրիստինե Միկոյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Քրիստինե Մուրադյանը:

Մրցաշարին առանձին խմբով մասնակցել են նաև աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիները՝ առանց տարիքային սահմանափակման: Կանանց պայքարում հաղթողի կոչմանն ու 1 մլն դրամ մրցանակին արժանացել է Էլլադա Ալավերդյանը՝ Վանաձորից: Երկրորդ տեղը զբաղեցրել է Լիլիթ Հարությունյանը՝ կրկին Վանաձորից, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լիանա Մարտիրոսյանը՝ Կապանից: Տղաների պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել վազորդ Երվանդ Մկրտչյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Բալաբեկ Հարությունյանը, իսկ 3-րդ տեղը գրավել է Ռոման Ալեքսանյանը:

Հիշեցնենք՝ 1-ին տարիքային խմբի ներկայացուցիչների՝ 2006-2010 թթ. ծնված դպրոցականների համար մրցաշարը մեկնարկել էր «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքից. նրանք վազել էին 4 կմ, իսկ 2-րդ և 3-րդ տարիքային խմբերի, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբի ներկայացուցիչները մրցավազքը սկսել էին Փարաքարի համայնքապետարանին հարող տարածքից և հաղթահարել 10 կմ մրցատարածություն՝ դեպի Էջմիածնի հրապարակ:

Երեք տարիքային խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա 1 մլն դրամ, երկրորդ տեղը՝ 500 հազար դրամ, 3-րդը՝ 300 հազար դրամ, 4-րդը՝ 100 հազար դրամ, 5-10-րդ տեղերը զբաղեցնողները կստանան 50 հազարական դրամ մրցանակ:

Ներկայացնում ենք 3 տարիքային և առանձին գործող աթլետների խմբերում մրցանակային՝ 1-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների ցանկերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

23:59 25.05.2025

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

Երևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

23:34 25.05.2025

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0):   ...

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

23:10 25.05.2025

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

Ակնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

22:40 25.05.2025

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

Ճապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

22:07 25.05.2025

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

22:01 25.05.2025

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...

BACK_TO_TOP