11:28 01.09.2018
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին այցելել է Արմավիրի մարզ՝ Սարդարապատի միջնակարգ դպրոց: Պատճառն այն է, որ Արմավիրի մարզը ուսումնական այս տարվանից անցում է կատարում համընդհանուր ներառական կրթության: Մարզի դպրոցներն աստիճանաբար անցնելու են ներառական կրթություն ապահովելուն: Այս դպրոցը դեռ պատրաստ չէ այդ անցմանը, դա վերաբերում է և շենքային պայմաններին, և մասնագետներին: Նախարարի կարծիքով՝ պետք է սկսել այդ գործընթացը և հընթացս լուծել խնդիրները, ոչ թե սպասել՝ խնդիրները լուծվեն ու նոր սկսել:
Դպրոցի տնօրենը՝ Կարինե Սմբատյանը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ դպրոցը խնդիրներ ունի՝ սանհանգույցը հարմարեցված չէ սայլակով երեխաների համար, առաջին հարկի դասարանները հարմար են, թեքահարթակներ կան, բայց երկրորդ հարկ հնարավոր չէ բարձրանալ թեքահարթակով, կան որոշ խնդիրներ, բայց դրանք ընթացքում են լուծվելու: Այստեղ առաջին դասարան ընդունվող աշակերտների դասարանները որոշեցին ընտրել վիճակահանությամբ:
Նախարարը երեկ իր հարցազրույցի ընթացքում ասել էր, որ նախատեսում են ծրագիր սկսել, որը սկսված է Արցախում և տեղափոխվելու է Հայաստանի մյուս հատվածներ. ծնողները ոչ թե իրենք են ընտրելու՝ որ դասարան տալ իրենց որդուն կամ աղջկան, այլ դա որոշվելու է վիճակահանությամբ: Այս դպրոցում որոշել էին ինքնուրույն կազմակերպել այդ գործընթացը, և առաջին դասարանցիներին իրենց դասարաններն ընտրելու հնարավորություն տվեցին հենց վիճակահանությամբ:
Որոշ ծնողների մոտ, իհարկե, զգացվում էր դժգոհություն, տնօրենն էլ ասաց, որ կարող են լինել դժգոհություններ, բայց իրենք սա ճիշտ են համարում, դրա համար որոշել են չսպասել մինչև հաջորդ տարի: Սա նախարարի համար էլ էր անակնկալ, նա պատրաստվում էր այս ծրագիրը ներդնել հաջորդ տարվանից, բայց ուրախ էր, որ այս դպրոցում արդեն սկսել են այդ ծրագիրը: Տնօրենին հարցրինք՝ հնարավոր է այս վիճակահանությունից հետո ծնողները որոշեն ու երեխաներին տեղափոխեն այլ դասարան, նա ասաց, որ իրենք կփորձեն կանխարգելել դա:
20:55 16.06.2025
«Փյունիկը» պարտուգալացի նորեկ ունի«Փյունիկը» պայմանագիր է ստորագրել պորտուգալացի պաշտպան Ֆիլիպե Ալմեյդայի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 27-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել միայն պորտուգալական ակումբներում` «Ֆեյրենսեում», «Լեյրիայում», «Ռիու Ավեում», «Բրագայում» և այլուր։ Նա 2024/25 մրցաշրջանում եղել է «Ֆեյրենսեի» ավագը, 32 խաղում գոլային փոխանցում է գրանցել։ ...
20:46 16.06.2025
Իսրայելը թիրախավորել է Իրանի պետական հեռուստաընկերությունըԻսրայելը հարված է հասցրել Իրանի պետական հեռուստաընկերության շենքին: Ավիահարվածի պատճառով ընդհատվել է ուղիղ հեռարձակումը: Այս մասին հայտնել է Mehr լրատվականը: Նշվում է, որ շենքում խոշոր հրդեհ է բռնկվել: Ուղիղ հեռարձակումների կադրերը ցույց էին տալիս հեռարձակողի գլխավոր գրասենյակին հասցված մեծ վնասը։ Հրդեհից առաջացած ծուխը տեսանելի էր քաղաքի որոշ հեռավոր շրջաններից։ ...
20:34 16.06.2025
ՏԿԵ նախարարը հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ հետՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ։ «Քննարկեցինք մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հետ կապված հարցեր, անդրադարձ կատարվեց երկուստեք կարևոր թեմաների։ Հանդիպման ավարտին գրառում կատարեցի Լանդթագի պատվո հյուրերի մատյանում։ Հանդիպմանը մասնակցում էր Գերմանիայի […] ...
20:21 16.06.2025
Հայտնաբերվել է 391 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5141 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 210 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 168 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 313 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1158, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 17, վարելու ընթացքում ծխելու՝ 461, վարելիս […] ...
20:12 16.06.2025
«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ումԱշխարհի ակումբային առաջնության C խմբի առաջին տուրում Մյունխենի «Բավարիան» 10-0 հաշվով հաղթել է նորզելանդական «Օքլենդ Սիթիին»։ Հեթ-տրիկ է ձևակերպել Ջամալ Մուսիալան, դուբլ են գրանցել Կինգսլի Կոմանը, Մայքլ Օլիսեն ու Թոմաս Մյուլերը, մեկ գոլ էլ խփել է Սաշա Բոեն։ ...