11:32 13.11.2023
Սույն թվականի նոյեմբերի 9-ին Երևանի «Զանգակ» գրատանն անվանի գիտնական, բյուրեղագետ, քիմիկոս, նյութագետ Արտեմ Օհանովը ներկայացրեց իր նոր «Քիմիան Արտեմ Օհանովի հետ» գիրքը։ Հանդիպումը վարեց ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը։
«Ես վարում եմ այս հանդիպումը, որովհետև պատիվ ունեմ լինել Արտեմ Օհանովի ընկերը։ Ես երբեք չեմ հանդիպել ավելի էմոցիոնալ ինտելեկտուալի, քան Արտեմ Օհանովն է։ Ավագ սերնդից ես նրան կհամեմատեի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի հետ։ Արտեմը հրաշալի ու պարզ բացատրում է գիտության ամենաբարդ խնդիրները։ Արտեմը նոր լիցք է տվել բյուրեղային քիմիային։ 2006 թվականին նա ստեղծեց բյուրեղային կառուցվածքների համակարգչային կանխատեսման «USPEX» ծրագիրը։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել է նոր միացություն՝ բորոֆեն, որը գրաֆենի ձևափոխված տարբերակն է, ածխաթթվի փոխարեն պարունակում է բոր։ Իր կողմից կանխատեսված միացությունները բացահայտվել են նույնիսկ այլ մոլորակների վրա», – ասաց Ռուբեն Հարությունյանը։
ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Լևոն Թավադյանն անդրադարձավ պրոֆեսոր Օհանովի «Քիմիան Արտեմ Օհանովի հետ» գրքին։ «Սա յուրահատուկ գիրք է՝ հետաքրքիր օրինակներով։ Այստեղ տեղին է մեջբերել մեծ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի խոսքերը․ «Ամեն ինչ պետք է ներկայացվի այնքան պարզ, որքան հնարավոր է, բայց ոչ ավելին»։ Հենց այս սկզբունքին է հետևել գրքի հեղինակ Արտեմ Օհանովը։ Բացի այդ, գիրքն առանձնանում է քիմիայի հիմունքների և սկզբունքների յուրօրինակ հանրահռչակմամբ և մատուցման գիտական խստությամբ», – ասաց ակադեմիկոս Լևոն Թավադյանը։
«Քիմիան Արտեմ Օհանովի հետ» գիրքը մեկ շաբաթ առաջ ստացել է Ռուսաստանի Դաշնության գիտահանրամատչելի գրքերի մրցույթի առաջին մրցանակը։ Այժմ տպաքանակն ավարտվել է։ Սպասվում է, որ այն կվերահրապարակվի հաջորդ տարվա սկզբին։ Գիրքը դպրոցականներին պատմում է քիմիական տարրերի, ատոմների ու մոլեկուլների, բյուրեղների մասին՝ վառ նկարազարդումներով։
Հանդիպումն անցավ հարցուպատասխանի ձևաչափով, որին ակտիվորեն մասնակցում էին և՛ պրոֆեսորներ, և՛ երիտասարդներ, և՛ դպրոցականներ։
Արտեմ Օհանովը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր է, Ռուսաստանի Դաշնության Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր, Մոսկվայի ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր, Եվրոպայի ակադեմիայի իսկական անդամ, Քիմիայի Թագավորական ընկերության իսկական անդամ, Ամերիկյան ֆիզիկական ընկերությունների իսկական անդամ: 2008-2017 թթ-ին նա եղել է Նյու Յորքի Սթոուն Բրուքի համալսարանի Նյութերի համակարգչային դիզայնի լաբորատորիայի ղեկավար։ Ավելի քան 300 գիտական աշխատանքների հեղինակ է, Հիրշի ինդեքսը՝ 86։
15:14 01.07.2025
Վերջին տարիիներին Եվրոպական միության դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալիորեն աճել է․ ՄիրզոյանՀունիսի 30-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի կողմից համատեղ տրվել է ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը: Նախարար Միրզոյանի բացման խոսքը ներկայացված է ստորև․ «Բարձր ներկայացուցիչ տիկին Կալաս, Հարգելի՛ գործընկերներ, Շատ ուրախ եմ Ձեզ հետ համատեղ ազդարարել Հայաստանի և Եվրոպական միության միջև Անվտանգության և պաշտպանական ոլորտներում խորհրդակցությունների […] ...
15:07 01.07.2025
Երևանի պարեկները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը՝ կալանքՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հունիսի 29-ին մայրաքաղաքի Լեռ Կամսարի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի, որը մարտի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ և 255-րդ հոդվածների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: ...
14:55 01.07.2025
Կայացել է Հայաստանի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստըՀունիսի 30-ին կայացել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը: Հանդիպման օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային արդի թեմաների շուրջ: Կողմերը քննարկել են Եվրոպական Միության ճգնաժամային […] ...
14:48 01.07.2025
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 52 հայտ: ...
14:42 01.07.2025
Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնական օրակարգային ուղղությունները՝ ընդգծելով հարաբերությունների ակտիվացումը: Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: ...