Ինչպե՞ս սիրել դպրոցը. ՀՀ նախագահի խորհուրդը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

Ինչպե՞ս սիրել դպրոցը. ՀՀ նախագահի խորհուրդը

15:18 01.09.2018

Ինչպես հայտնի է, այսօր դպրոցականների համար միջոցառում է կազմակերպվել նախագահական նաստավայրում: Գիտելիքի օրվա կապակցությամբ 6-14 տարեկան շուրջ 180 երեխաներ հանդիպել են նախագահ Արմեն Սարգսյանի հետ, զրուցել, մասնակցել իրենց համար կազմակերպված ժամանցային և ուսուցողական միջոցառումներին:

Երեխաները տարբեր ուսումնական հաստատություններ էին ներկայացնում, հրավիրված էին նաև սիրիահայ դպրոցականներ, հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնների, մանկատների սաներ:

Դպրոցականների հետ հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանն ասել է, որ մի փոքրիկ գաղտնիք է ցանկանում բացել: Ինքը սեփական փորձով գիտի, թե ինչպես պետք է անել, որ սեպտեմբերի 1-ը հաճելի օր լինի, իսկ դասապրոցեսն ու դասապատրաստումը  չվերածվեն ծանր բեռի:

«Հայրս ինձ սովորացրել է, որ հաջորդ տարվա դասագրքերն արագ անցնում էինք միասին, հետևաբար, ես որ սեպտեմբերի մեկին դպրոց էի գալիս, արդեն գիտեի այդ դասագրքերը, դպրոցի դասերը: Ինձ համար դպրոց գնալը նախ և առաջ ընկերներին հանդիպել էր, այդ միջավայրում ապրելն էր և երբեք դաս սովորելը խնդիր չի եղել: Երեխաները, ինչ անում են, պետք է հաճույքով անեն»,- ասել է ՀՀ նախագահը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին

13:02 06.07.2025

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։  Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:42 06.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը  ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի,  Տերյան փողոցների, Իսակովի,  Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

12:16 06.07.2025

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

Հուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

11:50 06.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

11:31 06.07.2025

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

Հուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

11:12 06.07.2025

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

Հուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ  0,3 խմ […] ...

BACK_TO_TOP