Դեն Բիլզերյանի դեմ հետախուզման հայտարարությունից բարդույթների հոտ է գալիս. Ալեքսանդր Լապշին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

Դեն Բիլզերյանի դեմ հետախուզման հայտարարությունից բարդույթների հոտ է գալիս. Ալեքսանդր Լապշին

16:30 01.09.2018

Հայտնի իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր հերթական գրառման մեջ անդրադարձել է վերջերս տարածված տեղեկությանն այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել ամերիկահայ մեծահարուստ Դեն բիլզերյանի նկատմամբ:

«Երբ ես կարդացի, որ Ղարաբաղ այցելելու համար Ադրբեջանի դատախազությունը հետախուզում է հայտարարել ամերիկացի միլիոնատեր, շոումեն, կանանց սիրելի, թղթախաղերով տարված ու  կատակասեր այդ մարդու նկատմամբ՝ դա ինձ զվարճացրեց: Գեղեցիկ, մարզված, քաղաքականությունից հեռու ու Կալիֆորնիայի իր տանն արքայավայել ապրող տղան, որին սիրում են բոլոր գեղեցիկ կանայք, ու որի հետ մոտ հարաբերություններ ունի ամերիկյան գրեթե ողջ էլիտան՝ այդ թվում և Դոնալդ Թրամփը»,- գրում է Լապշինը:

Այս ամենը թվելուց հետո ռուս բլոգերն այս գործողությունները կապում է այդ երկրի ու հատկապես այդ երկրի ուժային կառույցներում աշխատող անձանց ու եղած բարդույթների հետ: Ուշադրություն է հրավիրում հատկապես այն բանի վրա, որ Արցախ այցելելու համար հիմնականում հատուկ ուշադրության են արժանանում հաճելի արտաքին ունեցող անձինք, որոնք, իր բնորոշմամբ, այդ մարդկանց ամբողջական հակապատկերն են:

«Այստեղից բարդույթների հոտ է գալիս: Ես որ անձամբ եմ ճանաչում մի քանի այնպիսի մարդկանց, որոնք ղեկավարում են այդ երկիրը, մասնավորապես ուժային կառույցներն ու դատախազությունը: Դրանք շատ վատ արտաքինով, թոռոմած ու կախված որովայններով մարդիկ են, հաստավիզ, թեփակոլոլ օձիքներով ու շքանշաններով լցված կրծքավանդակով անձինք են: Դենի հրեշավոր հակապատկերներ են: Այստեղ ակնհայտորեն չէր կարող չազդել ֆիզիոլոգիական նախանձի գործոնը: Այլ կերպ ինչպե՞ս բացատրել տասնյակ հազարավոր բիզնեսմենների ու քաղաքական գործիչների այցելությունը Ղարաբաղ: Այդ բարդույթավորված անձինք ընտրել են ամենաանվտանգ ու գեղեցիկ բլոգեր տղամարդկանց՝ ինձ, Վլադ Մոսեսովին և Դեն Բիլզերյանին»,- գրում է Լապշինը:

Վերջում, հետգրությամբ նշում է, որ եթե իր գեղեցկության համար ինքն իրեն չգովի, ապա ուրիշ ոչ ոք չի գովի, իսկ գեր մարդկանց դեմ ոչինչ չունի, քանի որ բազմաթիվ հրաշալի ու հումորով այդպիսի մարդկանց է ճանաչում:

Լապշինը անուն առ անուն դիմում է Ադրբեջանի դատախազությունում աշխատոեղ մի քանի անձանց՝ խորհուրդ տալով նրանց հնարավորինս շուտ հեռանալ այդ երկրից, քանի որ, իր խոսքով, վաղ թե ուշ մի օր նրանք էլ կարող են հայտնվել բանտերում:

«Ադրբեջանի Գլխավոր դատախազության հարգելի քննիչներ՝ գնդապետներ Քամալ Թալիբով, Վուգար Նասիբով և ձեր ղեկավար Ռուստամ Ուսուբով: Գիտեմ, որ դուք այդտեղ մեղադրանք եք հորինել Դենի դեմ, ձեր ոճն ու բառապաշարը զգացվում է: Հարցաքննության ժամանակ ասել եմ՝ կկրկնեմ, թողեք այդ գործն ու հեռացեք Ադրբեջանից: Այդտեղ ամեն ինչ վատ է ու ավելի վատ է լինելու: Վերջում ձեզ էլ են փակելու նույն Քուրդահանում: Դուք խելացի մարդիկ եք,  համոզված եմ, որ այդպես էլ կվարվեք»,-եզրափակել է Լապշինը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին

13:02 06.07.2025

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։  Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:42 06.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը  ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի,  Տերյան փողոցների, Իսակովի,  Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

12:16 06.07.2025

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

Հուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

11:50 06.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

11:12 06.07.2025

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

Հուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ  0,3 խմ […] ...

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

10:45 06.07.2025

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

Հուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ:  Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada»  մակնիշի ավտոմեքենան: ...

BACK_TO_TOP