Նոյեմբերի 14-ին նշվում է Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+22.09 oC

Նոյեմբերի 14-ին նշվում է Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը

11:09 14.11.2023

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նոյեմբերի 14-ին նշվում է Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը:

ԱՀԿ տվյալներով` աշխարհում շուրջ 537 մլն մարդ ունի շաքարային դիաբետ: Վերջին տարիներին նկատվում է շաքարային դիաբետի առաջնակի հիվանդացության և տարածվածության ցուցանիշների կայուն աճ:

Հայաստանում 2022թ. դրությամբ` բնակչության 15 և բարձր տարիքային խմբում գրանցվել է շաքարային դիաբետի 11 հազար 324 նոր դեպք: 2022 թվականին հիվանդության նոր դեպքերի թիվը գրեթե եռապատկվել է:

Շաքարային դիաբետի կանխարգելման ու վաղ հայտնաբերման նպատակով առողջապահության նախարարությունը լայնածավալ աշխատանք է կատարում: Բնակչության ռիսկային՝ 35-68 տարիքային խմբերում իրականացվում է դիաբետի ախտորոշման սքրինինգային ծրագիր` պետական աջակցությամբ:

Առողջության առաջնային պահպանման հաստատություն այցելելու դեպքում` շաքարային դիաբետով բոլոր պացիենտներին, անկախ բժշկական ցուցումներից, իրականացվում է ամսվա ընթացքում առնվազն մեկ արյան հետազոտություն` գլյուկոմետրիա (եթե պացիենտն ունի անձնական օգտագործման գլյուկոմետր, հիմք են ընդունվում նրա տվյալները), տարեկան մեկ անգամ սահմանված հետազոտությունները, այդ թվում` ակնահատակի զննում, էլեկտրասրտագրություն: Շաքարային դիաբետի բարդությունների կանխարգելման նպատակով շաքարային դիաբետով բոլոր պացիենտներին իրականացվում է տարեկան առնվազն մեկ խորհրդատվություն ոտքերի խնամքի վերաբերյալ, ինչպես նաև ստուգվում են ոտնաթաթերի անոթազարկերը:

Շաքարային և ոչ շաքարային դիաբետով պացիենտների դեղերը տրվում են անվճար` շուրջ 10 տեսակ: Այդ թվում` մեր երկրում հաշվառված մինչև 22 տարեկան շուրջ 1200 ինսուլինակախյալ երեխաներին և երիտասարդներին ինսուլինային անալոգների, ինսուլինային գրիչ-ներարկիչների ապահովումը 2023թ. կազմում է 100 տոկոս: Ինչպես նաև առողջապահության նախարարությունը մինչև 18 տարեկան հաշվառված ինսուլինակախյալ երեխաներին անվճար տրամադրվում է արյան մեջ գլյուկոզայի որոշման համար նախ

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շվեյցարացի պատգամավորներն ԱՄՆ Կոնգրեսում կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ջանքերը

11:04 01.07.2025

Շվեյցարացի պատգամավորներն ԱՄՆ Կոնգրեսում կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ջանքերը

Շվեյցարացի խորհրդարանականներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամներին և աշխատակազմին կտեղեկացնեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց հայրենիք արժանապատիվ և անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող շարունակական ջանքերի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը (ANCA)՝ մանրամասնելով, որ շվեյցարացի պատգամավորների ճեպազրույցն ԱՄՆ Կոնգրեսում կկայանա հուլիսի 8-ին։ Ճեպազրույցին կմասնակցեն նաև […] ...

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

BACK_TO_TOP