22:20 14.11.2023
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանի վերաբացման և «Երեք քաղաք՝ Պոլիս, Փարիզ, Երևան. Տիգրան և Զաբել Եսայաններ» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը, Դանիել Դանիելյանը, «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արայիկ Խզմալյանը, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը և մշակութասերներ։
Արվեստանոց-թանգարանը հիմնադրվել է Ջոտտոյի մահից հետո՝ 1977 թվականին, նկարչի կնոջ՝ Դիանա Ուկլեբայի նախաձեռնությամբ:
Այս տարի հիմնանորոգված թանգարանում նոր ու արդիականացված մշտական ցուցադրությունը համապարփակ ներկայացնում է վրացահայ նկարչի՝ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) հարուստ ժառանգությունը:
Երբևէ չցուցադրված գեղանկարչական աշխատանքների կողքին առաջին անգամ ցուցադրվում են նաև Ջոտտոյի գրաֆիկական գործերը:
Արվեստանոց-թանգարանի առանձին սրահ նվիրված է նկարչի կնոջը՝ հավերժական մուսա Դիանա Ուկլեբային և վերջինիս արվեստին (Դիանա Ուկլեբան նկարչուհի էր):
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է թանգարանի բացման կապակցությամբ և ընդգծել․ «Պետությունը շարունակելու է ավելի մեծ ծավալով միջոցներ հատկացնել մշակութային միջավայրերի պայմանները բարեկարգելու, մշակույթը հասարակությանն ավելի հասանելի դարձնելու նպատակով։ Սա հնարավորույթուն է՝ ծանոթանալու մեր մշակութային գողտրիկ անկյուններին, որտեղ քանի չհասնես, տեղը չես իմանա, բայց մտնելով չես ուզում հեռանալ։
Հայտնվում ես արվեստի ուրիշ աշխարհում, ծանոթանում այն արժեքներին, որոնք՝ որպես մշակույթ, մեզ դարձնում են ավելի լավը»։
ԿԳՄՍ նախարարը բարձր է գնահատել ցուցադրության մտահղացումն ու այն ներկայացնելու ձևաչափը։
«Հրաշալիորեն համադրվել են երկու ցուցադրություններ, որոնք հասարակական, մշակութային կյանքում կարևոր դերակատարում ունեցող զույգերի համատեղ կյանքի և արվեստի մասին են»,- ասել է նախարարը և հույս հայտնել, որ թանգարանն այցելուների պակաս չի ունենա։
Թանգարանի երկրորդ հարկում զուգահեռաբար բացվել է «Երեք քաղաք՝ Պոլիս, Փարիզ, Երևան. Տիգրան և Զաբել Եսայաններ» ցուցահանդեսը, որը նվիրված է արվեստագետ ամուսինների՝ նկարիչ Տիգրան Եսայանի և գրող, հասարակական գործիչ Զաբել Եսայանի կյանքին ու գործունեությանը:
Տիգրան Եսայանի առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպվել է կնոջ՝ Զաբել Եսայանի ջանքերով 1935 թ. Հայաստանի պետական թանգարանում: Զ. Եսայանը նվիրաբերել է ամուսնու մեծաթիվ աշխատանքներ՝ համալրելով թանգարանի նվիրատուների շարքերը:
Արվեստագետ ամուսինների համատեղ ցուցահանդեսը երկու առանձին անհատականություններին բացահայտում է նոր լույսի ներքո: Առաջին անգամ համապարփակ ներկայացվում է նրանց ժառանգությունը՝ լուսանկարչական արխիվ, նամակներ, անձնական իրեր, փաստաթղթեր:
Համադրողներն են Արփինե Սարիբեկյանը, Հայկուհի Սահակյանը։
21:25 06.08.2025
Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Ամիրյան փ. 13/1, 18/3 շենքեր, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 3, 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 30, 32 […] ...
21:14 06.08.2025
Թրամփ. Պուտինի և Ուիթկոֆի հանդիպումը շատ արդյունավետ էրՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը եղել է շատ արդյունավետ: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում: «Իմ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հենց նոր շատ արդյունավետ հանդիպում ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մեծ առաջընթաց է գրանցվել։ Ես մեր եվրոպացի դաշնակիցներին տեղեկացրել եմ […] ...
21:05 06.08.2025
ԱՄՆ-ի լավագույն թենիսիստները կմրցեն Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակչումՏորոնտոյում կայացել է «Մասթերս 1000» կարգի մրցաշարի քառորդ եզրափակչի երկու հանդիպում: ԱՄՆ-ի առաջին ռակետ Թեյլոր Ֆրիցը 6:3, 7:6 հաշվով հաղթել է աշխարհի 11-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովին: Կիսաեզրափակիչում Թեյլորը մրցելու է ԱՄՆ-ի երկրորդ ռակետ Բեն Շելթոնի հետ: 22-ամյա թենիսիստը վստահ հաղթանակի է հասել Ալեքս Դե Մինորի հետ պայքարում: Գրանցվել է 6:3, 6:4 հաշիվը: Մինչև այդ խաղն […] ...
20:42 06.08.2025
Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիստի մեկնարկին մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում քննարկված՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կարգավորումների և առանձին ներդրումային ծրագրերի կարգավիճակին, ինչպես նաև դրանց վերաբերյալ տրված հանձնարականների կատարման ընթացքին։ Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական որոշումներ պահանջող առանձին […] ...
20:33 06.08.2025
DefenceWeb. Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնենՀարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը այս տարվա նոյեմբերին Աֆրիկայի ափերի մոտ կանցկացնեն համատեղ ծովային զորավարժություններ՝ «Mosi 3» («Ծուխ 3») կոդային անվամբ։ Այս մասին հայտնել է տեղական DefenceWeb լրատվական պորտալը։ Զորավարժությունները կանցկացվեն Ատլանտյան օվկիանոսում՝ Հարավաֆրիկյան Հանրապետության ափերի մոտ։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը կընդունի զորավարժությունները, իսկ Չինաստանը կղեկավարի դրանք։ Ինչպիսի նավեր կմասնակցեն զորավարժություններին, առայժմ հայտնի չէ: Հունիսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում […] ...
20:20 06.08.2025
Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թոմաս Փարթին Լոնդոնի դատարանում ցուցմունք է տվել, հայտնում է Mundo Deportivo-ն: Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել: Ինչպես և ակնկալվում էր, Փարթին կմիանա իսպանական «Վիլյառեալին»: Հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Փարթիին մեղադրանք է առաջադրված՝ բռնաբարության 5, ինչպես նաև սեռական ոտնձգության 1 դեպքով: Նրա փաստաբանը նախկինում […] ...