10:44 15.11.2023
2023 թվականի նոյեմբերի 12-ին հաղորդումներ են ստացվել առ այն, որ նշված օրը Աղավնավանք բնակավայրում գործող գինետան մոտ տեղի է ունեցել վիճաբանություն մի խումբ անձանց միջև, որի ընթացքում դրա մասնակից 2 անձինք ծեծի են ենթարկվել, հնչել են կրակոցներ, ինչպես նաև վնասվել են ավտոմեքենաներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (2 դրվագ), 297-րդ հոդվածի 3-րդ մասի, 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձևավորվել է քննչական խումբ, սկսված նախաքննության շրջանակներում իրականացվել են անհետաձգելի քննչական, վարութային գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Աղավնավանք բնակավայրում հաստատված 24-ամյա մի երիտասարդ ու նույն գյուղի 51-ամյա մի բնակիչ ճանաչվել են տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են արնանման հետքեր, պարկուճներ, շուրջ մեկ տասնյակի հասնող վնասված՝ տարբեր մակնիշների ավոտմեքենաներ, որոնք տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք: Առգրավվել է գինետան տեսախցիկների հիշասարքը, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Քննությամբ նախնական փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքից մի քանի օր առաջ անօդաչու թռչող սարք (դրոն) գործարկելու հետ կապված վիճաբանություն է տեղի ունեցել մեկ անձի և 24-ամյա երիտասարդի միջև, որի ժամանակ վերջինս դեմքին ստացել է հարվածներ:
Այդ ամենի մասին երիտասարդը պատմել է 51-ամյա համագյուղացուն: Նոյեմբերի 12-ին` ժամը 18:00-ից 19:00-ի սահմաններում, նախօրոք գյուղ ժամանած իր ընկերների հետ նույն անձը հանդիպել է 24-ամյա Ա.Մ-ին, նրա 51-ամյա համագյուղացուն ու վերջինիս եղբորը, ապա շուրջ 10 հոգով ծեծի ենթարկել նրանց: Այդ ընթացքում նաև հնչել են կրակոցներ։
Վերը նշված հանցագործությունը կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա նոյեմբերի 13-ին ձերբակալվել են միջադեպի մասնակից, մայրաքաղաքի, հանրապետության մի քանի մարզերի տարբեր համայնքերի 7 բնակիչներ:
Ձեռք բերված փաստերի հիման վրա վերջիններիս ներկայացվել են մեղադրանքներ։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 2 անձի նկատմամբ և որոշում է կայացվել դատարան ներկայացնելու համար նրանց ձերբակալելու վերաբերյալ։ Ոստիկանությանը տրվել է նշված 2 անձանց գտնելու և վարույթն իրականացնող մարմինին ներկայացնելու հանձնարարություն։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ միջադեպի մասնակիցների շրջանակն ամբողջականացնելու, նրանց արարքներին իրավական գնահատական տալու համար։
Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:10 01.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին17:02 30.06.2025
Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը11:10 01.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ Կանադայի օրվա առիթով: ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ,Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Կանադայի հետ երկկողմ հարաբերությունների վերընթաց զարգացմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության հետագա […] ...
11:04 01.07.2025
Շվեյցարացի պատգամավորներն ԱՄՆ Կոնգրեսում կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ջանքերըՇվեյցարացի խորհրդարանականներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամներին և աշխատակազմին կտեղեկացնեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց հայրենիք արժանապատիվ և անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող շարունակական ջանքերի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը (ANCA)՝ մանրամասնելով, որ շվեյցարացի պատգամավորների ճեպազրույցն ԱՄՆ Կոնգրեսում կկայանա հուլիսի 8-ին։ Ճեպազրույցին կմասնակցեն նաև […] ...
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...