11:41 15.11.2023
Շնչառական ուղիները խցանող քրոնիկ պրոգրեսիվող հիվանդությունը` ուղեկցվող հաճախակի սրացումներով, բնորոշվում է որպես թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ): Այս հիվանդությանը բնորոշ է դանդաղ զարգացումը, ինչով պայմանավորված պացիենտները դիմում են բժշկի բավականին ուշ՝ 40-50 տարեկանում, երբ արդեն արտահայտված են բրոնխների քրոնիկ բորբոքման և բրոնխոօբստրուկտիվ համախտանիշի կլինիկական նշանները՝ հազ, դժվարացած շնչառություն:
Առավել վաղ գանգատներից է հազը՝ լորձային կամ լորձաթարախային խորխի արտադրությամբ, որը երկար ժամանակ դրսևորվում է միայն առավոտյան (ծխողի առավոտյան հազ): Ժամանակի ընթացքում հազը դառնում է «սովորութային» և անհանգստացնում է պացիենտներին օրվա ընթացքում, հատկապես` գիշերը:
Հազը սովորաբար ուժեղանում է տարվա սառը և խոնավ եղանակներին, երբ առավել հաճախ են դիտվում ԹՔՕՀ սրացումները: Այնուամենայնիվ, պացիենտներն արդեն այս շրջանում նշում են դժվարացած շնչառություն, հևոց, ինչպես նաև` ընդհանուր թուլություն, մկանային արագ հոգնածություն, աշխատունակության նվազում:
Երկրորդ հաճախ հանդիպող գանգատը, որը գործնականում բնորոշ է ԹՔՕՀ բոլոր պացիենտներին, հևոցն է. այն վկայում է բրոնխոօբստրուկտիվ համախտանիշի ձևավորման և թոքերի շնչառական հատվածների ախտահարման մասին: ԹՔՕՀ պացիենտների շրջանում հևոցը, մեծ մասամբ, ի հայտ է գալիս մի քանի տարի անց՝ խորխարտադրությամբ հազի զարգացումից հետո բավականին ուշ:
ԹՔՕՀ ունեցող անձինք կարող են ձեռնարկել մի շարք քայլեր առողջական վիճակի բարելավման և հիվանդության առաջընթացի զսպման նպատակով, մասնավորապես`
Առողջապահության նախարարության կողմից ԹՔՕՀ դեմ պայքարի շրջանակներում մշակվել են գործելակարգեր, իրականացվում են ծխախոտի դեմ պայքարին ուղղված և մի շարք այլ միջոցառումներ:
11:10 01.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ Կանադայի օրվա առիթով: ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ,Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Կանադայի հետ երկկողմ հարաբերությունների վերընթաց զարգացմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության հետագա […] ...
11:04 01.07.2025
Շվեյցարացի պատգամավորներն ԱՄՆ Կոնգրեսում կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ջանքերըՇվեյցարացի խորհրդարանականներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամներին և աշխատակազմին կտեղեկացնեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց հայրենիք արժանապատիվ և անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող շարունակական ջանքերի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը (ANCA)՝ մանրամասնելով, որ շվեյցարացի պատգամավորների ճեպազրույցն ԱՄՆ Կոնգրեսում կկայանա հուլիսի 8-ին։ Ճեպազրույցին կմասնակցեն նաև […] ...
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...