08:20 17.11.2023
Շաքարային դիաբետով հիվանդների մոտ 80%-ը աչքի հիվանդություններ ունի: Այս մասին Газета.Ru-ին ասել է ակնաբույժ, պրոֆեսոր Տատյանա Շիլովան։
«Շաքարային դիաբետը 80% դեպքերում ազդում է տեսողության վրա։ Հիվանդությունը վահանաձև գեղձի և ենթաստամոքսային գեղձի հորմոնալ խանգարումներ է առաջացնում, ինչի հետևանքով գլյուկոզան վատ է ներծծվում և կուտակվում արյան մեջ։ Սա բացասաբար է անդրադառնում բազմաթիվ օրգանների և համակարգերի աշխատանքի վրա և նպաստում ուղեկցող հիվանդությունների զարգացմանը: Շաքարային դիաբետի հետևանքով տեսողության նվազումն ամենատարածված ախտանիշն է»,- բացատրել է նա:
Արյան շաքարի բարձր մակարդակը աստիճանաբար ոչնչացնում է արյունատար անոթները, ինչը կարող է առաջացնել դիաբետիկ ռետինոպաթիա՝ շաքարային դիաբետի ամենածանր բարդությունը, որը վնասում է աչքերի ցանցաթաղանթը։
Շաքարախտի այլ հնարավոր բացասական հետևանքների թվում Տատյանա Շիլովան նշել է գլաուկոման և կատարակտը.
«Գլաուկոման պաթոլոգիա է, որը հանգեցնում է տեսողական նյարդի վնասմանը: Տեսողության սրությունը շատ արագ նվազում է, հնարավոր է նույնիսկ լիակատար կուրություն։ Ինչ վերաբերում է կատարակտին, ապա այն հակված է առաջանալ տարեց մարդկանց մոտ»։
Հաճախակի բարդությունների թվում բժիշկը նշում է արյունազեղումները (ցանցաթաղանթային և ներակնային): Դրանք հանգեցնում են աչքերում կարմիր ֆոնի առաջացման, շարժվող ամպերի և տեսողության կորստի սպառնալիքի։
Դիաբետիկ ռետինոպաթիայի և աչքի այլ պաթոլոգիաների բուժման համար, որոնք վնասում են ցանցաթաղանթը, օգտագործվում են վիտրեկտոմիա և լազերային կոագուլյացիա:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...