Բռնցքամարտի Մ22 տարեկանների ԵԱ. Էլիդա Քոչարյանն ու Սոնա Հարությունյանն ապահովել են առնվազն բրոնզե մեդալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+12.4 oC

Բռնցքամարտի Մ22 տարեկանների ԵԱ. Էլիդա Քոչարյանն ու Սոնա Հարությունյանն ապահովել են առնվազն բրոնզե մեդալ

12:24 16.11.2023

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամներ Էլիդա Քոչարյանն ու Սոնա Հարությունյանն առնվազն բրոնզե մեդալներ են ապահովել Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունում:

Կանանց 60 կգ քաշային կարգում Էլիդա Քոչարյանը քառորդ եզրափակչում մենամարտել է Իտալիայի ներկայացուցիչ Ֆերանտե Դոնատելայի հետ և հաղթել է 5:0 հաշվով՝ դուրս գալով կիսաեզրափակիչ և ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Քառորդ եզրափակչում 5:0 հաշվով հաղթանակ է տարել և կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը: Նա առավելության է հասել Բելառուսի ներկայացուցիչ Վալերիա Ստրիժակի նկատմամբ:

Տղաների պայքարում մեկնարկային գոտեմարտերում հաղթանակներ են տարել Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Էրիկ Իսրայելյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ) և Հենրիխ Ճղրիկյանը (91 կգ):

Մ-22 ԵԱ գործող փոխչեմպիոն, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը մենամարտել է ռումինացի Մարիան Սալիի հետ և հաղթել է 5:0 հաշվով՝ նոկդաունի ենթարկելով մրցակցին։

Երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը մեկնարկում մեծ առավելությամբ պարտության է մատնել հունգարացի Ռոբերտ Շիկին, ընդ որում 3-րդ ռաունդի վերջում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին։

63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը մեկնարկում 5։0 հաշվով առավելության է հասել Ավստրիան ներկայացնող Արսեն Չաբյանի նկատմամբ։

67 կգ քաշային Արարատ Հարությունյանը, կամային բարձր հատկանիշներ դրսևորելով, հաղթանակի է հասել իռլանդացի Գարեթ Գիֆոռդի նկատմամբ։ Առաջին ռաունդում զիջելով 0։5 հաշվով՝ երկրորդ ու երրորդ ռաունդներում մեր մարզիկը բեկել է մենամարտի ընթացքը: Երրորդ ռաունդում Հարությունյանը նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը մեկնարկային մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Միշել Սիմենսի նկատմամբ:

91 կգ քաշայինների պայքարում էլ Հենրիկ Ճղրիկյանը նոկաուտով վստահ հաղթանակ է տարել Վրաստանի ներկայացուցիչ Ջումկա Ջաիանի նկատմամբ և դուրս եկել հաջորդ փուլ:

Նշենք՝ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ բռնցքամարտի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությանը մասնակցում են նաև Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուբեն Գարբոյանը (54 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը:

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ռինգ դուրս կգան Հայաստանի 8 ներկայացուցիչներ: Հաղթանակների դեպքում՝ նրանք կապահովեն առնվազն բրոնզե մեդալներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

21:21 14.05.2025

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

Մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ շրջադարձի մոտ «Volvo» մակնիշի բեռնատարի բեռնախցիկը, որի ներսում 4 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ են եղել, բեռնախցիկը պոկվել ու ընկել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան: ...

AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

21:10 14.05.2025

AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Մավրիտանիայի վերաքննիչ դատարանը նախկին նախագահ Մոհամեդ Ուլդ Աբդել Ազիզին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը։ Ազիզը, որը երկիրը ղեկավարել էր 2008-ից 2019 թվականներին, այս գործում ներգրավված էր տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, այդ թվում՝ երկու նախկին վարչապետների, նախկին նախարարների և գործարարների։ Նրանք մեղադրվում էին ապօրինի […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:58 14.05.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Մանուշյան փ. 36-69 առանձնատներ, Էմինի փ. 58-93 առանձնատներ, Գրիգոր Արծրունի փ. 6-22 առանձնատներ, Հր.Քոչարի փ. 9-11 շենքեր, թիվ 56 դպրոց և Գյուլբենկյան փ. 34Ա շենք, Երևանի Նոր Նորք վարչական […] ...

Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը ճանաչողական այցով  Լատվիայում էր

20:45 14.05.2025

Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը ճանաչողական այցով Լատվիայում էր

Մայիսի 6-ին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին – Փուլ II» ծրագրի շրջանակում Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը երկօրյա այցով Լատվիայի Հանրապետությունում էր՝ ուսումնասիրելու դատարանների կառավարման և արդիականացման լավագույն փորձը։ Ճանաչողական այցի հիմքում լավագույն փորձի փոխանակումն էր, նպատակը՝ դատական համակարգի կարողությունների կատարելագործումը դատարանների արդյունավետ կառավարման և դատական համակարգի բարեփոխումների իրականացման համատեքստում։ Այս մասին հայտնել […] ...

Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա

20:29 14.05.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա

Մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի 2Ա շենքի դիմաց ծառի ճյուղը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է […] ...

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները

20:12 14.05.2025

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները

Մայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել նաև Բրյուսել: Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված […] ...

BACK_TO_TOP