18:24 16.11.2023
Մատենադարանի արխիվային հավաքածուն համալրվել է Ալին Էլմայանի մեծարժեք արխիվով: Այս մասին հայտնում են Մատենադարանից:
Ալին Էլմայանը (1930-2020) արևմտահայ գրականության նշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ Զարուհի Պահրիի (1880-1956) ժառանգներից է, որը 1915 թ. եղեռնից հետո տեղափոխվել էր Փարիզ: Ալինը երիտասարդ տարիներից աշխատակցել է ֆրանսիական մշակութային մամուլին՝ որպես գեղարվեստական խմբագիր և ձևավորող: Դեռևս 1949 թվականին Օլիվիե Պերինում աշխատանքի ընդունվելով որպես խմբագրի օգնական՝ Ալին Էլմայանը ստանձնել է ստեղծագործությունների գեղարվեստական ձևավորման աշխատանքները: Նրա ղեկավարությամբ և մասնակցությամբ ձևավորվել և հրատարակվել են բազմաթիվ ամսագրեր և ալբոմներ։
Անցած դարի վաթսունականներին Ա.Էլմայանը աշխատել է հեղինակավոր հրատարակչություններում և Spectacles ամսագրում։ 1978-1988 թվականներին երիտասարդների համար հրատարակված L’Éclat de lire պարբերականի հետ համագործակցությանը զուգահեռ Ալին Էլմայանը հիմնել է իր հրատարակչությունը՝ հիմնականում տպագրելով նկարիչների ալբոմներ և կատալոգներ:
Էլմայանի գործունեության մեջ բացառիկ է Մարսել Մարսոյի «Փարիզի և աշխարհի բալադը» (La Ballade de Paris et du Monde, 1968) ալբոմի, իսպանացի նկարիչ Լեոնարդո Նիերմանի ալբոմի (1975), «Հեղափոխական ճարտարապետություն» (1968) ուսումնասիրություն-ալբոմի (1968), ինչպես նաև 1978 թ. Յուրգիս Բալթրուշայտիսի «Հայելին» էսսե-ալբոմի հրատարակությունները:
Էլմայանի հրատարակած գրեթե բոլոր գրքերը, ձևավորման ինքնատիպության և տպագրական բարձր որակի շնորհիվ, բիբլիոգրաֆիական հազվագյուտ և օրինակելի նմուշներ են դարձել և մշտապես որոնված են արվեստագետների շրջանում: Անկասկած, Էլմայանը նշանակալի ավանդ ունի Ֆրանսիայի գրահրատարակչության և արվեստի պատմության ոլորտներում:
Ալին Էլմայանը հեղինակել է նաև ասեղնագործության գործնական ձեռնարկներ, որոնք մի քանի հրատարակություն են ունեցել:
Մատենադարանին նվիրաբերված արխիվը հարուստ է թե կերպարվեստի գործերով, և թե Ալին Էլմայանի և Պահրիների տոհմի կյանքն ու գործունեությունն արտացոլող վավերագրերով:
Արխիվային հավաքածուն Հայաստան է տեղափոխվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության միջնորդությամբ և աջակցությամբ:
21:14 06.08.2025
Թրամփ. Պուտինի և Ուիթկոֆի հանդիպումը շատ արդյունավետ էրՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը եղել է շատ արդյունավետ: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում: «Իմ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հենց նոր շատ արդյունավետ հանդիպում ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մեծ առաջընթաց է գրանցվել։ Ես մեր եվրոպացի դաշնակիցներին տեղեկացրել եմ […] ...
21:05 06.08.2025
ԱՄՆ-ի լավագույն թենիսիստները կմրցեն Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակչումՏորոնտոյում կայացել է «Մասթերս 1000» կարգի մրցաշարի քառորդ եզրափակչի երկու հանդիպում: ԱՄՆ-ի առաջին ռակետ Թեյլոր Ֆրիցը 6:3, 7:6 հաշվով հաղթել է աշխարհի 11-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովին: Կիսաեզրափակիչում Թեյլորը մրցելու է ԱՄՆ-ի երկրորդ ռակետ Բեն Շելթոնի հետ: 22-ամյա թենիսիստը վստահ հաղթանակի է հասել Ալեքս Դե Մինորի հետ պայքարում: Գրանցվել է 6:3, 6:4 հաշիվը: Մինչև այդ խաղն […] ...
20:54 06.08.2025
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 7-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Կայք բնակավայրի գազասպառողների, նշված բանակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
20:42 06.08.2025
Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիստի մեկնարկին մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում քննարկված՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կարգավորումների և առանձին ներդրումային ծրագրերի կարգավիճակին, ինչպես նաև դրանց վերաբերյալ տրված հանձնարականների կատարման ընթացքին։ Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական որոշումներ պահանջող առանձին […] ...
20:33 06.08.2025
DefenceWeb. Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնենՀարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը այս տարվա նոյեմբերին Աֆրիկայի ափերի մոտ կանցկացնեն համատեղ ծովային զորավարժություններ՝ «Mosi 3» («Ծուխ 3») կոդային անվամբ։ Այս մասին հայտնել է տեղական DefenceWeb լրատվական պորտալը։ Զորավարժությունները կանցկացվեն Ատլանտյան օվկիանոսում՝ Հարավաֆրիկյան Հանրապետության ափերի մոտ։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը կընդունի զորավարժությունները, իսկ Չինաստանը կղեկավարի դրանք։ Ինչպիսի նավեր կմասնակցեն զորավարժություններին, առայժմ հայտնի չէ: Հունիսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում […] ...
20:20 06.08.2025
Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թոմաս Փարթին Լոնդոնի դատարանում ցուցմունք է տվել, հայտնում է Mundo Deportivo-ն: Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել: Ինչպես և ակնկալվում էր, Փարթին կմիանա իսպանական «Վիլյառեալին»: Հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Փարթիին մեղադրանք է առաջադրված՝ բռնաբարության 5, ինչպես նաև սեռական ոտնձգության 1 դեպքով: Նրա փաստաբանը նախկինում […] ...