21:00 21.11.2023
Ապուրները աշխարհի խոհանոցների անբաժանելի մասն են։ Ամռանը դրանք թարմացնող են ու թեթև, իսկ ձմռանը՝ ջերմացնող։ Բժիշկ- թերապևտ Դարիա Ուտյումովան «Իզվեստիային» պատմել է, թե որ ապուրները պետք է նախընտրել։
Նրա խոսքով, աղեստամոքսային տրակտի քրոնիկական կամ սուր հիվանդություններ չունեցող մեծահասակի համար կարևոր է շաբաթական երկու-երեք անգամ ապուրներ ներառել սննդակարգում։ Ճիշտ պատրաստված ապուրը պարունակում է հավասարակշռված քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր և այլ միկրոտարրեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն գործունեության համար։ Ինչպես նշել է բժիշկը, եփելու ժամանակ մթերքներում ավելի շատ օգտակար նյութեր են պահպանվում, քան ջերմային մշակման այլ մեթոդների դեպքում։ Ապուրներն ավելի քիչ կալորիական են՝ համեմատած տապակած, շոգեխաշած կամ թխած մթերքների հետ, և դրանք ավելի արագ են մարսվում։
«Որպեսզի ապուրն առողջ լինի, կարևոր է այն ճիշտ պատրաստել։ Ավելի լավ է ընտրել բանջարեղենային ապուրներ, հավի, հնդկահավի, նապաստակի կամ անյուղ մսով պատրաստվածները։ Բանջարեղենային ապուրները մեծ քանակությամբ սննդային մանրաթելեր են պարունակում։ Դրանք օգնում են բարելավել պերիստալտիկան՝ աղեստամոքսային տրակտի կծկումը, որից կախված է մեր բարեկեցությունը»,- պարզաբանել է Ուտյումովան։
Իսկ նրանց, ովքեր մսով ապուր են պատրաստում, մասնագետը խորհուրդ է տալիս հեռացնել առաջին արգանակը՝ ազատվելու ավելորդ ճարպից և քիմիական նյութերից, որոնք կենդանին կերել է իր կյանքի ընթացքում՝ կերի հետ միասին։
19:54 30.06.2025
Հուսով եմ` Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Ծառուկյանը․ ՎարդանյանՀայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը հույս ունի, որ UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Այս մասին հաղորդում է Mma.metaratings.ru-ն: «Ես սպասում էի այդքան արագ նոկաուտ։ Իլյան, հավանաբար, UFC-ի գլխավոր նոկաուտիստն է։ Հուսով եմ, որ նրա հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Չնայած ընդհանուր առմամբ անհասկանալի է, թե ինչպես է Փիմբլեթը […] ...
19:46 30.06.2025
Արդյունավետ քաղպաշտպանությունը՝ օրակարգային․ երկփուլ ուսումնավարժանք Լոռու մարզումՀունիսի 27-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այցելել է Լոռու մարզային փրկարարական վարչություն։ Այցի շրջանակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին ներկա էին մարզային վարչությունների ղեկավար կազմն ու ստորաբաժանումների պատասխանատուները։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Փրկարար ծառայության առաջնահերթությունները, վեր է հանել առկա խնդիրները՝ դրանց արդյունավետ լուծման ուղղությամբ տալով կոնկրետ հանձնարարություններ։ Ծառայության որակի լավարկման նպատակով […] ...
19:42 30.06.2025
Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում Հանրային հարցերի բարոյագիտական կենտրոնի միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Երկրի ղեկավարը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են բանախոսությամբ ներկայացված թեզերին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերին ու տեսլականին: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում ազգային ինքնության դերին, նշանակությանը և […] ...
19:38 30.06.2025
Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս ԽանդանյանԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ 32-րդ տարեկան նստաշրջանի քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում: «Պարո՛ն նախագահ, կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ գերազանց աշխատանքի, զեկույցի պատրաստման եւ բանաձեւի նախագծման համար: Այն բավականին օբյեկտիվորեն է արտացոլում ԵԱՀԿ տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական եւ անվտանգային […] ...
19:30 30.06.2025
Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա ԱնդրեասյանԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղում մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) ամենամյա չորրորդ ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նմանօրինակ հարթակների ձևավորումը՝ կրթական համակարգում առկա խնդիրների բարձրաձայնման, տարբեր տեսակետների փոխանակման և համագործակցության խթանման առումով։ Նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական […] ...