21:10 01.09.2018
Ռուսաստանից զենիթահրթիռային համակարգեր ստանալու թեմային նորից անդրադառնալով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի ռազմաբազաներից մեկում հայտարարել է, որ իրենք այդ զինատեսակը ստանալու են հնարավորինս կարճ ժամկետում։
«Մի երկիր ենք, որը միայնակ է մնացել Սիրիայից մեր դեմ կատարվող հարձակումների դեմ հանդիման։ ՀՕՊ համակարգերը, որոնք մեզ անհրաժեշտ էին ինքներս մեզ պաշտպանելու համար, մեզ չտրամադրեցին»,– հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Ամենայն հավանականությամբ, Էրդողանը նկատի է ունեցել Միացյալ Նահանգներին, քանի որ թուրքական կողմին հենց այս երկիրն է հրաժարվել հակաօդային պաշտպանության «Պատրիոտ» համակարգեր, այն էլ՝ թուրքական կողմին հարմար պայմաններով։
«Նրանք մեզ ասում են «Զգույշ եղեք», երբ մենք մեր հողերը պաշտպանելու համար այլընտրանքային տարբերակ ենք փնտրում։ Նման մոտեցումներն անընդունելի են։ Թուրքիան ունի Ս-400-ների կարիքը։ Պայմանագիրը ավարտին ենք հասցրել։ Ամենակարճ ժամանակում կստանանք դրանք»,– հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանն այս առիթով բազմիցս արտահայտվել ու հաստատել է, որ մտադիր են հենց Ռուսաստանից գնել իրենց հակաօդային պաշտպանությունն ապահովող զինատեսակ։
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...
23:49 06.05.2025
Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանինԱմեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...
23:44 06.05.2025
ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններինՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...