20:21 25.11.2023
ՌԴ Քննչական կոմիտեի Telegram ալիքի փոխանցմամբ՝ կնոջը, որի երեք երեխաներին մահացած են գտել Պսկովի մարզում, բերման են ենթարկել և մեղադրանք առաջադրել սպանության մեջ։
Ռուսաստանի Պսկովի մարզի քննչական կոմիտեն ուրբաթ օրը հայտնել է, որ Վելիկիե Լուկի քաղաքի բնակարաններից մեկում և Պսկովի մարզի Կունինսկի շրջանի գյուղերից մեկում ութամյա աղջկա և 2019 և 2023 թվականներին ծնված երկու տղաների դիեր են հայտնաբերվել։ Քրեական գործեր են հարուցվել անչափահասների սպանության հոդվածներով։ Սպանության կասկածանքով բերման է ենթարկվել մահացած երեխաների 34-ամյա մայրը։ Ավելի ուշ պարզվել է, որ բազմազավակ ընտանիքում, որտեղ մահացած են գտել երեք երեխաների, ևս երկու երեխա է մեծացնում։
«Ռուսաստանի Քննչական կոմիտեի Պսկովի մարզի քննչական մարմինները տեղի 34-ամյա բնակչուհուն մեղադրանք են առաջադրել՝ հանցագործություն կատարելու համար։ Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ քննիչների՝ 2023 թվականի օգոստոսից մինչև 2023 թվականի նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում մեղադրյալը, գտնվելով Վելիկիե Լուկի քաղաքի տներից մեկի բնակարանում, խեղդամահ անելով սպանել է իր մեկուկես և չորս տարեկան որդիներին։ Դրանից հետո կինը, երեխաների դիակները թողնելով բնակարանում, իր երկու մանկահասակ երեխաների հետ տեղափոխվել է Պսկովի մարզի Կունինսկի շրջանի գյուղերից մեկի առանձնատուն, որտեղ սպանել է իր ութամյա դստերը:
20:12 14.05.2025
Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարներըՄայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել նաև Բրյուսել: Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված […] ...
19:54 14.05.2025
Անչելոտին ցանկանում է Ոսկե գնդակի դափնեկրին տեսնել Բրազիլիայի հավաքականի իր մարզչական շտաբումԲրազիլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մի քանի բրազիլացի աստղերի առաջարկել է միանալ իր մարզչական շտաբին, հաղորդում է CNN Brazil-ը։ Նշվում է, որ այդ աստղերից մեկը Կական է, որն իտալացի մասնագետի ղեկավարությամբ 2007 թվականին նվաճել է «Ոսկե գնդակը»։ Անչելոտին արդեն կապ է հաստատել Կակայի հետ այս հարցի շուրջ։ Նրա վերջնական պատասխանը մնում է անհայտ, […] ...
19:47 14.05.2025
Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը հանդիպել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Մասնակցում էին նաև ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Արման Խաչատրյանը, Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը, դեպարտամենտի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի աշխատակիցները։ Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր։ Հիմնադրամի գործադիր տնօրենը շեշտել […] ...
19:40 14.05.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներինՄայիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարբեր համալսարանների ուսանողներ, որոնք հետաքրքրված են Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներով։ Նախարարը ներկայացրել է նախարարության գործառույթներն ու կառուցվածքը՝ անդրադառնալով տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին։ Նա պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացմանը, ներդրումների խթանմանը, ստվերային տնտեսության […] ...
19:34 14.05.2025
Արարատի մարզում «Honda»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտումԱյսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում «Honda» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել, հայտնվել դաշտում, բախվել ջրատար բետոնե խողովակին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու […] ...