16:08 26.11.2023
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության ներկայացուցիչները Ծիծեռնակաբերդի բարձունքում, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարևանությամբ տեղակայված հուշարձան-խաչքարի մոտ հարգանքի տուրք են մատուցել 1988-ի արցախյան գոյամարտի՝ Գանձակի նահատակների հիշատակին՝ ոգեկոչելով Ադրբեջանի կողմից իրականացված հայկական ջարդերի 35-րդ տարելիցը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության համահիմնադիր և Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը նշել է, որ նախորդ դարավերջին Ադրբեջանի կողմից Գանձակում, Սումգայիթում և Բաքվում իրականացված հայկական ջարդերը ցեղասպանական գործողություն են, եռաստիճան համամարդկային ողբերգություն, որը, սակայն, դեռ հավուր պատշաճի դատապարտման չի արժանացել միջազգային հանրության կողմից։
«Մենք ամեն տարի հավաքվում ենք՝ նշելու Գանձակի, Սումգայիթի և Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը։ Այսօր այստեղ, բնականաբար, ավելի շատ են գարդմանահայերը, թեև, մեր կարծիքով, ամբողջ հայությունը պետք է համախմբվի՝ իր կենսատարածքները պաշտպանելու համար, որոնք Ադրբեջանը ձգտում է հետևողականորեն կրճատել և հայկական էթնոսին դուրս մղել տարածաշրջանից՝ դիմելով թե՛ ցեղասպանական գործողությունների, թե՛ հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնող ակտերի։ Պատահական չէ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ ՌԴ նախագահը նշեց, որ բազում կյանքեր խլած արյունալի կոնֆլիկտի հիմքում ընկած է եղել Ադրբեջանի հայատյաց պետական քաղաքականությունը, որի պատճառով Սումգայիթում, այնուհետև այլ բնակավայրերում տեղի ունեցած հայկական ջարդերի հետևանքով էսկալացիան ավելի մեծացավ»,- ասել է Ավագյանը։
Նրա պնդմամբ՝ մեր պետությունը պետք է հետևողականորեն, արցախահայերի խնդրին զուգահեռ, բարձրաձայնի նաև գարդմանահայերի, գանձակահայերի ու նախիջևանահարեի հարցերը՝ դրանք բերելով ոչ միայն հայ-ադրբեջանական բանակցությունների, այլև միջազգային քննարկումների օրակարգ։
«Մեր հավաքները նաև յուրատեսակ ուղերձ են մեր կառավարությանը, որպեսզի տարբեր ձևաչափերն օգտագործելով՝ ավելի եռանդուն կերպով անդրադառնա բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությանը։ Հայկական ջարդերը ցեղասպանության հրեշավոր մոդելներից մեկն են՝ համամարդկային ողբերգություն, որի մասին պետք է շարունակ խոսել՝ հետագայում նման երևույթների կրկնությունը կանխելու նպատակով։ Մեր զոհերի հիշատակը ոգեկոչող նման միջոցառումները պետք է կազմակերպվեն ոչ միայն հայրենակցական միությունների, այլև պետական մակարդակով, որպեսզի ավելի բարձրացնենք մեր պետականության իմունային համակարգը»,- նշել է նա։
Ավագյանի դիտարկմամբ՝ այսօր ՄԱԿ-ում դեռ չկան գրանցված փախստականներ Գարդմանից, Գանձակից ու Նախիջևանից, մինչդեռ այս խնդիրը հայկական կողմը պետք է տանի միջազգային օրակարգ, անի ամեն ինչ, որպեսզի քննարկման առարկա դառնան բռնի տեղահանվածների փոխհատուցման և իրենց հարազատ բնակավայրեր վերադառնալու հարցերը, և եթե անհրաժեշտ է, պետք է համապատասխան հայցերով և պետական մակարդակով դիմել միջազգային դատական ատյաններ։ Ըստ նրա՝ միջազգային առանձին կառույցներ խոսել են Սումգայիթի, Բաքվի հայկական ջարդերի մասին, սակայն մեր պետությունը ժամանակին համարժեք հենարան չի եղել այդ քննարկումներին, հետևաբար, այսօր անհրաժեշտ է շտկել այդ բացթողումը, քանի որ սեղանին դրված է հայության հարատևության հարցը։
Ավագյանի խոսքով՝ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության անդամները մեծ հույսեր են կապում նորաստեղծ կազմակերպության հետ, որն իրականացնում է կազմակերպչական զգալի աշխատանքներ, սակայն ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է պետության ավելի մեծ աջակցությունը։
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...