22:18 02.12.2023
Երեխայի հետ քնելը վտանգավոր չէ նրա կյանքի համար, բայց նաև օգուտ չի բերում նրա առողջությանը կամ ծնողների հետ հարաբերություններին։ Այս մասին The Conversation-ին հայտնել են Քվեբեկի համալսարանի գիտնականները:
Գիտնականները վերլուծել են ծնողների և երեխաների համատեղ քնելու մասին գիտական հետազոտությունները, ինչպես ընդհանուր մակերեսի վրա, օրինակ՝ նույն անկողնում, այնպես էլ՝ նույն սենյակում: Վերջերս Կանադայում անցկացված հարցումը ցույց է տվել, որ մայրերի մոտ մեկ երրորդը երեխաների հետ միասին քնում է նույն մակերեսի վրա, իսկ 40%-ը երբեք միասին չի քնում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ համատեղ քնելը նպաստում է գիշերը կրծքով կերակրմանը: Սա է հիմնական պատճառը, որ շատ մայրեր նախընտրում են քնել իրենց երեխայի հետ:
Հետազոտությունները ցույց են տվել, որ նույն սենյակում քնելը օգնում է երեխայի ցիրկադային ռիթմը սինխրոնիզացնել ծնողի հետ: Բացի դրանից, նման քունը նվազեցնում է անհանգստության մակարդակը նախադպրոցական տարիքում վեց ամսականից բարձր երեխաների մոտ։ Այնուամենայնիվ, համատեղ քունը մեծացնում է անհանգիստ և անբավարար քնի վտանգը ինչպես երեխայի, այնպես էլ ծնողների համար:
Ինչ վերաբերում է ընտանեկան հարաբերություններին, ապա տվյալները հակասական են։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել ավելի ուժեղ կապվածություն նորածինների մոտ, ովքեր միասին քնում էին իրենց ծնողների հետ, համեմատած նրանց, ովքեր միայնակ էին քնում: Այլ գիտնականներ նշում են, որ կապվածության և քնի տեսակի միջև կապ չկա:
12:31 01.07.2025
ՃՏՊ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած17:02 30.06.2025
Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը12:21 01.07.2025
2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով․ Փաշինյան2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետական բյուջե են մուտքագրվել 1 տրիլիոն 356 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա 1-ին կիսամյակի համեմատ ավել են 14․2 տոկոսով կամ 168.4 միլիարդ դրամով։ Շնորհակալություն […] ...
12:17 01.07.2025
Այգում կանեփ կար, նկուղում` թմրանյութ. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ աշտարակցի 54-ամյա մի տղամարդ այգում աճեցնում է կանեփ և ապօրինի պահում թմրանյութ: Հունիսի 27-ին տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում զննվեց Աշտարակի Թամազյան փողոցում գտնվող նրա բնակության վայրը: Այգում հայտնաբերվեց կանեփի 14 բույս, իսկ նկուղում` պոլիէթիլենային տոպրակ, […] ...
12:02 01.07.2025
Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետՀուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...
11:58 01.07.2025
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին. կան տուժածներՀունիսի 30-ին, ժամը 19:30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
11:56 01.07.2025
Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդՀնդկաստանի հարավային Թելանգանա նահանգում գտնվող դեղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, հայտնում է BBC-ն: Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի աշխատանքային ժամերին Sigachi Industries-ի ստորաբաժանումներից մեկում, ինչի հետևանքով մի քանի վիրավոր կա և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկանությունը գործ է հարուցել ընկերության դեմ։Իշխանությունները հայտնել են, որ պայթյունի ժամանակ շենքում գտնվել […] ...