18:17 27.11.2023
Նոյեմբերի 20-ից 24-ն անցկացվել է «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման հատուկ օպերացիայում» թեմայով հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժության ակտիվ փուլին ներկա էին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ոստիկանության պետ-նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։
Մինչ զորավարժության մեկնարկը, նրանք ներկայացրին ստորաբաժանումների սպառազինությունն ու տեխնիկան։
Զորավարժությունը ղեկավարում էր Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության գնդապետ Հայկ Բաբայանը:
Մասնակցում էին ՆԳ նախարարության Ոստիկանության զորքերի, Երևան քաղաքի վարչության, պետական պահպանության ու քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների, տնտեսական, բժշկական, փորձաքրեագիտական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունների, պարեկային ծառայության, Օպերատիվ կառավարման կենտրոնի և ՆԳՆ կրթահամալիրի ստորաբաժանումների ծառայողներ։
Զորավարժությունն անցկացվեց մի քանի փուլով։
Զանգվածային անկարգությունները խափանելու և հասարակական կարգը վերականգնելու նպատակով սկսվում է հատուկ օպերացիա. հատուկ նշանակության գումարտակի ծառայողները վնասազերծում են անօրինական զինված խմբավորումներին և առգրավում մեքենաներում գտնվող զենք-զինամթերքը։
Կատարվում են մարտավարական գործողություններ` օգտագործելով հատուկ տեխնիկա։
Հատուկ համահավաք ջոկատի խմբերը բարձր պրոֆեսիոնալիզմով կատարեցին իրենց առջև դրված խնդիրները։
Զորավարժության նպատակն էր` կատարելագործել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ շտաբի և հատուկ համահավաք ջոկատի գործնական հմտությունները, զարգացնել ընդգրկվող ուժերի և միջոցների համագործակցությունը։
Զորավարժության ավարտին տեղի ունեցավ ծառայությունում աչքի ընկած ոստիկանների պարգևատրման արարողություն։
21:10 14.05.2025
AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկմանՄավրիտանիայի վերաքննիչ դատարանը նախկին նախագահ Մոհամեդ Ուլդ Աբդել Ազիզին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը։ Ազիզը, որը երկիրը ղեկավարել էր 2008-ից 2019 թվականներին, այս գործում ներգրավված էր տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, այդ թվում՝ երկու նախկին վարչապետների, նախկին նախարարների և գործարարների։ Նրանք մեղադրվում էին ապօրինի […] ...
20:58 14.05.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Մանուշյան փ. 36-69 առանձնատներ, Էմինի փ. 58-93 առանձնատներ, Գրիգոր Արծրունի փ. 6-22 առանձնատներ, Հր.Քոչարի փ. 9-11 շենքեր, թիվ 56 դպրոց և Գյուլբենկյան փ. 34Ա շենք, Երևանի Նոր Նորք վարչական […] ...
20:45 14.05.2025
Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը ճանաչողական այցով Լատվիայում էրՄայիսի 6-ին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին – Փուլ II» ծրագրի շրջանակում Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը երկօրյա այցով Լատվիայի Հանրապետությունում էր՝ ուսումնասիրելու դատարանների կառավարման և արդիականացման լավագույն փորձը։ Ճանաչողական այցի հիմքում լավագույն փորձի փոխանակումն էր, նպատակը՝ դատական համակարգի կարողությունների կատարելագործումը դատարանների արդյունավետ կառավարման և դատական համակարգի բարեփոխումների իրականացման համատեքստում։ Այս մասին հայտնել […] ...
20:29 14.05.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրաՄայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի 2Ա շենքի դիմաց ծառի ճյուղը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է […] ...
20:12 14.05.2025
Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարներըՄայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել նաև Բրյուսել: Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված […] ...