17:30 21.03.2018
Ամերիկյան Amazon ընկերությունն այժմ աշխարհում երկրորդն է իր գնով՝ 768 միլիարդ դոլար։ Այսօր այն անցել է Alphabet ընկերությանը, որին է պատկանում Google ընկերությունը։ Առաջին տեղում շարունակում է մնալ Apple ընկերությունը՝ 889 միլիարդ դոլար։
Reuters գործակալությունը կանխատեսում է, որ Amazon-ն Apple-ին կգերազանցի այս տարվա ամռանը։ Երկու ընկերություններն էլ աճում են իրենց արժեքով, սակայն Amazon-ի աճի տեմպն ավելի բարձր է։ «Տեղերով փոխվելու» ընթացքում երկու ընկերություններն էլ կանցնեն մեկ տրիլիոն դոլար գնի շեմը։
Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսն էլ, հիշեցնենք, առաջատարն է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում։ Ընկերության բաժնետոմսերի գների տատանման շրջանում նրա կարողությունը մերթ ընդ մերթ անցնում է 100 միլիարդ դոլարի շեմը։ Այս ցուցակում նրան հետապնդում է Բիլ Գեյթսը, որն աշխարհի 4-րդ ամենաթանկարժեք ընկերության՝ Microsoft-ի հիմնադիրն է։
Ուշագրավ է, որ վերը նշված բոլոր ընկերություններն էլ կապված են ՏՏ ոլորտի հետ։ Այս ընկերությունների՝ առաջատարի տիտղոսին սպառնում է միայն Սաուդյան Արաբիայի նավթային պետական կազմակերպությունը (հին անվանումը՝ ARAMCO): Ընկերությունը ներկայում պետական է, բայց ենթադրվում է, որ շուկա դուրս գալու դեպքում այն կլինի աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը։
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...