20:15 17.01.2018
«Եթե դուք չեք ուզում լսել քննադատություններ ձեր հասցեին, ապա խնդրում եմ ոչ մի նոր գործ մի ձեռնարկեք»:
Ջեֆ Բեզոս
Առցանց վաճառքը այժմ շատ տարածված է և սովորական է դարձել բոլորիս համար: Այսօր արդեն բոլորն են օգտվում օնլայն խանութներից և մեզանից շատերը գոնե մեկ անգամ լսած կլինեն Amazon.com օնլայն խանութների ցանցի մասին: Սակայն տարիներ առաջ նման նախագիծ ստեղծելը շատ ռիսկային էր համարվում և առաջին հայացքից անիրական:
Հենց այդ անիրական գաղափարը տարիներ առաջ՝ 1994-ին իրագործեց Ջեֆ Բեզոսը՝ հիմնադրելով մերօրյա ամենահաջողակ և հարուստ ընկերություններից մեկը: Amazon.com-ի հիմնադրման սկզբնական շրջանում Բեզոսը մարդկանց վաճառում էր գրքեր, իսկ այժմ նա կարողանում է վաճառել այն ամենը, ինչ նա ցանկանում է: Ջեֆ Բեզոսի հաջողության պատմությունը շատ ոգեշնչող է, և շատերն են այժմ հետևում նրա օրինակին:
Ազատ մանկություն
Ամեն ինչ սկսվել է դեռևս վաղ մանկությունից: Ջեֆ Բեզոսը ծնվել է 1964 թվականին ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկե քաղաքում: Մանկուց Ջեֆ Բեզոսը տարբերվում էր իր հասակակիցներից իր ոչ ստանդարտ մտածելակերպով, իր ծնողներին զարմացնում և միևնույն ժամանակ վախեցնում էր իր նորարարական գաղափարներով: Բեզոսի կենսագիր Բրեդ Սթոունը Me. Amazon գրքում գրել է.
«Ջեֆը դեռևս 3 տարեկան հասակում իր մանկական մահճակալի ճաղերը քանդել է և մի կողմ է դրել, քանի որ ցանկանում էր, որ իր մահճակալն էլ մեծերի մահճակալի նման լինի»:
Ջեֆը մանկուց երազում էր գիտնական դառնալու մասին, իսկ նրա մայրը հպարտանում էր որդու գաղափարներով և ամեն անգամ Ջեֆի համար դժվար մեխանիզմ ունեցող խաղալիք ռոբոտներ էր գնում: Իսկ Բեզոսը խելացի լիենլուց բացի, շատ չարաճճի էր:
«Ես տան բոլոր հատվածներում տարբեր ազդանշաններով թակարդներ էի դնում, և իմ լարած թակարդներից մի քանիսը ոչ միայն ազդանշաններ էին տալիս, այլ նաև մարդկանց էին որսում: Ինձ թվում է, որ ծնողներս մեկ-մեկ ինձնից վախենում էին և զգուշությամբ էին տեղաշարժվում տանը, քանի որ շատ հավանական էր, որ ինչ-որ մի դուռ բացելիս նրանց գլխին ընկներ իմ խաղալիքներից կամ ռոբոտներից մեկը»,- պատմել է Բեզոսը:
Բեզոսին համարում են պերֆեկցիոնիստ, և հենց դա է նրան առաջ մղող ուժը: Նա շատ լավ սովորել է դպրոցում, այնուհետև բարձր առաջադիմությանբ ավարտել է Փրինսթոնի համալսարանը: Լավ կրթություն ունենալով հանդերձ՝ նա ձանձրանում էր ինչ-որ մեկի գրասենյակում աշխատելիս, և կարիերայի առաջընթացը նման պայմաններում հոգնեցնող ու չափազանց դանդաղ էր թվում նրան:
Առցանց վաճառքի արքան
Ջեֆը շատ ընկերություններով էր անցել, նույնիսկ բարձր դիրքեր էր զբաղեցնում, բայց նրան հատկապես ցանցի հնարավորություններն էին հետաքրքրում: Մինչեւ հիմա նա հիշում է, թե ինչպես կարդաց հետաքրքիր մի փաստի մասին. ինտերնետ օգտագործողների թիվը մեկ գիշերում ավելացել է, այսպես ասած, 2300 տոկոսով: Դա պետք էր օգտագործել:
Նրա իդեալները Թոմաս Էդիսոնն ու Ուոլտ Դիսնեյն էին: Առաջինը տաղանդավոր գյուտարար ու գործարար էր, մյուսը ավելի քիչ գյուտարար, բայց շատ լավ էր գործ վարում: Բեզոսը գրեթե ամեն տարի լինում էր Դիսնեյում եւ նրան հանգիստ չէր տալիս դրան համարժեք վիրտուալ կայսրություն ստեղծելու գաղափարը: Վճռորոշ դարձավ նրա կնոջ մեկ զանգը: Ճիշտ է նա ընդամենը զանգել էր, որ ամուսնուն հիշեցներ իր վիտամինն ընդունելու ժամի մասին, բայց Ջեֆի մտքում այդ զանգից մի միտք ծագեց: Կինն այդ ժամանակ մի գրքի վրա էր աշխատում, Ջեֆը մտածեց, որ գիրք վաճառելը ցանցի միջոցով կլինի ամենալավ սկզիբը: Նույն ժամանակ ծանոթացավ հրատարակչությունների ղեկավարների հետ ու ամեն ինչ սկսվեց հենց գրքերի ինտերնետային վաճառքից: Ասում են՝ Amazon-ի առաջին գրասենյակը գտնվում էր Ջեֆի վարձակալած բնակարանի ավտոտնակում, որտեղ նա տեղադրել է երեք համակարգիչ, դրանք միացրել է սերվերին և սկսել է իր ընկերների հետ գրել իր առցանց վաճառքի կայքի ծածկագրերը:
Ուղիղ մեկ տարի անց գրքերի առցանց վաճառքը տվեց իր առաջին պտուղները և հենց այս հաջողություններով պայմանավորված Բեզոսը ընդլայնեց վաճառվող իրերի բազան և վաճառքի ծավալները: Այժմ Amazon.com-ը դարձել է համաշխարհային սարդոստայնի ամենամեծ մանրավաճառը և համացանցային վաճառքի ամենահաջողված մոդելը:
Բեզոս vs. Apple
Չնայած այն հանգամանքին, որ առցանց վաճառքը օր օրի ավելի էր զարգանում և դրան զուգահեռ Բեզոսն ավելի էր հարստանում, այնուամենայնիվ Ջեֆն այն բիզնեսմեններից չէ, որոնք առաջնորդվում են հաջողության իներցիայով: Բեզոսը տարիներ անց ստեղծեց Kindle-ը, որը էլեկտրոնային գրքեր կարդալու ամենահարմարավետ գործիքը դարձավ: Այս նոր սարքը շատ սիրեցին մարդիկ, սակայն երջանկությունը երկար չտևեց: Apple ընկերությունը շուտով թողարկեց իր առաջին Ipad-ները և շատերը ենթադրեցին, որ Սթիվ Ջոբսը ոգեշնչվել է Kindle-ներից ու որոշել է ստեղծել արժանի մրցակից: Իսկ Սթիվ Ջոբսի այս քայլին ի պատասխան՝ Բեզոսը որոշեց ավելի հարստացնել Kindle-ներում գրքերի բազան: Իհարկե այս «հակամարտությունում» այժմ Apple-ն է հաղթողի դիրքերում կանգնած, սակայն շատ ու շատ մարդիկ նախապատվությունը տալիս են Kindle-ներին:
Բեզոս vs. Իլոն Մասկ
Ջեֆ Բեզոսը «Աստղային պատերազմների» մոլի երկրպագու է: Իր այս սերը նրան հասցրեց նույնիսկ «Աստղային պատերազմների» նկարահանման հրապարակ՝ ֆիլմում նա խաղացել է այլմոլորակայինի դեր: Բայց սա դեռ ամենը չէ, նա այնքան էր տարված այս գիտաֆանտաստիկ իրականությամբ, որ դեռևս 2000 թվականին հիմնադրեց Blue Origin ավիացիոն ընկերությունը:
Այժմ նա Իլոն Մասկի նման ծրագրում է 2020 թվականին մարդկանց ուղարկել Լուսին կամ ցանկացած այլ մոլորակ էքսկուրսիայի: Բեզոսն ընդդեմ Մասկի տիեզերական «հակամարտությունը» դեռևս չգիտենք՝ ինչպիսի զարգացում կունենա, բայց մի բան հաստատ է՝ մի քանի տարուց Մարսի կամ Լուսնի տեսարժան վայերերը տեսնելու հավանականությունն ու երազանքն իրականացնելու մղումը ավելի են մեծանում:
Անցած տարվա ամենահարուստ մարդկանց վարկանշային ցուցակում Բեզոսը զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Ջեֆ Բեզոսի կարողությունն այժմ 105,1 միլիարդ դոլար է գնահատվում: Իսկ այս ամենի հիմքում առանցքայինը նրա ոչ ստանդարտ մտածողությունն ու մշտապես նորություններ փնտրելու ձգտումն է:
Պատրաստեց Լիլիթ Խաչատրյանը
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...